ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ Զաքարյան Սյունիքի ճանապարհներին բուք է Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը Ովքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացում Դոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունը Կրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունի Նոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասին


Դավիթ Տոնոյանը լավ հասկանում է` որքան լռում է, այնքան ողջ կմնա. Ամարյան

Հանդիպում

ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Այսօրվա դրությամբ` երկուսն էլ կալանավորված են, սակայն, հատկանշական է այն, որ դեռ մեկ տարի առաջ էր «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում բարձրաձայնում ռազմամթերքի մատակարարման գործընթացում լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու մասին, բայց գործ հարուցվեց միայն հիմա: Մեկ տարի անց արդեն հարուցված քրգործի վերաբերյալ զրուցեցինք Ա. Ամարյանի հետ:

 

«ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է` ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԽԱՂԻՑ ՀԱՆԵԼ»

– Պարոն Ամարյան, «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ի՞նչ կասեք այս մասին:

– «Պատրոն Դավիթն» ընդամենը միջնորդ է, որը կատարում է իր պարտականությունները: Չե՞ք կարծում, որ տարբերակ է, օրինակ, մեկն ատկատով զենք գնի: Պայմանագրով Դավիթն ասեր, որ իրեն փոխանցեն 100 մլն, բայց իրեն ասեին` փոխանցում ենք 150 միլիոն, 50-ը` ատկատն է: Սա իրեն արդեն չի վերաբերում, ինքն իր ուզած գումարի տերն է: Այս գործում ռուսի ասած` Դավիթ Գալստյանը դարձավ «կռայնին»: Նա բիզնեսներ ունի տարբեր երկրներում ( Ուկրաինա, Ղազախստան) եւ իր եկամուտներն այնքան է, որ կարող էր առանց գումար հափշտակելու իր ուզածն անել: Ավելին` ինչքան գիտեմ, բավական հայրենասեր անձնավորություն է եւ դիտավորյալ «բռակ» զինամթերք չէր բերի Հայաստան: Խնդիրն այն է, թե որտեղից է այդ «բռակը» հայտնվել: Այս առումով` ինչո՞ւ չենք մտածում, որ կարող է Դավիթը բերել է նորմալը, Պաշտպանության նախարարության պահեստում փոխել են եւ նորմալը վաճառել ուրիշ տեղ: Իհարկե, սա հիմնավորելն ու ապացուցելը դժվար կլինի հիմա: Ինչեւէ, այս ամենի նպատակը մեկն է` Դավիթ Գալստյանին խաղից հանել:

– Ինչո՞ւ:

– Դավիթ Գալստյանի կազմակերպությունն արդեն սպառված են համարում եւ իր տեղն արդեն ուրիշին են գտել: Դեռեւս ապրիլին արդեն գրանցվել է նման մի կազմակերպություն:

– 44-օրյա պատերազմի ընթացքում Դավիթ Գալստյանն ու Դավիթ Տոնոյանը կանգնած էին Նիկոլ Փաշինյանի կողքին: Կարծում եք` նրանք հիմա էլ պետք չե՞ն իշխանությանը:

– Բազմիցս արաբական, իտալական, ռուսական եւ հայկական մամուլում գրվել է, որ Դավիթ Տոնոյանը կապ ունի ամերիկացիների հետ: Եվ եթե այս քրեական գործը կապ ունի «բռակ» զինամթերքի հետ, ուրեմն` գուցե պետք է շատ ավելի խորն ուսումնասիրել: Հարցեր են ծագում` արդյոք այս գործը պետք է սահմանափակվի միայն վերեւի օղակով, կամ եթե Դավիթ Տոնոյանը կապ ունի ամերիկացիների հետ, մի՞թե նրանք տեղյակ չէին, որ Հայաստանի հրթիռները կարող են եւ չպայթել: Այստեղ կա նաեւ պետական դավաճանության խնդիր, որովհետեւ եթե զինված ուժերի մատակարարումը խափանում են եւ խոչընդոտում, կարելի է գնահատել, որ «սաբոտաժի» հոդվածով: Այս հոդվածը ժամանակին հատուկ պետական վտանգավոր հանցագործությունների ցանկի մեջ էր, եւ դրանով զբաղվում էր Ազգային անվտանգությունը: 

– Դավիթ Տոնոյանն այն մարդն է, ով տեղյակ է 44-օրյա պատերազմից, ամենայն մանրամասնությամբ, չե՞ք կարծում, որ եթե նա սկսի խոսել, ավելի վատ վիճակում կհայտնվեն նրա կալանավորումը վերեւներում «վճռողները»: Թե՞ հնարավոր է լինի պայմանավորված լռություն:

– Դավիթ Տոնոյանը լավ հասկանում է` որքան լռում է, այնքան ինքը ողջ կմնա: Ի վերջո, եթե մարդը կա, պրոբլեմը կա, եւ այն գնալով կարող է խորանալ, իսկ եթե մարդը չլինի, պրոբլեմը կվերանա: Սա հին խոսք է: Բոլորս հիշում ենք «Որոգայթ» ֆիլմը եւ «KA 7»-ի արխիվները, դրանք կարծես Վանո Սիրադեղյանի արխիվները լինեին, որտեղ բոլորի մասին ամեն ինչ կար: Սա մի օր իսկականից պայթելու է եւ դուրս է գալու ասպարեզ:

 

«ՀԵՆՑ ՍԿՍՎԵՑ ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐԸ` ԿՍԿՍՎԻ ՆԱԵՎ «ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐ»

– Ի՞նչ արխիվների մասին եք ակնարկում, ո՞ւմ ձեռքում է այն:

– Աստված գիտի, բայց հիշեցնեմ, որ Սիրադեղյանի մոտիկ շրջապատից գրեթե մարդ չի մնացել: Նավոյան Ռուբիկը 47 տարեկանում մահացավ Ֆրանսիայում, Մխիթարյան Սերգեյը, Մարգարյան Սասունը եւս մահացան, նույնիսկ Հայկ Հարությունյանն ու Արմեն Երիցյանը մահացան: Սիրադեղյանին շրջապատող մարդիկ հերթով մահացել են:

– Ձեր «այլաբանական» ակնարկից կարելի՞ է ենթադրել, որ շուտով քաղաքական դիմակներ են պատռվելու:

– Միանշանակ, արդեն իսկ «կոմպրոմատներ են» միմյանց վերաբերյալ հայտնվում: Գիտեք, ոչ մեկը հրեշտակ չէ ու չի կարող ասել, թե բան չունի անհանգստանալու: Այն մարդը, ով ունի հոգում կեղտ, այն իրեն ուղեկցելու է ողջ կյանքում:

– Իսկ ի՞նչ կասեք ներքաղաքական նոր դասավարությունների մասին: Օրինակ, Տիգրան Արզաքանցյանը մեկ այլ կուսակցությունում հայտնվեց, տարբեր ուժեր այսօր կրկին սկսել են հայտարարել, թե իրենք են ամենաուժեղ ընդդիմությունը:

– Պարզապես, քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին մի բան կցանկանամ, որ իրենց ժողովուրդը հավատա, ոչ թե վազի իրենց փողերի հետեւից: Եթե ժողովուրդն իրենց հավատաց, իրենք կհաղթեն, բայց այսօրվա դրությամբ` չեմ տեսնում այդ ուժին: Ցանկացած քաղաքական ղեկավարի մեջքի հետեւում երեւում են այլ ականջներ, եւ հենց սկսվեց լուրջ պայքարը` կսկսվի նաեւ «կոմպրոմատների» պայքար: Իսկ այս մասով ակտիվորեն հիմա տեղեկատվություն են հավաքում: Ընդ որում` մի քանի կառույցներ, մոտավորապես` տեղեկատվություն են հավաքում ֆիզիական անձանց, ԶԼՄ-ների եւ տեխնիկական միջոցներով: Ժողովուրդը մեղկ է, բայց, ինչ արած, ժողովրդին պետք է հաց եւ տեսարաններ, ու քանի որ հաց չկա, պետք է տեսարանները շատ լինեն, որ գոնե դրանով մխիթարվեն:

– Փաստորեն, ո՛չ ապագա կա, ո՛չ հո՞ւյս:

– Երբ գնում ես դեպի իշխանություն, թքած ունես ամեն ինչի վրա, նույնիսկ կարող ես մարդուն ոչնչացնել, միայն թե իշխանությունը տան:

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»

– Ի դեպ, նոր օֆշորային սկանդալ է հասունանում: Ակնարկներ կան նաեւ, որ գործող իշխանության ներկայացուցիչների անուններ էլ են հնչելու առաջիկա բացահայտումների ժամանակ: 

– Չեմ բացառում, օֆշորային փաթեթի մեջ մենք տեսանք միայն Միհրան Պողոսյանի անունը, բայց այնտեղ կան եւս 18-19 հոգի, որոնց վերաբերյալ ոչինչ չարվեց: Այս ամենում կա նաեւ զենքի վաճառքի պրոցեսը, որին պետք է ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է նոր բացահայտումներին, հիշեցնեմ, որ ով գալիս է իշխանության, ախորժակը բացվում է ուտելու ժամանակ: Չմոռանանք, ծխախոտի կանդրաբանդան եւ տարբեր այլ պրոցեսներ, որոնք այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտվեցին: Ու ոչ մեկն էլ չի բացայայտվելու, որովհետեւ իշանությունն իրենց ձեռքն է: Իրենք միշտ կփակեն այդ գործերը: Կոռուպցիան մի բան է, որը երբեք չես կարող վերացնել` այն պատճառով, որ ցանկություն չկա: Բայց եթե փորձեն ստալինյան մեթոդներով գործել, կնվազեցվի այն եւ կհասցվի մինիմալի: Այդ ժամանակ ժողովուրդը կարող է մի քիչ հանգիստ հարկային բեռից շնչել: Եթե մենք այսօրվա դրությամբ ասում ենք ` պետպատվերի գումար չունենք, բայց ունենք գումար, որ երկու անգամ ավել տալիս են պարգեւատրումների համար, կներեք, բայց հարցեր են առաջանում: Ի՞նչ է նշանակում շատ փող տանք պետական աշխատողին, որ չգողանա: Դատավորներն ինչքան շատացան, էլի նույն ձեւի կաշառք են վերցնում: Վերջին սկանդալները իրար վրա հենց այդ մասին է հուշում: Բանը հասել է նրան, որ դատավոր է բռնվում 600 դոլար կաշառքի համար, երբ իր աշխատավարձը երկու-երեք անգամ ավելի բարձր է:

– Բայց չէ՞ որ «նոր Հայաստանում» կառուպցիան ասում էին, թե վերացել է:

– Չի կարող վերանալ, պարզապես, եթե առաջ հազար դոլարով կարողանում էին հարցերը կարգավորել, հիմա պետք է լինի մինիմում 10-20 հազարով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականումՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԻնչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն«Բավարարման ենթակա բողոքը`ժամանակին իմ գործունեությունից «վառված» մնացած դատախազը, մերժել է. Neswmedia.am-ը ահազանգի հետքերովՀետ տուր իմ տռուսիկը, Գա՛գո. Քոչարյանի գրասենյակից հորդորում են դիմել ՔՊ-ական գեներալինԻշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն էՎլադիմիր Լեպեխինը «ականապատ դաշտում» բացատրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունըՊուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել էՌուսաստանում հանցագործը սպանել է տան անդամներին, այդ թվում՝ երեխայիԴու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղինՈւկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակըՊուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսովԵկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր ՍոլովյովԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ