o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թալան ամանորյա ձեւով

24.12.2019 15:57 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թալան ամանորյա ձեւով

Ակնհայտ է, որ մայրաքաղաքի  տոնական  զարդարումը  կտրուկ զիջում է 2017-18թթ.  ժամանակահատվածին: Հիմնականում օգտագործվում են հնուց` Տարոնի ժամանակահատվածից մնացած լուսավորության պարագաները: Դրանց մի մասը անհետացել է եւ այդ է պատճառը, որ  այս տարի  տոնական  լուսավորությունը ավելի աղքատիկ է: Մյուս կողմից հսկայական գումարները, որոնք դուրս էին գրվել առանց որեւէ մրցույթի , այսպես կոչված, նոր տարվա ծախսերը ապահովելու համար այնպիսի հոդվածների վրա են դուրս գրվել, որ դրանք դժվար է ստուգել կամ հաշվառել: Ըստ փորձագետների, այդպես են վարվում, երբ պատրաստվում են նախապես թալանել նախատեսված ծախսերը: Բացարձակապես անհասկանալի է ինչու էր պետք ծախսել հսկայական գումարներ հրապարակի կամրջակի վրա: Չէ՞ որ որպես կանոն ամանորյա տոնահանդիսությունների ժամանակ հրապարակը փակվում է ավտոտրանսպորտի համար, հետեւաբար ժամանակավոր  վերգետնյա անցումի  պատրաստումը, որը հպարտ եւ ազատ քաղաքացիներիս վրա նստել է 44 մլն դրամ եւ ապամոնտաժվելու է մի քանի օր անց լրիվ անիմաստ միջոցների փոշիացում է իր մեջ կոռուպցիոն ռիսկ պարունակելով հանդերձ:

Թալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլար

Բացի այդ, եթե  այլ երկրներ մայրաքաղաքներում տոնական լուսավորությունը  եւ միջոցառումները սկսվել են դեռեւս  դեկտեմբերի  1-ից, ապա Երեւանում  3 շաբաթ ուշացումով են միացվել տոնական լույսերը:

Դեռեւս անհայտ է, թե ինչ գեղարվեստական մաս են նախատեսում քաղաքային իշխանությունները, որոնց համար նախատեսվել է 138 մլն դրամ: Սակայն ակնհայտ է, որ ձեւավորման աշխատանքները եւ դեկորացիները, որոնց վրա ծախսվել է ավելի քան 66 մլն դրամ գրեթե բացակայում են: Պարզ չէ նաեւ ինչու էր պետք 40 մլն դրամ տրամադրել ինչ-որ մի ՍՊԸ-ի ժամանակվոր կրպակներ պատրաստելու, մոնտաժելու եւ ապա մի քանի որ ապամոնտաժելու համար: Մի քանի  ՍՊԸ-ների, որոնք պետք է ենթադրել քաղաքապետի եթե ոչ անձնական, ապա իր շրջախատի ՍՊԸ-ներն են հարստացնելուց բացի ինչ է ստանալու երեւանցին այդ ահռելի ծախսերի արդյունքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА