o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիշերը խուզարկություն են իրականացրել Արմեն Թավադյանի բնակարանում

25.12.2019 14:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գիշերը խուզարկություն են իրականացրել Արմեն Թավադյանի բնակարանում

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, մեկնել է նաեւ ՄԻՊ-ի աշխատակազմը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

Պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն. Արմեն Աշոտյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաեւ Արմեն Թավադյանի փաստաբանների հետ:

Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ  քրեական գործով։

Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝  հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, եւ որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА