ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԽԱԲՎԱԾ ԵՆ»

06.12.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԽԱԲՎԱԾ ԵՆ»

Նովոսիբիրսկը պատրաստվում է դարակազմիկ իրադարձության: Երիտասարդական հոկեյի աշխարհի 47-րդ առաջնությունն անցկացվելու է Նովոսիբիրսկում` 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչեւ 2023-ի հունվարի 5-ը: Այս մրցաշարը կլինի առաջինը Նովոսիբիրսկի եւ երրորդը` ողջ Ռուսաստանի պատմության ընթացքում: Հաշվի առնելով, որ մեծ թվով հյուրեր է ընդունելու Նովոսիբիրսկում` արդեն իսկ տեղի իշխանությունները սկսել են լրջագույնս պատրաստվել: Այս առումով առաջին խնդիրը, որին բախվել են եւ լուծման հնարավոր տարբերակներն են փնտրում, երթեւեկության հարցն է: Այո, այս հարցում երեւանյան խցանումներին բոլորովին չի զիջում սիբիրյան խցանումները: Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի լրատվական ծառայության ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՒԶՄԵՆԿԻՆՆ ասաց, որ նույնիսկ քննարկվել է նոր մետրոյի կայան կառուցելու հարցը, սակայն հասկացել են, որ շատ թանկ կնստի, ինչի ճոխությունը քաղաքն իրեն չի կարող թույլ տալ: Փաստորեն, Նովոսիբիրսկը, որի բյուջեի ծախսերը 2019 թվականին կազմում են 49,88 մլդ ռուբլի, եկամուտները` 47,73 մլդ ռուբլի, բյուջեի դեֆիցիտը` 2,15 մլդ ռուբլի, սա հասկացել է, իսկ Երեւանում` դեռ չեն հասկացել: Ավելին` երեւանյան քաղաքային իշխանությունը դրոշակ է սարքել, թե նախատեսում է մետրոյի կայան կառուցել, որի կառուցման սկիզբը հայտնի է, վերջը` ոչ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի ԲՀԿ խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ գաղտնիք բացեց:

​​​​​​​«Անհապաղ ստեղծել էթիկայի հանձաժողով». ԲՀԿ խմբակցության ղեկավարը դիմել է Էյրամջյանին եւ Խաժակյանին

Մետրոյի կայանի կառուցումը նախատեսված է զարգացման ծրագրով, սկիզբը 2019 թվականին է, ավարտը` կախված ներդրողներից: Սա լուրջ չէ, եւ դրանում էլ են խաբված երեւանցիները: Պետք է հստակ նայել երեւանցիների աչքերին ու ասել, որ մետրոյի նոր կայանի ստեղծումը ներկա պահին իրատեսական չէ, որովհետեւ դրա համար պետք են լուրջ ֆինանսական ներդրումներ: Իսկ մենք  տեսնում ենք, որ ներկա պահին դեպի Հայաստան այդպիսի լուրջ ֆինանսական ներդրումներ չեն գալիս: Դրանց համար պետք է մի շարք կոմպլեքսային քայլեր, փոփոխություններ, ինչը կախված է թե՛ Հարկային օրենսգրքի, թե՛ երկրի ներքաղաքական իրավիճակի հետ: Ներդրողը վստահություն չունի, կարծում եմ` երբ կլինի այդ վստահությունը, այն ժամանակ էլ ներդրողներ կհայտնվեն, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորել, որպեսզի կառուցվի նոր մետրոյի կայարան: Սակայն մի գաղտնիք բացեմ` ըստ օդում կախված լուրերի, հնարավոր է «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառների հատվածում նոր մետրոյի կայարան բացվի:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բոլոր հնարավոր չափերը անցել է. Միքայել Գրիգորյան

Իսկ դրա համար ներդրող կա՞ արդեն:

Այդտեղ ներդրողի խնդիր չկա, քանի որ մետրոյի գծերն այդ հատվածում անցնում են ոչ թե ստորգետնյա, այլ` վերգետնյա: Այնտեղ պետք է կառուցեն ընդամենը մեկ հարթակ, ծածկ եւ վերջ: Հետո կարող են ներկայացնել, որ իրենք կառուցեցին մետրոյի նոր կայարան: Բայց ուզում եմ մեր քաղաքային իշխանությանը զգուշացնել, որ այդ «աֆիորան» չի անցնելու: Խոսք եք տվել Աջափնյակում կառուցել մետրոյի կայան, արե՛ք: Կանեք, կասեմ` բրավո:

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան կամ Պացիենտ lights. Միքայել Գրիգորյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նովոսիբիրսկ-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА