o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.02.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ առաջին անգամ քաղաքացիների ծիծաղին արժանացել էր այն բանից հետո, որ հայտարարել էր, որ մշակույթն իր մեջ է: Սակայն այն, ինչ Մակունցը հայտարարել է վերջերս, ոչ միայն զարմանալի է, այլեւ զավեշտալի: Նա ոչ ավել-ոչ պակաս հայտարարել է, որ «բոլոր քաղաքացիները» պահանջում են Հրայր Թովմասյանի հեռացումը եւ, այսպես կոչված, ՍԴ-ն «լեգիտիմ դաշտ» բերելը: Բնականաբար, բազում ու բազում քաղաքացիներ օգտվելով սոցցանցերի հնարավորությունից, հայտարարեցին, որ իրենց տեսակետը, մեղմ ասած, շատ հեռու է Մակունցի տեսակետից եւ իրենց պահանջածը լրիվ ուրիշ է: Զորօրինակ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես ՀՀ քաղաքացի արգելում եմ այս սուբյեկտին խոսել իմ անունից եւ իր ստոր ցանկությունները ներկայացնել որպես իմ եւ իմ նման այլ ՀՀ քաղաքացիների պահանջ»: Ինչեւէ, ամբողջովին միանում ենք պարոն Մադաթյանի ձեւակերպմանը, եւ արձանագրում, որ նա ճիշտ դիմելաձեւ է ընտրել` «այս սուբյեկտին», քանզի ի՞նչ իմանաս, թե Մակունցը ինչ «գենդերային ինքնության» է իրեն նույնացնում:

ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` ինչքան էլ զարմանալի լինի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ընթացքում եթեր հեռարձակված` «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ` նշելով, որ «կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն  առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը» եւ «արձանագրելով», որ նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է: Դա լավ է, որ այդ մարմինը վերջապես հիշեց, որ համարվում է անկախ մարմին, եւ գնահատական տվեց պետրոսղազարյանական զազրելի արտադրանքին: Բայց արի ու տես, որ դրանից զարմանալիորեն բուռն վրդովվեց ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գլխավորած ՀՔԾ-ն, որը երկար ու բարակ տեքստ ներկայացնելուց հետո, եզրակացնում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը գնահատական տալը գտնվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի իրավասություններից դուրս, հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործերի եւ, առհասարակ, ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ անելուց»: Ինչպես կասեր դասականը` «Իյա՜, իրո՞ք»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, սատանի պարը կամրջին է բռնում: Եվ դրան լրիվ համապատասխան, Արցախի ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ պարը բռնեց հենց ընտրություններից առաջ: Ու նրանց սատարելու համար Արցախ են լցվել բազում սորոսականներ: Անշուշտ, փաստ է, որ ՀԷԿ-երի պատճառով Արցախի գետերն այժմ հիմնականում խողովակներով են հոսում, բայց մի՞թե այդպես չէր, ասենք երեք տարի առաջ... Ուստի, զարմանալով հանդերձ, ողջունում ենք Արցախի կառավարության որոշումը` «Սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը...»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА