o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»

24.01.2020 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ»

«Էրեբունի պլազա» հյուրանոցում եղան կրակոցներ, այնուհետ հաղորդագրություն ստացվեց, որ ներսում կան պատանդներ: Տեղի ունեցածին հարկավոր է տալ իրավական գնահատական, եւ մեզ հետ զրույցում փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նկատեց.

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

- Վերջին շրջանում իրականացվող սեւերի եւ սպիտակների քաղաքականությունը, առեւրեւույթ իրենց սպիտակ հռչակած անձանց կողմից տեղի ունեցած բազմաթիվ ապօրինություններ չարժանացան պատշաճ գնահատականի համապատասխան լիազոր մարմնի կողմից: Մասնավորապես, ամիսներ առաջ իր մասնագիտական պարտականությունները կատարող իմ գործընկերոջ, փաստաբանի մեքենայի վրա թքում էին, ինչ-որ նյութ էին լցնում միայն նրա համար, որ նա իր գործն է կատարում, որից հետո չի տրվում ճիշտ իրավական գնահատական: Ուստի այս ամենի արդյունքում հաջորդը պետք է լինի կրակոցը, պատանդը, զոհը եւ մնացած բացասական հետեւանքները: Նման երեւույթներից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրում տիրի օրենքի դիկտատուրա բոլորի նկատմամբ: Պատկերացրեք, եթե հաջորդ նման դեպքը տեղի ունենա մի հիմնարկությունում, որտեղ չկա անվտանգություն: Իսկ նման պայմաններում բարձրագույն ղեկավարության միջոցով անմիջապես պետք է տան ճիշտ իրավական գնահատական եւ պատասխանատվության ենթարկեն նման արարք կատարողներին: Եթե պայմանական վերցնում ենք, որ նախկին իշխանությունների շրջանում կային զոռբաներ, որոնք այլեւս չկան, ապա այսօրվա իշխանությունների կողքին ձեւավորվում են ուժեր, որոնք կլինեն վաղվա զոռբաները, սանձարձակները:

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА