o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

18.12.2019 23:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ` ՄԳԻՄՕ-ՈՒՄ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ասա ով է դասախոսդ, կասեմ ում օգտին ես աշխատում դու:

 

ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՆ` «ՈՍԿԵ ՀՈՐԹԸ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿԱՄԱԶՆԵՐԸ ՆՐԱՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ծախեցի՛ր, սողուն:

 

ՄԱՐԴԸ ՀԱՑՍ ԿՏՐԵՑ, ԿՆԻԿԸ` ՋՈՒՐՍ (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՃԱՇԿԵՐՈՒՅԹՈՎ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՆԵԼՈՒ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ 152 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ի՞նչ զուլում երկիր ա, կնիկը բիզնեսմեններից մի փոր հացով փող ա հավաքում, մարդը` միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՈՎ` ՈՎ Է (ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` «ՆԱ ԴԱՎԱՃԱՆԵՑ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ»` ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես կարծում էի, թե Անդոն բազմակի օգտագործվող ա, բանից պարզվում է` նաեւ ուտող-ուրացող է:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ

ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը իր արտասահմանյան շրջագայություններից շուտով պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԸ` ՊՈՒՏԻՆԻՆՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԱՉՔԵՐԻ» ՄԵՋ, ՄՈՍԿՎԱՆ ՊԱՅՄԱՆ Է ԴՐԵԼ»` ՄԱՄՈՒԼԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նայեմ աչքերիդ ու ոչինչ չասեմ

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (152 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆՈՐ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լիքը բյուջեի վրա նստած` Համաշխարհային բանկից փո՞ղ ես ուզում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА