o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չավուշօղլուն` Ալիևին.«Մենք ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց»

06.02.2020 10:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չավուշօղլուն` Ալիևին.«Մենք ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակում գովեստի խոսքեր է շռայլել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Սպիտակ տուն. Թրամփն Էրդողանին հայտնել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում Անկարայի ջանքերին աջակցելու մասին

Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ալիևին` Թուրքիային միջազգային ասպարեզում մշտապես աջակցելու, Թյուրքական խորհրդում հաջող նախագահության համար և ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն» են:

«Մենք Ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց: Ձեր խոսքերը միջազգային ասպարեզում` «Թուրքիան այստեղ չէ, բայց մենք ենք այստեղ», չի կարող մոռանալ ոչ մի թուրք, Թուրքիայի ոչ մի քաղաքացի»,-նշել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի այցի ընթացքում Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարարին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА