o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է

10.12.2019 21:40 ԻՐԱՎՈՒՆՔ 30
«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է

Արդեն երեսուն տարի է, ինչ մեր ժողովրդի ազգային, հասարակական ու քաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն է կատարում «Իրավունք» պարբերականը: Հայ մամուլի ընտանիքում այն վաղուց հաստատագրել է իր արժանապատիվ տեղը: «Իրավունքը» միշտ եղել է ժողովրդի կողքին, ժողովրդական լայն զանգվածների  ճշմարիտ խոսափողը:Պարբերականը միշտ էլ առաջնորդվել է արդարամիտ ու արդարաշունչ հարցադրումներով, ձեւավորել է առողջ օրակարգ: 1990-ական թվականներին շատ անգամ հոգեկան եւ բարոյական աջակցություն եմ ստացել «Իրավունքի» խմբագրակազմի եւ անձամբ` Հայկ Բաբուխանյանի կողմից: Մասնավորապես` 1999 թվականին, երբ առաջադրվել էի ԱԺ պատգամավորության թեկնածու, մեծամասնական ընտրակարգով (թիվ 34 ընտրատարածքում), ինձ մեծապես նեցուկ եւ ապավեն եղավ «Իրավունքը»: Պարբերականին մաղթում եմ հարատեւ արժանապատիվ եւ կենսունակ գործունեություն: «Իրավունքը» թող միշտ լինի մեր ազգային կյանքի առանցքում:

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒՆԻ ԻՐ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ»

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ լրագրողների միության անդամ, հրապարակախոս
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА