o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Բոլթոնին ստախոսության մեջ է մեղադրել

27.01.2020 14:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Բոլթոնին ստախոսության մեջ է մեղադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ Ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Ջոն Բոլթոնի բացահայտումներն այն մասին, որ անցած ամռանը Թրամփն անձամբ է հրամայել դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության հատկացումը, ոչ մի իրական հիմք չունեն, այդ կերպ փաստորեն ստախոսության մեջ մեղադրելով: Իր միկրոբլոգում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ երբեք այդ թեմաներով չի խոսել իր խորհրդականի հետ: «Ես Ջոն Բոլթոնին երբեք չեմ ասել, որ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը կապված է եղել դեմոկրատների, այդ թվում՝ Բայդենի գործունեության հետաքննության հետ»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ միասին աշխատում է Իդլիբի խնդրի կարգավորման շուրջ

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Բոլթոնի ներկայիս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան մարքեթինգային քայլը, որպեսզի ավելացնեն իր գրքի վաճառքները: «Եթե այդ մասին ասել է Ջոն Բոլթոնը, ապա դա միայն գիրքը վաճառելու համար է»,- պնդում է Թրամփը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА