o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.01.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բաներ են կատարվում մեր երկրում: Այսպես, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ N 86-Ա որոշմամբ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող հետեւյալ կազմակերպությունները համարվել են «բարեգործական», ազատվել են մի շարք հարկերից: Մեր պետությունը զավթել են Սորոսի վաստակները»: Նա ներկայացնում է թվով 18 սորոսական ՀԿ-ներ, որոնք ստացել են այդ կարգավիճակը: Եվ մեր երկիրը սորոսականների կողմից օկուպացված լինելու զարմանալի ու զարհուրելի սույն փաստը Մալյանը պեղել է ոչ թե ինչ-որ գաղտնի տեղերից, այլ` բաց աղբյուրից, իրավական տեղեկատվության սովորական կայքից: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հորդորում ենք ընթերցողներին նաեւ ինքնուրույն խորանալ այդ փաստաթղթի մեջ: Ավինյանի այդ զարհուրելի որոշումն ամբողջությամբ կարդալու համար անցե՛ք https://clck.ru/LsdV8 կարճ հղումով կամ հեռախոսով սքանավորելով այս QR կոդը:

ԶԱՐՄԱՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ իր էջում աչքալուսանք էր տվել, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին. «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել` «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով` Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում: Prnews.io կայքում առկա են տվյալներ թերթի պատվերով հոդվածի արժեքի եւ ծառայությունների մասին: Գնային առումով «Berner Zeitung»-ը կարելի է համարել  միջին թանկության ծառայություններ մատուցող: Մեկ հոդվածի պատվիրման համար նվազագույնը անհրաժեշտ է վճարել 6.660.199 դրամ: Հիմա ինչպե՞ս սա հասկանալ, ո՞վ է վճարել այդ զարմանալի, կներեք արտահայտության համար, երկրին որեւէ օգուտ չբերող տխմարության գինը:

ԶԱՐՄԱՆՔ

Մենք արդեն առիթ ունեցել էինք զարմանալու դերասան Հովիկ Ազոյանի այն պնդման վրա, որ ինքը ԱԺ-ում իշխանությունների գլխացավանք էր դառնալու: Իսկ հիմա զարմանքով ներկայացնում ենք իրական գլխացավանքին, ում 100 «կոլոտ Հովո» չեն փոխարինի: Էլի Հովիկ է, բայց ԱՂԱԶԱՐՅԱՆ, ով հեռուստաեթերում, մասնավորապես, ասել է. «Մարիամ Փաշինյանն ասելիք ունի, նրա գրառումները խորքային են»: Ընդդիմադիրներին հայհոյող ֆեյքերի մասին էլ է գլխացավանքային բան ասել. «Հիմա մեր քաղաքական թիմի երիտասարդ ընկերներն ունե՞ն նման սայթեր, թե՞ չունեն, ես չեմ կարող ասել: Չեմ բացառում, բայց չեմ էլ կարող ասել: Երբեմն-երբեմն տեսնում եմ, որ իմ հարցազրույցների տակ ֆեյքերը, որոնք վերջին հայհոյանքին են արժանացնում, կան ֆեյքեր, որոնք ինձ չեն հայհոյում, նույնիսկ գովում են, երեւի դրանք մեր երիտասարդ գործընկերների ֆեյքերն են»: Դե ինչ ասես, այդ խոստովանության համար`շնորհակալություն, անվանակից ջան:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА