o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանապետի պաշտոնակատարը բավարարվում է ինքն իրեն համոզելով, թե ինքը "դուխով" Ոստիկանապետ է. Արմեն Դանիելյան

06.02.2020 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանապետի պաշտոնակատարը բավարարվում է ինքն իրեն համոզելով, թե ինքը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Եվ այսպես...
Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի պատասխանը ՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կոշտ հայտարությանը, "ծաղր է" հասարակության նկատմամբ...
Իր վախվորած և անատամ խուանավող պատասխանով Ոստիկանապետի պաշտոնակատարը ցույց տվեց, որ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և որքան էլ փորձի փոխել իր կոստյումի գույնն ու քայլվածքը, իր ընկերներին կամ կուրսընկերներին պաշտոնի նշանակի, միևնույնն է՝ դրանով ոստիկանության համակարգը երբեք էլ չի բարեփոխվի...
Անզեն աչքով տեսանելի է, որ գնդապետի կոչում ունեցող սույն պաշտոնյան չի տիրապետում նաև օպերատիվ վիճակին, իսկ նրա տեղակալի անհոդաբաշխ պարզաբանումներն ու անլուրջ, հումորային ժանրի պատասխանները՝ մտահոգության տեղիք են տալիս...
Հ.Գ. էնպես չի, որ Հայրապետյանն ինչ֊որ նոր "բացահայտումներ է անում", պարզապես նա, ի տարբերություն մյուսների, "ազնվորեն" ասում է այն՝ ինչը մենք զգացել ենք մեր մաշկի վրա շուրջ քսան տարի... ու դեռ "միամտորեն սպառնում է" ապագայում հանդես գալ նույնի կրկնությամբ...
Իսկ պարոն Ոստիկանապետի պաշտոնակատարն ընդամենը բավարարվում է ինքն իրեն համոզելով, թե ինքը "դուխով" Ոստիկանապետ է և կարող է "երկար մտածելուց հետո" պատասխանել Հայրապետյանին... ընդունեք, որ սա աբսուրդ է... խայտառակություն... անգամ չկարողացավ հիմնավորել ոստիկանության գործողությունների իրավաչափությունը... մինչդեռ օրենքը ոստիկանությանը "շնորհել է" հատուկ միջոցներ և ուժ կիրառելու բացառիկ մանդատով։
Հ.Գ. Եվ երբ Ոստիկանապետի պաշտոնակատարը իր թեթև ձեռքով Հովհաննես Քոչարյանի նման պրոֆեսիոնալիներին "տուրն էր տալիս", պետք է ընդամենը հասկանար, որ անձամբ ինքն առանց Քոչարյան Հովհաննեսի նման մասնագետների չի կարող անգամ մեկ հոդաբաշխ նախադասություն արտասանել...
Հ.Գ. Հետհեղափոխական Հայաստանի Ոստիկանապետը պետք է լինի անկոտրում դուխով և բանիմաց ու օրենքից իրեն վեր դասող ցանկացած անձ "սուս ու փուս" կգտնի իր արժանի տեղը...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА