Հարցումը ցույց է տվել ԽՍՀՄ-ում ամենազազրելի մարդուն Իջնելով դիրքերից հանդիպել ենք 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը ՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ Ալենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետո Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը «Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից


ՆԱՏՕ-ն ի զորո՞ւ է Նիկոլին հետ քաշել Մոսկվայիս

Վերլուծություն

Հայաստանյան հրապարակային դաշտում սկսել է աստիճանաբար զարգանալ մեր քանիցս ներկայացրած ենթադրությունը, որ ՌԴ-Բելառուս Միութենական պետության փաստաթղթի վերջնական տարբերակի ստորագրման պես դրան միանալ կառաջարկվի ԵՏՄ եւ ՀԱՊԿ պետություններին ու առաջիններից մեկին՝ Հայաստանին: Եվ ահա, շրջանառվում են այն խոսակցությունները, որ հայաստանյան իշխանություններին այդ ծրագիրը ոչ միայն արդեն իսկ ներկայացված է, այլ նաեւ, որ այն ակտիվ քննարկումների փուլում է:

ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Մասնավորապես՝ «Հրապարակը», վկայակոչելով ռուսական մամուլին ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին, գրում է, որ նոր Միությունը իր ձեւավորման վերջնական տեսքը կստանա 2024 թվականին՝ կազմում ունենալով ՌԴ-ին, ՀՀ-ին եւ Բելառուսին: Նաեւ, որ նման քննարկումներ արդեն իսկ անցկացվել են վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակության հետ: Ըստ այդ վարկածի, Միության ղեկավար մարմինը կգլխավորի այդ ժամանակ ՌԴ նախագահի լիազորությունների ժամկետն ավարտած Պուտինը: Նաեւ, որ Միության անդամները, պահպանելով ներքին ինքնակառավարումը, այնուամենայնիվ, կունենան ընդհանուր պաշտպանության համակարգ, արտաքին քաղաքականություն, իրավական եւ տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր: Նաեւ ընդհանուր անձնագիր եւ, դրանից ելնելով էլ, բացատրում է Հայաստանում ներկայումս ընդամենը երկու տարով անձնագրեր տրամադրելու տեսլականը: Հնարավոր տարբերակ է, թեեւ կան Միության կառուցվածքի այլ վարկածներ եւս, որոնց հիմնական ընդհանրությունն այն է, որ այդ ամենը դեռ քննարկումների փուլում է, թեեւ միութենական պայմանագիրը, որը նախատեսված է ստորագրել այս նոյեմբերի սկզբին, շատ հարցերի պատասխաններ արդեն տալիս է, իսկ այդ կառույցին միացող այլ պետություններին կմնա միայն դրանց հետ համաձայնել: Իսկ մյուս կողմից այն, որ Ռուսաստանը հայաստանյան հարթակում այսքան ակտիվացել է, այդ թվում՝ խոստանալով անվտանգային բոլոր խնդիրների կարգավորում, ներդրումներ, մինչեւ իսկ՝ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցք, բնականաբար, այդ ամենը կաներ մի դեպքում: Երբ երաշխիքներ ունենար, որ մի գեղեցիկ օր Սորոս պապիկն այդ ամենն իր ձեռքը չի վերցնելու: Եվ նկատենք, որ Մոսկվայի համար նման կայուն երաշխիք կարող է դառնալ միայն միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը: Թեեւ դրա համար պետք է լուծվի նաեւ Հայաստանի սահմանների խնդիրը, եւ պատահական չէ, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ենթադրվող ժամկետը սահմանված է Բելառուսի հետ միութենական պայմանագրի ենթադրվող ժամկետից հաշված օրեր անց:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՆՍԵՐԸ

Բայց նաեւ չմոռանանք, որ հիշատակված պայմանագրերն այս պահին ունեն մեկ կարեւորագույն խնդիր՝ դրանք դեռ ստորագրված չեն: Եվ այն, որ ընթանում է ակտիվ աշխատանք, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մակարդակով, նման փաստաթղթերի ստորագրումը ձախողելու ուղղությամբ, աչքի առաջ է: Իսկ դա արտահայտվում է մի կողմից՝ Ռուսաստան-Բելառուսի ուղղությամբ ուղղակի ռազմական ագրեսիայի սպառնալիքով: Իսկ ահա մասնավորապես Հայաստանի ուղղությամբ, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, փորձում են օրակարգ վերադարձնել դեռ Քոչարյանի ժամանակներում ընդունված՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիր կոչված փաստաթուղթը, որը Դաշինքին հնարավորություն է տալիս մինչեւ իսկ ազդել ՀՀ պաշտպանության համակարգի ղեկավար կազմի ձեւավորման վրա: Ու սրա հետ մեկտեղ, ինչ խոսք, Հայաստանում սպասելի է նաեւ արեւմտյան մանկլավիկների կտրուկ ակտիվացում՝ ուղղված ՌԴ-ի հետ ցանկացած պայմանավորվածութան պայմանագրային տեսք տալու դեմ: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դա խոստանում է նաեւ հայաստանյան իշխանական համակարգում սուր հակասություններ ի հայտ բերելու հեռանկարով: Հաշվի առնելով, որ, օրինակ, եթե ԱԳ նախարար Միրզոյանը միանգամայն դրական է արտահայտվում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գաղափարի մասին, ապա պաշտպանության նախարար Կարապետյանը ՆԱՏՕ-ին հիշեցնում է, որ իր անդամ Թուրքիան բացահայտ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի դեմ, իսկ Դաշինքը որեւէ կերպ իր անդամ պետությանը կարգի չի հրավիրել, անգամ թթու խոսք չի ասել: Կարճ ասած, առաջիկա օրերին այս բոլոր գործընթացները միայն սրվելու միտում են ունենալու, թեեւ կա նաեւ տպավորություն, որ Արեւմուտքի նման արշավը հիմնականում կծավալվի հռետորաբանական դաշտում, դրա հետ մեկտեղ նաեւ տարբեր տրամաչափի «շպիոններին» ակտիվացնելով: Այն դեպքում, երբ հարավկովկասյան  զարգացումները ներկայումս կախված են ոչ այնքան հռետորական կամ նույնիսկ՝ «հեղափոխական», որքան ռազմական, ուժային բաղադրիչից: Իսկ ուժային բաղադրիչի մասով պատկերը սա է: Մի կողմից, Հայաստանում եւ Արցախում գտնվող ռուսական ուժերն են, որոնք իրենց ներկայության մասին հիշեցնում են պարբերաբար, այդ թվում՝ հայկական զինուժի հետ անցկացվող բավականին պատկառազդու զորավարժանքների տեսքով: Մյուս կողմից, Իրանի բանակն է, որը ցույց տվեց, որ ամեն մի սցենար, որն ուղղված կլինի Հայաստանով արեւելք-արեւմուտք գծի ստեղծմանը, կարժանանա համարժեք արձագանքի: Այսինքն, եթե անգամ նիկոլյան վերնախավը շատ ցանկանա գործել արեւմտյան տիկնիկավարների ծրագրերով, պարզապես չի կարող աչքաթող անել ռուսական եւ իրանական բանակների գործոնը: Հաշվի առնելով նաեւ, որ ինչքան էլ ներհայաստանյան հարթությունում փորձում են ռուսաֆոբիա զարգացնել, սակայն Հայաստանի անգամ «ամենահպարտ» քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգացել, որ եթե մի պահ անգամ «փակվի» ռուսական անվտանգության «հովանոցը», ապա հաջորդ ակնթարթին գործ են ունենալու թուրքական ներխուժման հետ: Արդյունքում, անկախ նրանից, թե ով ինչ անձնական կարծիք ունի Մոսկվայի մասին, ռուսական «անվտանգության հովանոցի», չնչին բացառություններով ընկալում են՝ որպես Հայաստանի (նաեւ՝ Արցախի) համար կենսական անհրաժեշտություն՝ դրանից բխող բոլոր տրամադրություններով հանդերձ:

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ՕԳՈՒՏ ՉԷ

Այսպիսով, ՆԱՏՕ-ական խոստում-սպառնալիքները, մեր տեղական «շպիոններին» ակտիվացնելը հազիվ թե ռեալ խոչընդոտ դառնան՝ Հայաստանի ներկա ռուսական ուղղությամբ ընթացքը կասեցնելու համար: Շատ ավելի ռեալ քայլ կարող էր լինել ՆԱՏՕ-ի տեղափոխությունն այն՝ ռազմական հարթություն, որով էլ ՌԴ-ն վերահսկողության տակ է պահում իրավիճակը: Սակայն այստեղ էլ Դաշինքը ռեալ խնդիրներ ունի: Առավել եւս, հարավկովկասյան ուղղությամբ ՆԱՏՕ-ն, առանց իր թիվ 2 անդամի մասնակցության, հաջողության որեւէ շանս չունի: Ընդ որում, անգամ այն դեպքում, եթե բացառենք ռուսական հիպերձայնային եւ այլ բարձրակարգ տեխնոլոգիաները: Իսկ Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները գնալով միայն վատթարանում են: Հիշեցնենք, բանը հասել է նրան, որ Էրդողանը ապառնում է ոչնչացնել ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանում տեղակայված ամերիկյան ուժերը: Նաեւ, Ֆրանսիան սեպարատ դաշինք է կնքում նույն Հունաստանի հետ՝ բացահայտ պատերազմով սպառնալով Թուրքիային: Վերջապես, Էրդողանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից, այդ թվում՝ իր իսկ ՆԱՏՕ-ական դաշնակիցներից՝ հրաժարվել այդ գլոբալ դիրքերից: Դրա գագաթնակետն էլ դարձավ 10 արեւմտյան երկրների դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու Էրդողանի սպառնալիքը: Ճիշտ է, Թուրքիայի ԱԳՆ-ն մի փոքր «ձգեց» դրա իրականացումը, եւ արդյունքում՝ Էրդողանը հետ քաշվեց: Սակայն այս ողջ պատկերը խոսում է այն ծանր հարաբերությունների մասին, որոնք այսօր ունի Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամների հետ: Մասնավորապես, որքան էլ Էրդողանը հետ կանգնեց արեւմտյան 10 դեսպաններին երկրից վտարելու մտքից, բայց նաեւ հասկանալի է, որ փորձառու այդ գործիչը հենց այնպես չէ, որ գնաց նման սրացման: Ավելին, անգամ Թուրքիայում են բացահատ խոսում, որ հենց Էրդողանն է դարձել Արեւմուտքի համար անցանկալի անձ, այսինքն՝ նրան հեռացնելու գործընթացը ակտիվ փուլում է: Օրինակ բերենք Թուրքիայի «Բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանի հայտարարությունը՝ երկրում հնարավոր իշխանափոխության մասին: Ավելին, կուսակցապետը դա գործնականում անխուսափելի համարելով, արդեն սկսել է խոսել այն մասին, թե ով կարող է փոխարինել Էրդողանին: Սրան էլ ավելացնենք քրդերի հերթական ակտիվացումները, որի արդյունքում գրեթե ամեօրյա է դարձել Իրաքում, Սիրիայում եւ բուն Թուրքիայում թուրք զինվորականների վրա հարձակումները: Վերջապես, նույն ամենօրյա ռեժիմով թուրքական լիրան է դոլարի նկատմամբ հակառեկորդներ գրանցում, գնալով խորանում է կորոնավիրուսային ճգնաժամը, եւ այսպես շարունակ: Այս իրավիճակում ռեա՞լ է, որ ՆԱՏՕ-ն, Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գրոհի անցնի հայաստանյան ուղղությամբ: Կարծես թե պատասխանը միանշանակ է, եւ այս դեպքում տեսանելի չէ նաեւ այն ռեալ խաղաթուղթը, որի միջոցով Արեւմուտքը կկարողանա կասեցնել Հայաստանի տեղաշարժը դեպի ռուսական նոր Միություն: Ու մյուս կողմից էլ, թեեւ երեկ Էրդողանը Ֆիզուլիում Ալիեւի հետ օդանավակայան էր բացում, սակայն կարելի է ենթադրել, որ Հեյդարովիչն էլ իր հերթին պետք է վերաբերմունք ցույց տա նոր Միության հանդեպ: Նաեւ հասկանալով, որ եթե դիմացն ունենալով Նիկոլին, կարողացավ մի քանի «Բայրաքթարով» Արցախի մեծ մասը գրավել, սակայն իրենցից առանձնապես բան չներկայացնող այդ ապարատներով ռուսների հետ հարցեր չես լուծի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցումը ցույց է տվել ԽՍՀՄ-ում ամենազազրելի մարդունԻջնելով դիրքերից հանդիպել ենք 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը Կրեմլում ճշտել են, թե Պուտինն ինչ երաշխիքներ Է ակնկալում ԲայդենիցՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունըՓաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդԱլենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետոՄհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը«Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւՈւժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացիԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԴու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. Ալբերտ Հովհաննիսյանի հայրՁեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան«Ավտոմատ կերպով Ալեն Սիմոնյանը դառնում է Ադրբեջանի զակազչիկը».Անհետ կորածների մի խումբ ծնողներ գիշերել են ԱԺ մուտքի մոտԱյլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ ՀարությունյանՀՀԿ-ն երկիր է կառուցել, հող է պահել ու ՀՀ անունը բարձրացրել միջազգային ասպարեզում.Վահան Բաբայան«Ժողովուրդ». Դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետԲա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում ՓարիզՄինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածելFacebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքներըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել ՌոմանոսինՄենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, սպասում ենք, թող գան. Սարգիս Կարապետյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Ժամը՝ 09:00-ին լինելու ենք ԱԺ-ի դիմաց. «Լույսի բանակ»-ը միանում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին«Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան». Արտակ ԶաքարյանԼուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը. Արմինե ԲոյաջյանՆախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն.Արտակ ԶաքարյանՏպավորություն է ստեղծվել, որ Ալիեւից բացի, բոլորը սուտ են խոսում.Աղասի ԵնոքյանՈրքան է փոխվել Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը Ո՞ւմ պատճառով է աշխատանքից ազատվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալըՈ՞վ նախկին չէ, էդ ո՞վ է օդից ընկել 2018-ից հետո. Վահագն ՉախալյանՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ. ՈՎ ՈՐՔԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ՈՒՆԻ Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է. Արմինե Բոյաջյան Ավարտվել են Պուտին-Բայդեն բանակցությունները Փաշինյանական ռեժիմի հրահանգով ոստիկանները փորձում են ձերբակալել գերիների ու անհետ կորածների ծնողներին.Նաիրի Հոխիկյան«Մի արեք, մարդը վատ ա». ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին (ուղիղ)Լարված իրավիճակ՝Կառավարության դիմաց․գերիների հարազատները փակել են հրապարակ մտնող մի քանի փողոց․ուղիղ.VideoԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՂԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՄԻՇՏ ԱՆՀԱՂԹ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ