o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ակունք» ազգագրական համույթը «Իրավունքի» կողմից ճանաչվել է լավագույնը (Տեսանյութ)

11.03.2020 11:59
«Ակունք» ազգագրական համույթը «Իրավունքի» կողմից ճանաչվել է լավագույնը (Տեսանյութ)

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է նաեւ «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթը` հայ ավանդական, ազգագրական երգի ու մշակույթի պահպանման, տարածման, ինչպես նաեւ հիմնադրման 45-ամյակի առթիվ:

Լավագույնի պատվոգիրը հասցեատիրոջը` «ԱԿՈՒՆՔ» ազգագրական երգի-պարի խմբի  գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ հանձնվեց հենց թերթի խմբագրությունում:

Պատվոգիրը ստանալուն պես, Արթուր Շահնազարյանը, շնորհակալություն հայտնելով, ասաց. ««Ակունքն» արդեն 45 տարուց ավելի տարածում է հայ բուն երգը, մեր պապերի հազարամյա արմատները եւ պիտի շարունակի տարածել, պահպանելու համար հենց այդ ակունքը, որից պիտի մեր նոր սերունդը սնվի, որպեսզի ճանաչի ինքն իրեն, հարազատ մնա ինքն իր դիմագծին եւ ինքնությանը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում հետեւյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=_x_nTfhBV4M 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА