o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զգուշացում. Անհայտ անձինք փորձում են բաժանորդների տվյալներ ձեռք բերել

14.12.2019 15:58 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Զգուշացում. Անհայտ անձինք փորձում են բաժանորդների տվյալներ ձեռք բերել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է մրցույթ / խաղարկություն: Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե համակարգչի միջոցով:

«Գյումրի» գարեջուրը հերքի չի խաբում է սպառողին, մի հատ էլ ընկերության աշխատակիցները փորձում են ծաղրել

Ընկերությունը հորդորում է չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև՝ վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկությունների աղբյուրները հետևյալն են. Պաշտոնական կայքէջը՝ https://www.mts.am, Ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ www.facebook.com/MTSArmenia/ Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնը՝ բաժանորդների համար անվճար 111 հեռախոսահամարով: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА