o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց «Իրավունք» թերթի»

16.10.2019 16:52
«ՀՀ լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց «Իրավունք» թերթի»

 Հարգելի պարոն Գալաջյան

«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահությունը սրտանց շնորհավորում է «Իրավունք» թերթի հարգանքի արժանի կոլեկտիվին 30-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում է բեղմնավոր աշխատանք եւ նորանոր արարումներ` ի փառս Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների: Մեծ գոհունակությամբ արձանագրում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց «Իրավունք» թերթի: Անցած երեք տասնամյակում «Իրավունքը» եղել եւ մնում է իր կոչմանն ու անցած փառահեղ ճանապարհին հավատարիմ, մշտարթուն լինելով Հայաստանին եւ Արցախին հայտարարված հիբրիդային պատերազմի մարտահրավերների դիմագրավմանն ուղղված պայքարի առաջնագծում: Ձեր խորաթափանց հրապարակումները մշտապես միտված են եղել հայոց պետականության ամրապնդմանը, ազգի առաջ ծառացած կենսահույզ խնդիրների լուծմանը:

Ջերմագին ողջույններով`

«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА