Սիրված դերասանները` տարիներ անց Մարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացել Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօր Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ են Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)


Անկախությունը մերժված ու բզկտված սպասում է իր դավադիր աքսորի դատավաճռին. Գոհար Գորգիսյան

Հանդիպում

Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ «Իրավունք TV»-ի տաղավարում բացառիկ զրույց ենք ունեցել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դստեր` ԳՈՀԱՐ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ ապրումներով նշեցինք անկախության 30-ամյակը, եւ արդյոք Ձեր ընտանիքը հրավիրված էր պետական մակարդակով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած տոնակատարությանը:

– Վատ օր էր... Սովորաբար ծնունդը նշում են ուրախ տրամադրությամբ, տորթով ու հրավառությամբ, իսկ ես այդ օրը կորստի ցավ ունեի: Իհարկե, գտնվեցին մարդիկ, որոնք գտան արդարացում եւ հրապարակի միջոցառմանը վերաբերվեցին դրական, բայց ես այդքան լավատես չկարողացա լինել, կներեք... Այդ հրապարակը լսել է ապազգային ելույթներ, եւ ես չգիտեմ մեզ երբեւէ կհաջողվի՞ լվանալ այս ամենը մեր պատմությունից եւ հրապարակից: Հրավիրված չէինք այդ միջոցառմանը, որովհետեւ վերջին երեք տարիների միջոցառումների շարքում հրավիրված լինելու ցանկը խիստ սեղմ է: Ամեն դեպքում, այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են այս իշխանության կողմից, ինձ պատիվ եմ համարում դրանց ներկա չլինելը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հարազատները դեմ էին, բայց, այդուհանդերձ, կայացավ այդ «գունագեղ» միջոցառումը:

– Կարծում եմ, որ ծնողները իրենց բողոքը եւ դժգոհությունը հայտնելու ճիշտ ժամանակ չէին գտել, որովհետեւ մինչ այս ունեին ամիսներ` շատ վատ ձեւով պահանջելու եւ այդ օրը չտեսնելու: Ծնողների դժգոհություններին եւ բողոքներին կարող եմ եւ ցանկություն ունեմ` ամեն պահ միանալու, բայց այդ օրն իրենց կողքին կանգնած չէի` միայն նրա համար, որ հրապարակն ավելի լի չլիներ:

«ԵՐԿՐԻՆ ՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՄՐՑԱՎԱԶՔ Է, ԲԱՅՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉՈՒՆԻ»

– 30-ամյա անկախությունը դարձավ Ձեր եղբա՞յրը, թե՞ թշնամին: Ի վերջո, մի կողմից` այն Ձեր հոր հոգեզավակն է, մյուս կողմից` հանուն այս գաղափարի Մովսես Գորգիսյանը զոհվեց:

– Այս հարցը այլ պատասխան չի ունենալու ժամանակի եւ տարածության մեջ, որովհետեւ անկախությունը երբեք չի խլել ոչինչ, այլ անկախություն ձեռք բերելու ճանապարհին գիտակցված կորուստներ ենք ունեցել: Երբեք չի կարող անկախությունն իմ թշնամին լինել: Հայրս եւ իր անկախական ընկերները լավ գիտակցում էին գերտերությունների խաղերը, գիտեին նաեւ դավաճանության հոտը, եւ այն ամենը, ինչ հիմա տեսնում ենք: Եվ եթե գիտակցված մահվան են գնացել` հանուն անկախության, ես այն պետք է գնահատեմ իմ կյանքից շատ եւ ուզում եմ ասել, որ երբեւէ թշնամի կհամարեմ իրեն այն դեպքում, երբ սկսեմ ինքս իմ դեմ թշնամանալ եւ որդուս, այսինքն` երբե՛ք:

– Բացի կորստից ու ցավից, ի՞նչ տվեց Ձեզ անկախությունը:

– Պետք է հասկանալ անկախության արժեքը` այն, ինչը թույլ չտրվեց, որ արժեւորենք, եւ հետո նոր ցավով արձանագրենք չստացված լինելը: Չեմ ուզում այդպես մտածել, թե միայն կորուստ ու ցավ է տվել, որովհետեւ կորուստները գիտակցված էին եւ հանուն անկախության ճանապարհին էին արված: Եթե մարդիկ մահ իմացյալի էին գնում, իրենց որոշելիքն էր եւ միայն գնահատանքի է արժանի: Նորմալ է, ամեն լավ բան ունենալու համար պետք է զոհես այն, ինչ թանկ է քեզ համար:

– Ո՞րն եք համարում այն սխալները, որ չկարողացանք ըստ արժանվույն գնահատել մեր ձեռքբերումներն ու պահել այն:

– Մեր երկիրը տարբերվում է իր եդեմական տարածք լինելով եւ իրեն օժտելով անկախությամբ` աշխարհը անկառավարելի Հայաստանի աճ կունենար: Դրա դեմն առնելու համար ամենաառաջինը, ինչ պետք է արվեր` անկախական, ազնիվ ուժերին հեռու պահելն էր իշխանությունից եւ այդպես էլ արվեց` աքսորներ, ձերբակալություններ, բեմադրված սպանություններ, հոգեբուժարաններ... Այդ բոլորն օգնեցին, որպեսզի ապազգային ուժ գա իշխանության` հենց անկախությունից հետո: Ուղղակիորեն փլուզվեց ժառանգված տնտեսությունը, եւ ավերվեցին արժեքները, բայց մի հետաքրքիր լուսամուտ թողնվեց, որը ստրկությունն էր: Մեզ ամեն օր արթնացրին մութ ու ցուրտ երկրում եւ ակամա նայում էինք դեպի ստրկության լուսամուտը, որը «վաղ ապագայի» հույս էր, թե նորից կստրկանանք, եւ լավ կլինի: Այդպես էին մտածում, երբ ասում էին, որ «եթե անկախ չլինեինք, կալբաս կլիներ գաստրոնոմներում»: Այդ սերմը գցվեց սերունդների մեջ եւ երեք տասնամյակ լուսավորեցին այդ ստրկության լուսամուտը: Արվեց ամենակարեւորը` ժողովրդից հեռու պահեցին անկախականներին, որպեսզի չհասկանան իրական անկախության արժեքը: Չհասկանան, որ եթե իրապես անկախ լինեինք, ինչ կունենայինք, եւ դրա համար մեծ երեւակայություն ձեւավորվեց, թե անկախությունն այդքան էլ լավը չէ, դրա արդյունքում կորուստ ու ցավ ենք ունենում: Բայց անկախությունը չէր իր հետ բերել ցուրտ ու մութ, այլ` ապազգային իշխանավորները, որոնք երբեւէ չուզեցին անկախ լինել եւ փաստացի ունեցանք անկախություն` զսպաշապիկներով: Այս ամենը հասկանում է ազգը, ցավոք, ժողովուրդը` ոչ:

– Ժողովուրդը ծնել էր գորգիսյաններ, մոնթեներ ու էլի շատուշատ հերոսներ, ինչո՞ւ չկարողացավ դիմակայել այդ ամենին:

– Ուզում էի կռիվս չբարձաձայնել... Չեմ ուզում ասել, որ օտարամոլ ենք, ավելի ենք սիրում ստրկությունը, բայց ուզում եմ ուղղակի շեշտել` ամենաչստացված անկախությունը համեմատելի չէ ոչ մի բեմադրված ու ստացված ստրկության հետ: Մեր արժեքները խեղեցին, եւ դրա համար ոչ ճիշտ գնահատանքի արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք:

– Բայց այսօր անկախությանը տեր կանգնողների պակաս չկա. պատերազմում պարտված սերունդն ու անկախությունը տանուլ տված իշխանությունն էլ են խոսում այդ մասին: Մի՞թե անկախություն ազգին բերած հերոսների ընտանիքների խոսելու ժամանակը չէ:

– Մի ուղղում մտցնենք` երկրին տեր լինելու մրցավազք է, բայց անկախությանը տեր որեւէ մեկը տեր լինելու ցանկություն չունի: Ցավոք, անկախությունը մերժված ու բզկտված սպասում է իր դավադիր աքսորի դատավաճռին: Հենց սկզբից այնպես չի մատուցվել անկախությունը, որ նույնքան թանկ լինի բոլորի համար: Իրենց արդարացնելու համար ամեն ինչ բարդել են անկախության վրա, եւ մարդիկ կարծել են, թե, առանց անկախության, զոհերը չէինք ունենալու: Ուզում եմ ընտանիքները չկիսենք` առաջին եւ երկրորդ պատերազմի: Բոլորս հայ ենք, եւ կորուստները բոլորինս են: Ես այս պատերազմում տվել եմ 5 հազար եղբայր ու որդի զոհ: Եվ իմ ձայնը բարձրացնելու համար պարտադիր չէր ազգակցական կապ ունենալ նրանց հետ: Բայց ինձ ուզում եմ առանձնացնել առաջին պատերազմի զոհերի հարազատներից, որովհետեւ ես գոնե կարծել եմ` հայրիկը պարզապես նահատակ չի եղել, որ պահանջատիրությունս էլ նահատակի ընտանիքի լինի: Հայրիկը ազատագրական պայքարի մարտիկ էր: BBC-ով մի հարցազրույցի ժամանակ, երբ մայրիկին հարցրել են, թե ի՞նչ տվեց ազգային հերոսի ընտանիքին երկիրը, մայրիկը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետությունն ավելի փոքր է, քան ես եւ Մովսեսը, եւ ինչ-որ տվեցինք, տվեցինք մենք»: Այսինքն` սպասելիք չունենք: Մեր ընտանիքը պահանջատիրական առումով մի քիչ ավելի ուրիշ անկյունից է այդ ամենին նայում:

«ՁԵՐ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄԻ՛ ԶԱՅՐԱՑԵՔ»

– Ինչի միջով անցնում են ավելի քան 5 հազար ընտանիք` կորցնելով իրենց զավակներին ու հայրերին, Դուք տեսել եք դեռ 31 տարի առաջ: Երբեմն ո՛չ նրանց լռությունն է ընկալվում, ո՛չ ցասումը, ինչպե՞ս հասկանալ, ինչո՞վ մխիթարվել: Գտե՞լ եք դրա բանաձեւը:

– Ուղղակի ուզում եմ ասել` հարազատնե՜րս, հայրենիքին եւ պատերազմին արված ձեր զավակների զոհաբերությունը երբեւէ չի գնահատվելու, երբեւէ չի արժեւորվելու եւ կարճ ժամանակ հետո` մոռացության է տրվելու... Քայլելու եք այն հողի վրա, որ ձեր որդիների արյամբ ձեռք է բերվել կամ պահվել է ու կարծելու եք, թե դուք տերն եք այդ հողի, բայց հղփացած տերերի գործողություններից զայրույթ եք ապրելու, սեղմելու եք բռունցքն ու անընդհատ կրկնելու եք` հազա՜ր ափսոս... Նայելու եք երկրից դուրս եկող մարդկանց շարքին ու չեք մեղադրելու: Այս կյանքում մխիթարություն չեք գտնելու, եթե անգամ երբեմն շքանշաններ, դրամական պարգեւատրություններ, հարզազրույցներ ու մեծ լուսանկարներ անեն ձեր որդիներին: Բայց աղերսում եմ` ձեր զայրույթը բարձրացնելիս Հայրենիքի ու անկախության դեմ մի՛ զայրացեք: Զայրացեք իշխանության, անձերի դեմ, բայց վաղը այս զայրույթի արդյունքում մեր զավակներին չպետք է կանգնեցնենք անկախության նոր պայքարի ուղու վրա ու նոր զոհաբերություններ տանք: Մենք թանկ ենք ձեռք բերել այն, ինչ ունենք: Կարող ենք այսօր ունենալ հզոր բանակ, բայց հլու-հպատակ իշխանության ձեռքով ուղղակիորեն ծառայեցնենք մեր երկիրն ու բանակը օտարներին: Ուղղակի խնդրում եմ` մենք ունենք 5 հազար զոհ, բայց 5 հազար տղաների ընտանիքներն ավելի մեծ բանակ են, աղաչում եմ ձեզ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ:

– Վերջերս գրել էիք, որ էլ ուժեղ ձեւանալ չեք կարողանում: Ինչպե՞ս կարողացաք 30 տարի իսկապես ուժեղ լինել, գուցե ձեւանալ, բայց, Ձեզ ու Ձեր մայրիկին երբեք հանրությունը չտեսավ գլխիկոր:

– Մենք 30 տարի ապրեցինք հայրիկի հետ եւ թուլությունը համարեցինք նրա հանդեպ դավաճանություն: Հայրս ինձ իր զինակից ընկերոջը թողեց, եւ ես հպարտ եմ, որ երկու հերոսների ընտանիքում եմ մեծացել. հայրս, որ իր ապրածով եւ նաեւ մահով ինձ հայրենիք տվեց, եւ մայրս, որ ապրելով, ճիշտ օրինակն էր` ուղիղ ողնաշարով ապրելու: Հայրենիքի հանդեպ արժեքները հենց մայրս դրեց իմ մեջ: Ես թուլություն ապրեցի միայն այս պատերազմի ժամանակ, երբ դրան գումարվեց նաեւ իմ մայր լինելը: Պահեստազորային քույր եմ, արագ գտա վկայականս` սահման գնալու համար ու հիշեցի, որ տանը մանկահասակ երեք երեխաներ ունեմ, որոնց պետք է բացատրեմ, թե իրենք ինչու պետք է ապրեն գուցե նույնը, ինչ ես: Գիտեք, իմ մանկությունն անցել է քաղաքական թոհուբոհի մեջ, մեր տունը եղել է քաղաքական գրասենյակ, մենք սովորական ապրել չգիտենք: Եվ այսօր էլ քաղաքականության մի մասնիկը լինելու համար բոլորովին էլ պետք չեն մանդատներ, անդամատոմսեր: Հայրենիքի հանդեպ ցավը սրտում ապրելու համար, ուղղակի, պետք է սիրել Հայրենիքը:

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼՈՒՄ Է ԱՅՆ ՆՈՒՅՆ ԹՇՆԱՄՈՒ ԱՍԵՂԸ, ՈՐԸ ՍՊԱՆԵՑ ՀՈՐՍ»

– Դուք ասել եք, որ Ձեր կյանքի «ապագան» ընդհատվել է Երասխավանում` այնտեղ, որտեղ զոհվեց ազգային հերոս Գորգիսյանը: Հիմա մեր հայրենիքի եզերքը դարձել է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ իշխանությունը ջանասիրաբար, որտեղ հայտնվում է թշնամին, ասում է, թե խորհրդային քարտեզներով իրենցն է...

– Երասխվանն իմ մանկության եւ երջանկության սեւ սահմանն է: Եվ ես նախ ապշում եմ Երասխավանի բնակիչների վրա, թե ինչպես են վերաբերվում այսօրվա իրողությանը: Դրա գնահատականը պետք է պատմաբանները տան, որովհետեւ վստահ եմ` շատ ավելի լուրջ քարտեզներ ու պայմանագրեր կան, որոնք մեր թղթե շերեփի պատճառով չենք կարողանում բարձրաձայնել եւ իրավական ուժ տալ: Երբ հարցնում են, թե ո՞ւմ փամփուշտով սպանվեց հայրս, մայրս միշտ պատասխանում է` թշնամու: Մեր անկախության ինքնորոշման դեմ պայքարը սկսվել է հենց նույն Երասխավանից, եւ այդ թշնամու փամփուշտը տարիներ շարունակ տարբեր ուղղություններով կրակել է: Ու հիմա այս իշխանությունը թելում է այդ նույն թշնամու ասեղը ու չեմ էլ ուզում ուղղություններ ասել` այդ թշնամին Արեւելքի՞ց է, Արեւմուտքի՞ց, թե՞ Հյուսիսից... Հայրիկը լավ խոսք ուներ, ասում էր. «Ես դեմ չեմ ոչ մեկին, կողմ եմ ազգային շահին: Այն պահին, երբ կողմը դուրս կգա իմ ազգային շահի դեմ, կդառնա թշնամի»: Այսօր  իշխանությունը թշնամու հետ դավադրություն է անում մեր ազգային շահի դեմ:

– Արժեհամակարգային խնդի՞ր է, թե՞ պարզ դավաճանությո՞ւն, որ թուրքի «ասեղն են թելում»:

– Պայմանավորված թուլության հետեւանք է: Անկախությունը մեր ձեռքից խլելու համար թշնամին 30 տարի սերմ է ցանել, այն ծիլ է տվել եւ հիմա «հրաշք» պտուղ ունի` ի դեմս այս իշխանության: Եվ զարմանալի չէ, որ այսօր թշնամու ծրագրերը պետք է իրականացվեն, թեկուզեւ իշխանության կողմից ասեղ թելելու ձեւով:

– «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու...». Մովսես Գորգիսյանի այս խոսքերն ամենապատեհ ու անպատեհ ժամանակ հնչել են տարբեր քաղաքական գործիչների շուրթերից: Այդ վաղն արդեն անցյալո՞ւմ է, թե՞ դեռ գալու է:

– Այդ թեւավոր խոսքը լկտիաբար շահարկվել է այս իշխանավորների կողմից մի միտումով` հային վաղվա Հայաստանի տեսլականից կտրելու, երազանքներից կոտրելու եւ ցույց տալու, որ քո վաղվա Հայաստանը սա է եւ այլ երազանքներ չունենաս, մաքսիմում կարող ես նայել այն լուսամուտին, որը ստրկությունն է: Հայրս վաղվա Հայաստան ասելով` նկատի ուներ երկիր դրախտավայր, ուժեղ Հայաստան, որն իրավահասար կլիներ հզոր երկրների կողքին: Եվ որքան էլ այսօր հեռանանք վաղվա Հայաստանից, ես պիտի դարձյալ կրկնեմ` կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու: Մեր զավակների համար պետք կերտենք այն, պետք է անցնենք այդ դժվարությունների ուղին, որպեսզի այդ երազանքը չկոտրենք մեր երեխաների մեջ, որ մի օր փշրեն ստրկության լուսամուտն ու հասկանան, որ դրանից հետո մեր վաղվա Հայաստանն ավելի լուսավոր է: Ուզում եմ սահմանափակվել սեպտեմբերի 21-ին ունեցած ընկճումով ու զայրույթով, եւ ինքս ինձ սեղմելով` մի լուսավոր բան ասել, որ, երեւի, ազգն ավելի ուժեղ կգտնվի, քան ժողովուրդը: Երեւի մի օր կլվանանք հրապարակը ու կառավարությունում մի օր կաշխատեն մարդիկ, որոնք եռագույնը կծածանեն ոչ թե շենքի վրա, այլ իրենց սրտերում, ու այլեւս չեն խոնարհի ու շրջի այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Սիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԱմենայն Հայոց հայրապետը Մոսկվայում հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ