QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն «Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.am Առյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկները Փաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմ Ուկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացել Եթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. Բաբայան Նաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնից Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Հայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքից Ոչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան Ոսկանյան


Թատրոնն ու կինոն գտնվում են նույն այն վիճակում, ինչ վիճակում, որ գտնվում է երկիրը. Արսինե Նավասարդյան

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Արսինե Նավասարդյանն է:

– Արսինե՛, խաղում եք թե՛ կինոյում, թե՛ թատրոնում, ո՞րն է առավել շատ Ձերը:

– 12 տարեկանից բեմի վրա եմ, բայց ես չեմ տեսնում տարբերություն, ինձ համար հավասարապես թե՛ թատրոնը, թե՛ կինոն սիրելի են: Նույնն է, թե հարցնես, թե որ երեխայիդ ես առավել սիրում: Անխոս, թատրոնում կա անմիջական շփում հանդիսատեսի հետ, ինչն ուղղակի հրաշալի է, իսկ կինոյում կա տեսախցիկ եւ բարդագույն ու հրաշալի աշխատանք, հաշված րոպեների ընթացքում ինչ-որ դրվագ ճիշտ տեղ հասցնել հանդիսատեսին... Մի խոսքով` կինոն ու թատրոնն ինձ համար հավասարապես սիրելի, ընդունելի եւ ցանկալի են:

– Այսօր, Ձեր կարծիքով, թատրո՞նն է քիչ թե շատ բարվոք վիճակում, թե՞ կինոն:

– Շատ խոչընդոտներ կան: Կինոյում եւս խոչընդոտները քիչ չեն, չեմ կարող ասել, թե առանձնակի բարձրորակ ֆիլմեր ստեղծվում են այսօր, սակայն լավ ֆիլմեր, այնուամենայնիվ, կան: Թատրոնում այսօր հրաշալի ներկայացումներ կան, որոնք մեծ հաճույքով ես ինքս վայելում եմ: Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ անուններ, որպեսզի մարդկանց չնեղացնեմ, բայց, ցավոք, թատրոնն ու կինոն գտնվում են նույն այն վիճակում, ինչ վիճակում գտնվում է երկիրը:

– Ֆիլմերում` Ձեր կողքին հաճախ հանդես են գալիս մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն կինոարվեստի հետ, չունեն անգամ կրթություն: Այս երեւույթին ի՞նչ աչքերով եք նայում:

– Այս երեւույթին ոչ մի պրոֆեսիոնալ դերասան լավ չի վերաբերվում, բայց ես հանդուրժող տեսակ եմ: Կան դեպքեր, երբ այդպիսի մարդիկ իրենց լավ են դրսեւորում եւ հակառակը` շատ վատ: Առաջներում դերասանն աստիճանաբար էր բարձրանում: Հիմա շատերը, ոչ մի կապ չունենալով դերասանական արվեստի հետ, դիմում են ինձ, որպեսզի պարապեմ իրենց հետ:

– Չկա՞ն նոր ֆիլմում խաղալու առաջարկներ:

– Առաջարկներ լինում են: Ժամանակը գիտի: Պահեր են լինում, որ շատ առաջարկներ են լինում, լինում են նաեւ պահեր, որ չեն լինում: Հենց այս պահին նկարահանվում եմ մի հրաշալի ֆիլմում, որը կոչվում է «Օդը, թոթը եւ թվանքի կոթը»: Ֆիլմը հավանաբար գարնանը կհայտնվի էկրաններին, եւ մեր ազգը, ես ժողովուրդ բառը տանել չեմ կարողանում, որովհետեւ մենք ազգ ենք, ոչ թե` ժողովուրդ, կվայելի իմ ու շատերի կարծիքով այդ հրաշալի ֆիլմը:

– Եթե հետ նայենք, ապա ի՞նչ կասեք՝ Հայաստանում թատերարվեստը ե՞րբ է ապրել իր ծաղկուն շրջանը:

– Դե եթե հետ նայենք, ապա ես, բնականաբար, կասեմ, որ կինոյի եւ թատրոնի լավագույն շրջանն իմ երիտասարդության շրջանն էր: Դրանից առաջ էլ մեր հզորների կատարած մեծ գործերը պետք է հիշել, որոնցից երկուսը իմ կուրսղեկներն են եղել` Մարատ Մարինոսյանը եւ Ֆրունզե Դովլաթյանը, իմիջիայլոց Մարատ Մարինոսյանի անունը չգիտես ինչու ոմանք չեն ուզում հիշել, չեն հիշատակում նրան, բայց անցյալը հնարավոր չէ մոռանալ: Այսօրվա կայացած հեռուստատեսության համար մենք պարտավոր ենք նրան: Դե, պատկերացրեք, թե ինչ երջանիկ ուսանողական տարիներ են եղել իմ ուսանողական տարիները:

– Եթե չընտրեիք դերասանի մասնագիտությունը, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

– Ես երբեք այլ մասնագիտություն ընտրելու մասին չեմ մտածել, քանի որ արդեն նշեցի, որ 12 տարեկանից բեմի վրա եմ եղել: Դպրոցում եղել եմ բավականին ակտիվ աշակերտ: Բոլոր գրական միջոցառումները կազմակերպում էի ես... Մի խոսքով` բոլորը գիտեին, որ ես ապագա դերասանուհի եմ: Ցավոք, ծնողներիս երազանքն այն էր, որ ես ընդունվեմ համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետը, բայց միեւնույն ժամանակ ինձ շատ օգնեցին, երբ պատրաստվում էի թատերական ընդունվել: Ծնողներս աստվածային մարդիկ էին:

– Արսինե՛, շատերն են Հայաստանից հեռանում: Երբեւէ չի՞ եղել ցանկություն, որ Դուք էլ հեռանաք:

– Բարկության պահերին նման ցանկություն եղել է, հիմա քաղաքականությունից խոսել չեմ ուզում, որովհետեւ զզվում եմ այդ ամենից... Հեռանալու ցանկությունը կարճ է տեւել: Րոպեներ, ժամեր, բայց ոչ ավելի: Շատ եմ շրջագայել, սիրում եմ նաեւ այլ երկրների մշակույթները, սակայն իմ Հայաստանն իմն է: Ես հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ: Խորանալու սովորություն ունեմ: Դպրոցում էլ բոլորը գիտեին, որ ես մեր Էպոսի խելահեղ ֆանատն եմ: Այն Աստվածաշնչի պես մինչեւ վերջ հասկացված չէ ինձ համար: Մեր երգերը, Սայաթ Նովան, Կոմիտասը, կոմիտասյան շունչը, սրանք մեծագույն արժեքներ են, որոնց մեծ սիրահարն եմ ես:

Զրուցեց` Հայկ Գեւորգյանը

QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՈչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան ՈսկանյանՆիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացվել է. կրկին վարակվել է կորոնավիրուսովԿազմակերպված իշխանազավթու՞մ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններԱղբյուր․ Մխիթարյանը կհեռանա ՌոմայիցՀՀ ԱԱԾ-ն ընթացք է տվել Ֆեյսբուքի ֆեյք էջերի ու կեղծ կայքերի հրապարակումների վերաբերյալ հաղորդմանը.Նաիրի ՀոխիկյանԼարսի ճանապարհը փակվել է բեռնատարիների համար. ռուսական կողմում կուտակված է 50 բեռնատարՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացանԱլեն Սիմոնյանը հերքում է անհերքելինԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆՏԸ, ՔԱՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԻՍՏ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ Աստղագուշակ՝ հունվարի 26-ի համարՀունվարի 26. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Փնտրվում է նախագահ«Հրապարակ». Աշխատակիցները «չեստ» են տալիս«Իրավունք». «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան«Ժողովուրդ». Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններումՌուսական Սու-35 կործանիչների տեղափոխումը Բելառուս շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Մեզ մնում է կռվել». Պետդուման մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական ակտիվացումը (ՎԻԴԵՈ)Մոսկվայում ոչ ոք երջանիկ չէ, բայց ոչ ոք չի էլ վախենում. Սատանովսկին՝ պատերազմի անխուսափելիության մասին⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Փաշինյան Նիկոլը կարող է հայտնվել ուղղիչ աշխատանքային գաղութում. ՆահապետյանՆախընտրում եմ այնպիսի տղամարդու, ով կարող է ինձ հասցնել իմ ներքին ու իսկական ազատության սահմանինԲացառիկ տեսանյութ ռազմի դաշտից. Newsmedia. amՌԴ-ԱՄՆ հակամարտության հանգուցալուծումն այս շաբաթ«Շպիոնին կոնսերվացրի՞ն», թե՞ պաղպաղակն էր վերջացելՄահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարըԱրմեն Սարգսյանը պետք է պատասխանատվություն կրի նաեւ «Հայաստան» հիմնադրամի գումարների համար. ՕհանյանՔցել են քացու տակ, ինչ ուզում, անում են. լարված իրավիճակ ՔԿՀ-ներումՊետք է հասկանանք, թե Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել. ՍուքիասյանԸստ Անդրանիկ Քոչարյանի` նախագահի հրաժարականի մասին ասվում են բաներ, որոնք գոյություն չունենԹեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներըԿամ լավ, կամ` ոչինչ. ինչպես է ՔՊ-ն արձագանքում Արմեն Սարգսյանի հրաժարականինԻմ հերոսը հայ զինվորն է, հրետանին շանթահարող Ալբերտը, լուսավոր Ալենը ու մյուս լույս դարձած իմ բալեքը․ Հայ երգարվեստի լեգենդը մեր ժամանակների իր հերոսի մասինՀոլիվուդյան աստղեր, որոնք մերժում են պլաստիկ միջամտություններըԳայանե Ասլամազյանը երեկ եւ այսօր Տղամարդիկ, ցավոք, երբեմն չեն սիրում խելամիտ ու ուժեղ կանանց. Արմինե Բոյաջյան Տեսանյութ. Պապիկյանի հարսանիքին Փաշինյանից QR կոդ են պահանջել Նոր խոստում, նոր պաշտոնՄարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը (Video).Politik.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ