o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՆՈՐ ԱՃ, ԵՐԲ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

13.12.2019 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՆՈՐ ԱՃ, ԵՐԲ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակներում կտրականապես դեմ էր հանդես գալիս իշխանությունների կողմից արտասահմանյան վարկերի ներգրավման միջոցով պետական պարտքի ավելացմանը: Ավելին, «հեղափոխական» ժամանակներում եւ իշխանության գալու պահին քիչ չէին նաեւ խոստումները, թե ամեն ինչ անելու է՝ հետեւողականորեն պետական պարտքը նվազեցնելու համար: Եվ նույնիսկ մի որոշ ժամանակ նման խրոխտ հայտարարություններ էր անում, թե, տեսեք, այսքան-այսքան պարտքը նվազեցրել ենք:

«2020 թվականին թանկացումներ են լինելու»

Եվ ահա ԱԺ-ի երեկվա նիստին կառավարությունը, այն էլ՝ հրատապության ռեժիմով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի միջոցով ներկայացրեց միանգամից 4 վարկային նախագիծ, որը նախատեսում է 152 մլն դոլար արտաքին վարկերի ներգրավում: Ընդ որում՝ միանգամայն տարօրինակ բացատրությամբ՝ «պետբյուջեի եղած պակասուրդը փակելու համար»: Թե ինչու է նման բացատրությունը «տարօրինակ», հնչեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցում. «Խոսքը շատ մեծ գումարի մասին է: Ամբողջ տարվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ Հայաստանի պետական բյուջեում պակասուրդ չկա, այլ կա պրոֆիցիտ, իբր՝ մենք փողի ավելցուկի խնդիր ունենք, բայց ոչ մի կերպ դրանց անբավարարության...»: Ավելին, մեր ներկայիս իշխանություններն անգամ ամանորյա միջոցառումների համար են նախատեսում աստղաբաշխական փողեր շռայլել, դրանով, ի դեպ, իր հերթին ցույց տալով, թե ֆինանսական խնդիրներ չունեն: Այսինքն, այդ ինչպե՞ս ստացվեց, որ տարեվերջին հանկարծ  152 միլիոն դոլարի կարիք եղավ, այն էլ՝ նման հրատապությամբՆկատենք նաեւ, որ բյուջեի մուտքերի հետ կապված պաշտոնական տեղեկատվությունը եւս ցույց է տալիս, որ պրոֆիցիտային է՝ հավելյալ եկամուտներ կան: Ավելի կոնկրետ, մասնավորապես այս տարվա հունվար-հոկտեմբերին (վերջին պաշտոնական վիճակագրական տվյալները) բյուջեի եկամուտները (առանց դոնորական ծրագրերի) կազմել են 1 262 702.1 միլիոն դրամ (տե՛ս աղյուսակ 1-ը)՝ անցած տարվա նույն ամիսների 1 059 023.1 միլիոնի դիմաց:

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

Այսինքն, ունենք մոտ 204 միլիարդ դրամի ավելացում: Այն դեպքում, երբ այս տարվա պետբյուջեի եկամուտները սահմանված են 1 496 463,1 միլիոն դրամ՝ անցած տարվա մոտ 1 308 284,9 միլիոնի դիմաց: Այսինքն, պետք է ունենայինք մոտ 190 միլիարդի չափ տարեկան աճ, որը հոկտեմբերի վերջի դրությամբ 14 միլիարդով ավել ապահովված էր: Կարճ ասած, կառավարությունը պետք է դարդ ու ցավ, ավելին՝ հրատապ հսկայական վարկեր վերցնելու կարիք պետք է որ չունենարԲայց չէ, հոկտեմբորը դեռ տարի չէ, եւ այս տարվա բյուջեի եկամտային ցուցանիշները, այնուամենայնիվ, որոշ մռայլ մտքեր առաջացնում են: Հիշեցնենք, տարվա առաջին ամիսներին վարչապետ Փաշինյանը շատ ավելի լավատեսական թվեր էր նկարագրում: Այսինքն, տարվա առաջին ամիսներին խոստանում էր, որ տարեկան եկամուտները մոտ 40 միլիարդ դրամանոց գերակատարում կունենան: Տարվա կեսերին այդ ցուցանիշներն էլ ավելի ճոխ դարձան, թե գերակատարումը կհասնի մի 60-65 միլիարդի: Ճիշտ է, ՊԵԿ նախագահ Անանյանը փորձեց մի փոքր զսպել Փաշինյանի ոգեւորությունը, թե՝ տարվա երկրորդ կիսամյակին առաջին կիսամյակի տեմպերը չեն լինի, բայց էլի առաջին 9 ամիսների կտրվածքով մի 50 միլիարդ գերակատարումից խոսում էր: Մինչդեռ ահա պարզվում է, որ հոկտեմբերի վերջի դրությամբ թվերը շատ ավելի, այսպես ասած, քիչ լավատեսական ենՈւ միաժամանակ, հոկտեմբերից հետո դեռ պետք է 233.7 միլիարդ էլ մուտքագրել՝ տարեկան մուտքերն ապահովելու համար: Մինչդեռ հոկտեմբերին հավաքվել են 117.6 միլիարդ հարկեր՝ սեպտեմբերից էապես պակաս, եւ ով իմանա, թե նոյեմբեր-դեկտեմբերին ինչ դինամիկա կլինի: Հաշվի առնելով նաեւ, որ անցած տարվա վերջերից էր, որ հարկահավաքման թվերը սկսեցին ներկայացվել նոր չափանիշներով: Դա, ճիշտ է, նախանցած տարվա վերջերի համեմատ աճի թռիչ «գրանցեց», սակայն այս տարի մեթոդները նույնն են, այսինքն՝ արհեստականության գործոնն այստեղ օգուտ չէԱյսպիսով, թե տարեկան ինչ բյուջետային եկամուտներ կունենանք, այն ինչ հարաբերության մեջ կլինի անցած տարվա, նախատեսված աճի եւ վարչապետ Փաշինյանի խոստացած 60-65 միլիարդանոց գերակատարման հետ, դեռ մեծ հարց է: Բայց երբ հրատապ կարիք ունեն բյուջեի ապահովման համար 152 միլիոն դոլարի կամ ավելի քան 70 միլիարդ դրամի վարկեր ներգրավել, ապա պատկերն էլ ավելի քիչ մխիթարող տեսք է ստանում՝ թողնելով փող չունենալու տպավորություն. բազմապատկվող այս չինովնիկական աշխատավարձ-պարգեւներից հետո էլ փո՞ղ կմնաԻ դեպ, միայն այս 152 միլիոնը դեռ ամբողջ խնդիրը չէ: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, եթե անցած տարվա դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 922.512 միլիոն դոլար (տե՛ս աղյուսակ 2-ը), ապա սեպտեմբերի դրությամբ 7 051.177 միլիոն էր, իսկ հոկտեմբերի վերջի դրությամբ՝ 7 117.300:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է, ՆԻԿՈԼԸ` ՍԽԱԼ

Այսինքն, տարվա ընթացքում արդեն իսկ ավելի քան 66 միլիոն դոլարով պետպարտքի ավելացում ունեցել ենք, եւ նոր վերցվող պարտքի հետ այն կկազմի մոտ 220 միլիոն դոլարի կարգի գումար: Այսինքն, պետպարտքը չավելացնելու եւ փոխարենը՝ պակասեցնելու նիկոլական բոլոր հին խոստումները միայն սրանով կարելի է հանգիստ դեն նետելՍակայն սրանով հանդերձ՝ ֆիքսենք նաեւ փաստը, որ պետպարտքի ավելացման կարիքը զգացվեց հենց տարվա վերջերից, եւ գնալով՝ հրատապ խնդիր դարձավ: Սա եւս հուշում է, որ տարեվերջին մոտ բյուջեի կատարման եւ Փաշինյանի խոստացած գերակատարումների մասով իրոք անակնկալների դեռ պետք է սպասել:

ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ» ԷԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА