o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դալմայի աշխատակիցներին էվակուացրել են շենքից

09.01.2020 19:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Դալմայի աշխատակիցներին էվակուացրել են շենքից

Րոպեներ առաջ iravunk.com-ին հայտնի դարձավ, որ Դալմա առեւտրի կենտրոնից էվակուացրել են բոլոր աշխատակիցներին: Երբ աշխատակիցները փորձել են հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, տնօրինությունը պատճառաբանել է, թե տեխնիկական խնդիր է առաջացել: Այնուհետ ականատեսները վկայում են, որ շենքի է մոտեցել ոստիկանական մեքենա, հրժեջ ծառայության մեքենա եւ մեկ շտապօգնություն:

«Գազպրոմը» ստիպել է աշխատակիցներին գնալ աշխատանքի, տեսուչներին հրահանգված է անջատել չվճարողների գազը. factor.am

Մեկ այլ վարկածով այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու եւ  խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։ ԱԻՆ լրատվության պատասխանատուն հայտնել է, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, եւ խուճապն անտեղի է։ Նրա խոսքով՝ ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանաել է առեւտրի կենտորն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականութմանը։ Քիչ առաջ սպասվող երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն է տարածել սեյսմիկ ծառայությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА