o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

09.12.2019 23:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը իր մահկանացուն է կնքել Փարիզի Ամերիկյան հոսպիտալում: Նա հոսպիտալացվել էր ուրբաթ, սրտի անբավարարություն նոպայով: Ալեն Դելոնը 84 տարեկան էր: Նա համարվել է 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԵԹԵ ԵՍ ՀՈԳՆԱԾ ԼԻՆԵԻ, ՉԷԻ ԳՆԱ ՉՈՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻՆ

Մեկ տարի առաջ տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է. «Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես դերասանական ակադեմիաներ չեմ ավարտել: Ես ոչինչ չեմ արել արտիստ դառնալու համար: 14 տարեկանում թողել եմ դպրոցը, հետո գնացել եմ բանակ: Ես այն արտիստներից եմ, ում անվանում էին Ժան Գաբեն, Լինո Վենտուրա կամ Բերտ Լանկաստեր: ՈՒժեղ անհատներ, որ նկարահանվում էին կինոֆիլմերում: Առանց ավելորդ համեստության` կարող եմ հայտարարել, որ այդ մասնագիտությունն ինձ հաջողվեց: Ես երբեք չեմ երազել այդ կարիերան: Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար: Ես վաղուց մեռած պիտի լինեի: Բայց դա կոչվում է ճակատագիր»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА