o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո՝ Երևանում

23.01.2020 18:51 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո՝ Երևանում

Կովկասյան շանսոնի սիրահարների համար հաճելի անակնկալ է սպասվում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 23-ին կանցկացվի կովկասյան շանսոնի երեկո: Երեկոյի հատուկ հյուրն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը, ով հայտնի է ոչ միայն շանսոն ոճի, այլ նաև՝ ջազ կատարումներով:

Երևանում և 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Վերջինս ազգությամբ հայ է, ծնվել է Բաքվում, բայց գործունեությունը ծավալել է Ռուսաստանում: Երեկոն լի կլինի անակնկալներով՝ կներկայացվի նոր երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը Միխայիլ Միրզաբեկովն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»:

Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է. «Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»:

Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА