o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից՝ հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին

26.01.2020 13:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից՝ հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին

Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Եվրոպական ճշմարտություն» հրապարակումը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարությունում աղբյուրներին: Տեղեկության համաձայն, սեմինարն անցկացվել է Բաքվում հունվարի 13-16-ին, որը կազմակերպել է Եվրամիությունը՝ Արևելյան գործընկերության երկրների համար: Մերի Հակոբյանը ընդգրկված էր պատվիրակության կազմում, քանի որ Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ղեկավարն է: Ուկրաինայի ՆԳՆ-ն ԵՄ պատվիրակությանը հորդորել է՝ «խորհուրդ տալ Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջին զերծ մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքում հետագայում միջոցառումների անցկացումից»: Հակոբյանի թեկնածությունը հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ-ն և նրան ընդգրկել պաշտոնական պատվիրակության կազմում: Սակայն այցի նախօրեին ուկրաինական կողմը հաղորդագրություն ստացավ, որ Հակոբյանի մասնակցությունն անհնար է: 

ԵԱՏՄ երկրներն արգելելու են մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով. «Իզվեստիա»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА