o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 518.1 մլն դրամ. Արցախի Ֆիննախ

13.01.2020 23:00 ԹԵՄԱ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 518.1 մլն դրամ. Արցախի Ֆիննախ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019 թվականի ընթացքում 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին հայտնում  են Արցախի Ֆիննախից։

Հունվարի 12-ից 18-ը Արցախի հետ շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ

ԱՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 29-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել՝

•մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք (2019թ. 12000 դրամից ավել վճարված գումարի հետ վերադարձման համար).

•ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար).

•զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը եւ զավակները (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար): 2019 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու ընթացակարգին եւ ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ 1000plus.am կայքում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА