o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե վաղը լինեմ վարչապետ, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի. Հրանտ Բագրատյան

14.01.2020 17:58 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եթե վաղը լինեմ վարչապետ, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի. Հրանտ Բագրատյան

Եթե վաղը լինեմ վարչապետ, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ գործազրկության նվազման մասին լուրը կեղծիք է։

Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի. դա հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին. Հրանտ Բագրատյան

«Աշխատատեղերն իրենք կեղծել են, ավտոներկրողներին հաշվել են աշխատատեղ եւ 50–60 հազարով արհեստականորեն պակասեցրել են գործազուրկների թիվը։ Գործազրկությունը 17.5–18 տոկոսից իջել է 13 տոկոս։ Դա «մուխլյոժկա» է, որի համար, եթե ես վաղը լինեմ վարչապետ, իհարկե, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի»,– ասել է Բագրատյանը։

Նրա խոսքով՝ նաեւ անթույլատրելի էր վարչապետի գաղտնի հրամանով նախարարներին պարգեւավճարներ տալը. «Փաշինյանը գաղտնի հրամանով, սահմանադրությունը խախտելով, հրաման տվեց 800–900 հազար դրամ աշխատավարձը սարքել 1 միլիոն 500 հազար դրամ, ինչո՞ւ գաղտնի հրամանով, ինչո՞ւ ապօրինի։ Կառավարման ոլորտում մտցվում են վատ միտումներ»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА