Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Պետք չէ կաթողիկոսին մեջքից հարվածել. Գրիգոր Բալասանյան

Տեսանյութեր

Բավականին երկար ընդմիջումից հետո` Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: «Իրավունքի» հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետի մոսկովյան այցը բավական դրական է գնահատում: 

– Հոգեւոր առաջնորդների մակարդակով կարեւորվեց գերիների վերադարձի հարցը եւ պատերազմին կրոնական մոլեռանդություն չտալու խնդիրը: Մասնավորապես` Կիրիլ պատրիարքը շեշտեց, որ պետությունները, ժողովուրդները կարող են իրար հետ պատերազմել, բայց այդ պատերազմներին կրոնական ենթատեքստ տալն անընդունելի է: Ցանկանում եմ կարեւորել նաեւ Գարեգին Երկրորդի մոսոկվյան այցի ժամանակ կատարած հայտարարությունը, որ նա ընդգծեց, թե Հայ առաքելական սուրբ եկեղեցին կարեւորում է Ռուսաստանի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդական առաքելությունը` գերիների վերադարձի, խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության պահպանման գործում: Կարծում եմ` սա չափազանց կարեւոր է, պետք է օգտագործենք կրոնական դիվանագիտության ջանքերը, վերջնականապես խաղաղություն հաստատելու եւ ամենակարեւորը` գերիների վերադարձն ապահովելու համար:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ հենց Ձեր նշած հայտարարության պատճառով որոշ շրջանակներ սկսեցին քննադատել Ամենայն Հայոց կաթողիկոսին:

– Ծանոթ եմ այդ քննադատություններին: Կաթողիկոսի անձը եւ գործունեությունը քննադատել այս փուլում` բացարձակապես անընդունելի է: Վեհափառ հայրապետն իր ուժերի ներածի չափով օգտագործում է հնարավոր բոլոր լծակները` փորձելով հասնել գերիների վերադարձի: Իսկ այն շրջանակները, որոնք քննադատում են կաթողիկոսի այս հայտարարությունը, կարծում եմ` կա՛մ քաղաքական կարճատեսություն ունեմ, կա՛մ անհեռատեսություն, որովհետեւ կյանքն էլ ցույց տվեց, որ գերիների վերադարձ, սահմանների անվտանգության ապահովում եւ խաղաղության վերջնական հաստատում այս տարածաշրջանում կարող է իրականացվել եւ ապահովվել բացառապես Ռուսաստանի կողմից: Մեր որոշ քաղաքական գործիչների ջանքերը` եվրոպաններում հայ գերիների հարցերը բարձրացնելուն ուղղված, կարծում եմ` ապարդյուն են անցել եւ անցնելու, որովհետեւ այսօր Եվրոպան ի վիճակի չէ եւ չունի այն հեղինակությունը մեր տարածաշրջանում որեւիցե հարց լուծելու համար, մանավանդ գերիների խնդրի նման շատ նուրբ հարցը: Այնպես որ, քննադատողներին խորհուրդ կտամ` եթե կարող են, թող օգտագործեն իրենց լծակները մեկ կամ երկու գերի բերելու գործում եւ դրանով արժանանալու այդ ընտանիքների օրհնանքին: Կարծում եմ` պետք չէ խոստումներ տալ, սպասել ու քաղաքական դիվիդենտներ քաղել, հետո նոր զբաղվել գերիների հարցով: Յուրաքանչյուրս մեկ մոմ վառենք ավելի լավ է, քան հավերժ անիծենք խավարը: Եվ այս պարագայում կաթողիկոսին պետք է անդրադառնալ միայն ու միայն դրական լույսի ներքո, այլ ոչ թե մեջքից հարվածել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ