o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էվերեստի վրա սկսել է խոտ աճել

14.01.2020 18:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էվերեստի վրա սկսել է խոտ աճել

Մեծ Բրիտանիայի Էկզետերյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Հիմալայներում եւ, մասնավորապես, Էվերեստի վրա բուսածածկույթի տարածքը սկսել է մեծանալ։ Ընդ որում, բուսկանություն է աճում ոչ մշտական ձյունածածկ գոտիներում, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։

Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու՝ Հարիի եւ Մեգանի ցանկությունը

Հետազոտողներն ուսումնասիրել են ոչ բարձր բուսածածկույթի (խոտերի եւ թփերի) տարածումը՝ վերլուծելով 1993-2018թթ․ արբանյակային տվյալները։ Պարզվել է, որ ծովի մակարդակից չորս տարբեր բարձրություններում (4150-ից մինչեւ 6000 մետր) տեղի է ունեցել բույսերի զգալի տարածում։ Առավել լուրջ փոփոխություններ դիտարկվում են 5000-5500 մ բարձրության վրա։

Ստացված տվյալները համաձայնեցվում են տեսական մոդելների հետ, որոնց համաձայն հիմալայան տարածաշրջանում գլոբալ տաքացման հետեւանքով պակասում են այն տարածքները, որտեղ ջերմաստիճանը շատ ցածր է բույսերի աճի համար։

Այլ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ 2000-2016թթ․ սառույցների կորստի արագությունը երկու անգամ ավելացել է։ Միաժամանակ, սուբնիվալ գոտիները (ոչ մշտական ձնածածկույթով տարածքներ) ավելի են ընդլայնվում, եւ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես բուսականության փոփոխությունները կազդեն ջրային բալանսի վրա։ Հիմալայների սուբնիվալ գոտիները Ասիայի 10 խոշորագույն գետերն են սնում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА