Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մարդկանց կյանքը վտանգի տակ է՝ պետական մարմիններում գործում է հսկայական մաֆիա. Փոստանջյան Հանրապետության որոշ շրջաններում մառախուղ է Ճիշտ ժամանակին գործի կանցնեք․ նոյեմբերի 28֊ի աստղագուշակ «Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ» Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Սոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video) Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video) «Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանը Ապագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինեն


Աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Կարևոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրանց համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Հաջողության հասնելն այնքան հեշտ չի լինի, որքան կպատկերացնեք: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, համախոհներն էլ երբեմն հուսախաբ կանեն: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ավելի հաջող կլինի: Այնպես որ՝ օգտակար կլինի մի փոքր սպասելը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ կլինի: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում իրենց ու իրենց մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում:

ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսին սովորականից շատ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Օգտակար կլինի ձեզ անհանգստացնող բաների մասին խոսելը, կասկածներով կիսվելը, ծրագրերը քննարկելը: Հաճախ կթեթևանաք միայն նրա շնորհիվ, որ կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեր հանդեպ անտարբեր չեն: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, հնարավորություններ էլ ավելի շատ կընձեռվեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ ձեր նախասիրություններին ու հետաքրքրություններին: Նույնիսկ եթե ձեր գաղափարները անհապաղ աջակցություն չստանան, ինչ-որ մեկը ավելի ուշ անպայման կհետաքրքրվի դրանցով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ինչքան շուտ հանեք վարդագույն ակնոցները, այնքան հաջող կդասավորվի օրը: Չարժե ժխտել, որ ինչ-որ խնդիրներ գոյություն ունեն, ավելի լավ է մտածեք, թե ինչպես կարելի է դրանք լուծել: Շատ Երկվորյակների դրանում կօգնի փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել:

Լավ է գործեք փորձված մեթոդներով: Այդպես ավելի արագ կհասնեք նպատակին: Դա արդարացված կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական հարաբերությունների համար: Ցանկացած տեսակի փորձարկում կարող է սպասել: Արժե ուշադիր լինեն նրանք, ովքեր ուղևորությունների են մեկնում, քանի որ այսօր օպտիմալ երթուղի ընտրելը դժվար կլինի, չեք հասցնի այն, ինչ ծրագրել էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ. Այսօր դժվար կլինի դատարկ բաների պատճառով չբարկանալը: Աշխատեք հետևել ձեր տրամադրությանը, ուշադրություն դարձնել նոր հնարավորություններին, ուրախության առիթներ փնտրել, այլ ոչ թե վշտանալ: Շատ բան իսկապես կախված կլինի ձեր մոտեցումից: Եթե պատրաստ եք վճռական գործողությունների, ցանկացած խոչընդոտ կկարողանաք հաղթահարել:

Կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Կուզենաք ոչ միայն նրանց հետ անկեղծ զրուցել, այլև խորհուրդ կամ էլ ինչ-որ գործում իրական օգնություն ստանալ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք միշտ պատրաստ կլինեն ձեռք մեկնել:

ԱՌՅՈՒԾ. Պատմեք աշխարհին ձեր մասին: Եթե մոտակայքում համապատասխան հարթակ չկա կամ էլ ոչ ոք չի ուզում ձեզանից հարցազրույց վերցնել, կարող եք սոցիալական ցանցում գրառում անել կամ էլ պարզապես զրուցել մի մարդու հետ, որը վաղուց է հետաքրքիր գաղափարներ փնտրում ու պատրաստ է աջակցել նրանց, ովքեր ինչ-որ նոր բան են առաջարկում: Եթե ձեզ ճիշտ պահեք, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մարդկանց դուր կգաք, ընդ որում՝ երբեմն շատ դուր կգաք: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար, որը ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԿՈՒՅՍ. Բարենպաստ օր է կարևոր աշխատանքի ու բարդ գործերի համար: Դուք լուրջ և ուշադիր կլինեք, ամեն ինչից ժամանակին գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա ու չեք խառնի: Կհաջողվի պատասխաններ ստանալ վերջին մի քանի շաբաթներին անհանգստացնող հարցերին: Չի բացառվում՝ համարյա անհույս թվացող գործը մեռյալ կետից շարժելու եղանակ գտնեք:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Որոշ Կույսերի նշանակալի դրամական մուտքեր են սպասվում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը:

ԿՇԵՌՔ. Ողջ օրը հարմար կլինի լուրջ գործերի մասին զրուցելու համար: Դուք անմիջապես կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, մանրուքներից չեք կառչի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Տարաձայնություններ կարող են ծագել, բայց դուք կգտնեք դրանց վերջ տալու ձևը՝ ոչ ոքի չվիրավորելով, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով: 

Հարմար օր է այն մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ձեզ բնորոշ նրբանկատությունը, ինչպես նաև ձեր նուրբ ճաշակը անպայման ըստ արժանվույն կգնահատեն: Երեկոն հեռվից հաճելի լուրեր է խոստանում:

ԿԱՐԻՃ. Դուք կասեք այն, ինչ մտածում եք, երբեմն կտրուկ արտահայտություններ կանեք, հաճախ կքննադատեք ավելի ուժեղներին ու ազդեցիկներին: Եվ դա բոլորին դուր կգա: Մարդիկ կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով ու չեն վիրավորվի, եթե երբեմն ձեր նկատողությունները տհաճ լինեն:

Շատ բարդ գործերից այսօր հրաշալի գլուխ կհանեք նաև ինքնուրույն: Այստեղ կօգնի փորձը, որի շնորհիվ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, շատ ժամանակ չեք ծախսի դատարկ բաների վրա: Ժամանակ կգտնեք այն մարդու հետ հանդիպելու համար, որին կարոտել էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հրաշալի, արդյունավետ օր է: Չի լինի մի խոչընդոտ, որը ստիպի ձեզ նահանջել, չի լինի մի խնդիր, որի լուծումը չկարողանաք տալ: Շատ Աղեղնավորներ անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ կստանան նախկինում ավելի փորձառու ու գիտակ մարդկանց փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք չեք հետաձգի դրանց իրագործումը, անհապաղ գործի կանցնեք: Շատ բան կստացվի: Բայց հանգստի մասին էլ մի մոռացեք: Օրվա երկրորդ կեսին շատ օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մի գերագնահատեք ձեր ուժերը: Օրը բարենպաստ է, բայց անլուծելի առաջադրանքները ստանձնելու համար հարմար չէ: Իրատես եղեք, քանի որ դա թույլ կտա նոր հնարավորություններ տեսնել ու նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Ոչ բոլորը, ովքեր աջակցություն կխոստանան, այսօր կպահեն իրենց խոստումը: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդին կուզենաք հանգստանալ ու ցրվել: Կօգնի ոչ մեծ ուղևորությունը. փոխեք պայմաններն ու դիտեք ձեր շուրջը: Դուք անպայման ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կնկատեք:

ՋՐՀՈՍ. Հանգստություն պահպանելն այսօր բարդ կլինի: Շատ առաջադրանքներ, որոնք նախկինում հասարակ էիք համարում, բարդ կլինեն: Երբեմն դրանք լուծելու համար օգնության կարիք կզգաք, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Կարևոր կլինի չշտապելը: Որոշ գաղափարներ, որոնք այսօր կհայտնվեն ձեզ մոտ, կհաջողվի ավելի ուշ իրագործել: Բայց դուք ոչինչ աչքաթող չեք անի ու չեք մոռանա:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք աջակցում ու ոգեշնչում են ձեզ: Հենց նրանց շնորհիվ կվերագտնեք ինքնավստահությունը, իսկ դրանից այսօր շատ բան կախված կլինի:

ՁԿՆԵՐ. Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Մտքերը հավաքելը դժվար կլինի, անսպասելի մանր-մունր գործեր կառաջանան, որոնք կխանգարեն կենտրոնանալ գլխավորի վրա: Մի անհանգստացեք, դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ինքներդ տնօրինեք ձեր ժամանակն ու դնեք առաջնահերթությունները: Շրջապատողների խորհուրդները, ցավոք, միշտ չէ, որ լավը կլինեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր բացահայտումներով: Սովորական դարձած շատ բաների նորովի կնայեք: Որոշ Ձկներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել վերջերս և ինչպես կարելի է դրանք ուղղել:

 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՄարդկանց կյանքը վտանգի տակ է՝ պետական մարմիններում գործում է հսկայական մաֆիա. ՓոստանջյանՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ էՃիշտ ժամանակին գործի կանցնեք․ նոյեմբերի 28֊ի աստղագուշակ«Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ»Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ըՍոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video)Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video)«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանըԱպագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինենՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյուններըԱռուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես Ավետիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ