ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ ենք անելու, եթե Աստված մի արասցե ռմբակոծություն սկսվի. Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի տնօրեն

15.01.2020 15:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ ենք անելու, եթե Աստված մի արասցե ռմբակոծություն սկսվի. Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի տնօրեն

Վերջին ժամանակներում բուռն քննարկման առարկա է դարձել որոշ մարզերում ծննդատների չֆինանսավորելու հարցը:
Առողջապահության նախարարությունն այլևս չի ֆինանսավորի մի շարք մարզերում գործող ծննդատներ, ինչի արդյունքում կփակվեն նաև բուժհաստատություններ:

Այս շաբաթ բարենպաստ ժամանակաշրջան է նոր ծանոթոներ ձեռք բերելու. հունվարի 27-ից փետրվարի 2-ը

Iravunk.com-ը կրկին զրուցեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանի հետ: Վերջինիս խոսքովՙ իրենց երկու ամիս ժամանակ են հատկացրել. «Հանդիպում ունեցանք մարզպետի հետ, սակայն դեռ ոչինչ հստակ չէ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք հեղափոխության էին դուրս եկել, որ իրենց ձայնն առավել լսելի դառնա, սակայն պատկերն այլ է: Վերջինիս պնդմամբ` իրեն բազմիցս առաջարկել են աշխատել մարզկենտրոն՝ Իջևանում, սակայն ինքը մերժել է: «

«Երեք տարվա ընթացքում ավելի քան 60 միլիոն դրամի ներդրող եմ բերել Աչաջուր համայնքի բուժհաստատություն,  որ իրենց գրչի մեկ հարվածով քանդե՞ն ամեն ինչ: Ժողովուրդը շատ վճռական է տրամադրված, համայնքապետն ամեն րոպե հետևում է, որ մարդիկ ուրիշ քայլերի չդիմեն: Եկեք չմոռանանք, որ Աչաջուր համայնքը սահմանամերձ գոտի է, ի՞նչ ենք անելու, եթե Աստված մի արասցե ռմբակոծություն սկսվի, որտե՞ղ և ինչպե՞ս ենք մեր հիվանդներին և ծննդկաններին օգնություն ցուցաբերելու»:

Բուժհաստատության տնօրենի խոսքով՝ բժիշկները չունեն խնդիր,մ իայն ժողովուրդն է տուժելու:
«Ասում են հիվանդանոցները զարգազնենք, ո՞նց զարգազնենք, եթե ամեն ինչ քանդում են»,- եզրափակեց Կորյուն Վարդապետյանը:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА