«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանը Ապագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինեն Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետի Կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ Շահնազարյան Եղանակն առաջիկա 5 օրերին Մահացել է Ալեքսանդր Գրադսկին Արա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն Արայան Նոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութ Մեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. Ռաիսի


ՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

Միջազգային

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձով երկու հիմնական միտք վերահաստատեց: Այսպես,  ուղերձում մասնավորապես  ասվում է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ քաղաքական կարգավորման բանակցություններում...»: Այսինքն, ԱՄՆ-ն այսպիսով պնդում է, որ արցախյան ուղղությամբ բանակցությունները պետք է շարունակել: Եվ երկրորդը, որ իրեն շարունակում է համարել այդ գործընթացի առանցքային կողմերից մեկը:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

Իսկ  ահա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց, թե ինչ ուղղությամբ է Վաշինգտոնը տեսնում բանակցային գործընթացի հետագա ընթացքը: Ընդհանրական իմաստը սա է՝ երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի:  Այսինքն. «Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական եւ կիրառելի: Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը... Այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ սկզբունքներ բանակցությունների համար...»: Հաշվի առնելով, որ դեսպանը տարածքային ամբողջականության մասով խոսում է անցյալով, այսինքն՝ այն «սկզբունքներից մեկն էր», թերեւս ակնարկում է, որ մնում է լուծել  ինքնորոշման սկզբունքի հարցը. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը նույնպես հիմնական սկզբունքներից մեկն է եղել եւ մնում, որը չի կարող արհամարհվել»,- ասաց դեսպանը: Երկրորդ համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւս  ՀՀ անկախության 30-ամյակի առիթն օգտագործելով, իր հերթին հստակեցրեց պաշտոնական Փարիզի դիրքորոշումը: Այսպես, Արմեն Սարգսյանին հղված ուղերձում Մակրոնը նշում է. «Մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տեւական լուծում... Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում»:

Իսկ ահա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, համենայնդեպս՝ Կրեմլի պաշտոնական կայքում ներկայացված տարբերակում արցախյան թեման ներառված չէր: Պուտինն անդրադարձել է միայն «երկու երկրի միջեւ սերտ համագործակցությանը», այդ թվում՝ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում: Վերջապես, արցախյան թեման չկար նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից Արմեն Սարգսյանին հղված ուղերձում: Փոխարենը, այդ ուղերձում մեկ այլ առանցքային միտք կար. «Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը...»:

Թե այսկերպ ինչ են հուշում համաշխարհային հիմնական գլոբալ ուժային կենտրոնները, կարելի է հասկանալ: Այսպես, արեւմտյան կենտրոնները՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, փորձում են առաջ տանել արցախյան բանակցային գործընթացը մաքսիմալ արագությամբ վերսկսելու սկզբունքը՝ հիմնական պլանում պահելով Արցախի ինքնորոշման իրավունքի թեման: Առաջին հայացքից դա փայլուն մոտեցում է, հենց այն, ինչը մեզ պետք է: Միայն թե այստեղ շատ կարեւոր է հիշել որոշ առանցքային դրվագներ: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Արցախի ինքնորոշման տեսլականին, թերեւս, այս նույն կարեւորությունը տրվում էր մեկ էլ դեռ խորհրդային օրերին, երբ նոր-նոր էր սկսվում արցախյան գործընթացը. երեւի շատերը դեռ կհիշեն, թե այն ժամանակ ինչ էր քարոզում «Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից»: Փոխարենը, երբ ԽՍՀՄ-ն հազիվ էր փլուզվել, ամերիկյան կարգավորման սցենարները սկսեցին ստանալ տարաբնույթ «Գոբլի պլան»-ների տեսք: Ընդ որում, դրա որոշ տարբերակներում էլի կար Արցախի ինքնորոշման տեսլականը: Սակայն գործնականում, առանց բացառության, նման պլանները նախատեսում էին Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապի գաղափարը, եւ մի շարք տարբերակներում այդ կապի մեջ հաշվարկվում էր նաեւ Հայաստանը: Այսինքն, հիմնական սկզբունքը ոչ թե Արցախն էր ու դրա անկախ լինել-չլինելը, այլ Արեւելք-Արեւմուտք առանցքը՝ Թուրքիայի վերահսկողությամբ: Ընդհուպ, այդ տեսլականը ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն առաջ էին տանում Նիկոլի իշխանության գալուց հետո, որը պարզ արտահայտվեց նաեւ «Բոլթոնի ծրագրի» տեսքով: Վերջապես չմոռանանք, որ եթե այս պահին Արեւմուտքն այսքան ակտիվ առաջ է տանում Արցախի ինքնորոշման սկզբունքի գաղափարը, ապա փոխարենը «համեստորեն» լռում էին 44-օրյա պատերազմի օրերին, երբ թուրք-ազերիական ուժերը պատրաստ էին նաեւ Ստեփանակերտը գրավել: Եվ դա իր տրամաբանությունն ուներ. ի վերջո, Բոլթոնը հենց Հայաստանում էր քարոզում «Հողեր՝ խաղաղության դիմաց» մոտեցումը, եւ Ստեփանակերտի գրավման դեպքում այդ բանաձեւի «հողեր» մասը իրականություն կդառնար: Թե սրանից հետո ինչու նորից սկսեցին 1988թ. օրինակով ակտիվորեն առաջ տանել ինքնորոշման սկզբունքը, դա էլ կարելի է կռահել: Անկախ նրանից, թե Հայաստանում ով ինչպես է մտածում ու գնահատում, ակնհայտ փաստն այն է, որ արցախյան գործընթացը մտել է եզրափակիչ փուլ: Այս օրերին մինչեւ իսկ շրջանառվում է այն փաստաթղթի նախնական տարբերակը, որով կարող է այդ վերջակետը դրվել՝ Արցախը եւ դեպի Նախիջեւան տանող ճանապարհները ռուսական զորքերի վերահսկողության տակ մնալու տարբերակով, որը ենթադրում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական քաղաքական վերահսկողության հեռանկար: Իսկ դա օրակարգ է բերում այն իրավիճակի վերստեղծումը, որն ունեինք 1987թ.-ին, ու դա թույլ չտալու լավագույն տարբերակներից մեկը հենց այս պահին Արցախի ինքնորոշման թեման է եւ այդ հիմքով բանակցությունների անհապաղ վերսկսումն է, քանի դեռ «գնացքը վերջնականապես չի շարժվել»:

 

ԻՆՉ  Է ՈՒԶՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ

Ու մյուս կողմից չմոռանանք, որ պաշտոնապես Մոսկվան եւս հայտարարել է ՄԽ շրջանակներում բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին: Ավելին, նոյեմբերի 9-ից օրեր անց Պուտինը եւս ներկայացրեց Արցախի կարգավիճակի հարցով իր մոտեցումը, որ եռակողմ համաձայնությամբ կարգավիճակի հարցը որեւէ կերպ լուծված չէ: Այլ բան, որ հիշատակված ուղերձում  մի կողմ թողնելով Արցախը, ՌԴ նախագահը, ըստ էության, վերահաստատում է ռուսական այն հայտնի մոտեցումը, որ կարգավիճակի հարցը թեեւ համարում է օրակարգում, սակայն դրան պետք է ավելի ուշ անդրադառնալ: Երբ կլուծվի կոմունիկացիաների, հայ-ադրբեջանական սահմանազատման եւ այդ կարգի մյուս հարցերը: Այսինքն, երբ տարածաշրջանում կգործի ՌԴ-ի ամբողջական քաղաքական վերահսկողությունը: Բայց նաեւ հասկանալի է, որ նման իրավիճակում Մոսկվան ինքնուրույն  սահմանել է նաեւ Արցախի վերջնական  կարգավիճակը, եւ եթե անգամ դա  լինի ՄԽ շրջանակներում, ապա կստանա միայն մյուս  երկու համանախագահների քաղաքական դեմքը փրկելու տեսք: Եվ ահա այս ֆոնին Պեկինից եկած մեսիջը եւս իր տրամաբանությունն է ստանում: Առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ է, որ Սի Ծինփին  խոսում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի ու Հայաստանի համագործակցությունից, քանի որ ոչ մի նման համագործակցություն այս պահին պարզապես չկա: Բայց  փոխարենը, եթե գործարկվեն հարավկովկասյան հաղորդակցության ուղիները, եւ դրանցում ՌԴ-ն ունենա վերահսկողություն, ապա մեր տարածաշրջանը կվերածվի չինական նախաձեռնության առանցքային հանգույցներից մեկին՝ բեռներն Իրանից դեպի հարավային Ռուսաստան, Սեւ ծովի գոտի եւ Թուրքիա ուղղորդելու համար: Եվ արդեն պատահական չէ, որ Արցախի թեման «մոռացության տալով», Չինաստանի նախագահն ակնարկում է այն ակնկալիքների մասին, որն ունի մեր տարածաշրջանի ներկայիս գործընթացների հետ կապված:

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՈՆՍԱՎՈՐԵՑ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Այս ողջ իրավիճակով հանդերձ, այնուամենայնիվ, կա նաեւ այն հարցը, թե իրականում ի՞նչ ուղղությամբ է շարժվում «տարածաշրջանային խաղաղարարի» կերպար ստանձնած Նիկոլը: Եվ նկատենք, որ այս պահին արդեն սկսվել է «խաղաթղթերը բացելու» փուլը, այսինքն, գնալով միայն հստակ են դառնում Նիկոլի քայլերը, թեեւ դրանք նոյեմբերի 9-ից ի վեր կարելի էր կռահել: Դեռ հազիվ էր Նիկոլը մեկնել Թբիլիսի, երբ առիթ ունեցանք ենթադրություն հայտնել, որ Թբիլիսիից մեկնելով Բաթումի, նա, ըստ ամենայնի, ծրագրել է «աչքից հեռու» հանդիպում ունենալ թուրքական ներկայացուցիչների հետ: Եվ ահա, օրերս շրջանառության մեջ հայտնվեց  լուր, որը խոսում է մեր այդ ենթադրության օգտին: Այսինքն, որ Նիկոլը Բաթումիում 4 ժամով «անհետացել» է, եւ որ այդ ընթացքում թուրք-ազերիական  ներկայացուցիչների հետ է հանդիպել: Դա միանգամայն տրամաբանական է, հաշվի առնելով, որ գրեթե անմիջապես էլ փակագծեր բացեց Էրդողանը՝ հայտարարելով, որ Վրաստանի միջոցով Փաշինյանն իրեն հանդիպման  հրավեր է հղել: Բայց մինչ առաջ անցնելը՝ նկատենք, որ նման իրավիճակն առնվազն տարօրինակ տեսք ունի: Այսպես, եթե իրոք Նիկոլը Բաթումիում հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ, ապա կարող էր հենց նրանց միջոցով Էրդողանի հետ հանդիպել-չհանդիպելու հարցով բանակցել, եւ Վրաստանի վարչապետի միջնորդությանը դիմելու կարիք չէր լինի: Ու մյուս կողմից էլ չմոռանանք, որ Մոսկվան այս փուլում ամենալուրջ ուշադրության տակ է պահում Հայաստանի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլի վրացական այցը, եւ դժվար է հավատալ, որ Բաթումի մեկնելն ու այնտեղ 4 ժամով «անհետանալը» ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունից վրիպեր: Ավելին, որ այդ այցը կանխավ Մոսկվայի հետ հստակեցրած չէր: Բացի այդ, ՌԴ-ն պաշտոնապես առաջարկել է իր միջնորդությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, եւ այս  տեսանկյունից եւս Նիկոլը վրացիներին դիմելու փոխարեն պարզապես կարող էր Մոսկվայի միջոցով Էրդողանի հետ հանդիպման հայտ հղել: Հաշվի առնելով նաեւ, որ եթե իրոք Վրաստանի միջոցով նման հրավեր հղել է, այդ մասին Մոսկվայում բան չեն իմացել, ապա դա  կստանար ՌԴ-ի թիկունքում թուրքերի հետ սեպարատ պայմանավորվածության գնալու տեսք, որի կոշտ պատասխանը պետք է որ արդեն լիներ: Բայց փոխարենը, Մոսկվայից  բոլորովին այլ ազդակ եկավ՝ «Հայաստանի գործարար ֆորումի» տեսքով՝ ռուսահայ  գործարար Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ եւ ՌԴ փոխվարչապետ, սահմանների գործարկման հարցով փոխվարչապետների եռակողմ խմբում ՌԴ-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ: Ընդ որում, ֆորումի ժամանակ ՌԴ փոխվարչապետը մասնավորապես հայտարարեց, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ. «Համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ...»: Ֆորումում նաեւ խոսվեց մասնավորապես ռուսահայ գործարարների կողմից Հայաստանում մեծածավալ ներդրումների հնարավորության մասին, եւ այս ամենը ոչ թե Մոսկվայի կոշտ ռեակցիայի, այլ «դաբրոների», կարելի է նաեւ ասել՝ ծրագրված քաղաքականության տեսք ունի: Բայց եթե Մոսկվայում քաջատեղյակ են Էրդողանի հետ Փաշինյանի նման «սիրախաղերի» մասին, այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը խոսում վրացական միջնորդության մասին: Ավելին, օդում կախված թողնելով Նիկոլի հրավերը՝ այն կապելով «Սյունիքի միջանցքի» տեսլականի հետ, թե. «Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը: Մենք դեմ չենք հանդիպելուն: Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել: Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ, եւ դիվանագիտություն կսկսենք: Աստված առաջ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»: Ու սա այն  դեպքում, երբ Օվերչուկը միանշանակ հայտարարեց. «Մենք չենք քննարկում միջանցքների հարցը: Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը: Կողմերը մտքեր են փոխանակում: Նրանց մոտ առկա է դրական տրամադրվածություն...»: Նույնն է պնդում նաեւ եռակողմ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ոչ մի միջանցք. «Քննարկվում են ... Ա. ենթակառուցվածքային հնարավոր լուծումները, Բ. իրավական կարգավորումը էդ լուծումների, որոնք եթե հնարավոր լինեն, ապա կլինեն, կրկնեմ, դա վերաբերում է մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական եւ այլ հսկողական գործառույթների իրականացմանը»: Իսկ Նիկոլն էլ, հանդիպելով Օվերչուկի հետ, ասաց. «Մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ...», իսկ ճանապարհների բացումը միջանցք չի նշանակում: Մյուս կողմից էլ խաղի մեջ է Իրանը, որը վերջին սրացումների ֆոնին իր հյուսիսային սահմաններին մասշտաբային զորավարժություններ սկսեց՝ պարզ ցույց տալով ինչպես Ադրբեջանին եւ Թուրքիային, այնպես էլ՝ Հայաստանին, որ միջանցքի գաղափարը, որը Իրանին կկտրի ռուսական ուղղությունից, իր համար բացարձակ անընդունելի է:  Խոշոր հաշվով, չմոռանանք, որ Իրան-Հայաստան ուղղությամբ ¥եւ տարածաշրջանում՝ ընդհանուր առումով¤ կոմունիկացիաների հետ կապված լրջագույն ծրագրեր ունի նաեւ Չինաստանը, իսկ Սյունիքում «թյուրքական միջանցքը» պարզապես կտորպեդահարի դրանք: Այս ամենի հանրագումարում միջանցքի ռեալ պահանջ էրդողանը կարո՞ղ է դնել: Միգուցե արժե եւս մեկ անգամ Նիկոլին նման պահանջ ներկայացնել, չնայած Էրդողանը հիմար մարդ չլինելով, հաստատ շատ լավ գիտակցում է, որ դրա կատարումն ամենեւին էլ Նիկոլից չի կախված: Այսինքն չբացառենք, որ նման պայման դնելով, Էրդողանն իր սեփական տեսլականն է փորձում առաջ մղել. կան հրապարակային լուրեր, որ առաջիկա օրերին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում, եւ չբացառենք, որ շարունակելով միջանցքի տեսլականն առաջ մղել, Էրդողանը պարզապես «իրեն է թանկացնում»՝ փորձելով իրավիճակից առավելագույնը ստանալ: Բայց նաեւ նկատենք, որ խոսելով Նիկոլի հետ հնարավոր հանդիպումից, Էրդողանը փաստորեն բացեց մի փակագիծ, որը Նիկոլի կողմից անելը կարող էր ներհայաստանյան հարթակում պայթյուն առաջ բերել: Իսկ այսպես, հանրության ականջը վարժեցնում են Էրդողան-Փաշինյան հանդիպման գաղափարին, որ երբ այդ հանդիպումը կայանա, աղմուկը լինի կառավարելիության մակարդակին: Նաեւ, որ «հերոսաբար պայքարելով» միջանցքի դեմ, երբ Նիկոլը գնա ճանապարհների վերաբացմանը, այն ներկայացնի՝ որպես մեծագույն հաղթանակ: Ինչ կա որ, մեր պողոսաց դասը դա ուրախությամբ կմարսի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանըԱպագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինենՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյուններըԱռուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես ԱվետիսյանՈւժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերի համար ավելի հեշտ լինի․․․ՎանգաՄինչեւ տարեվերջ կներդրվեն դելիմիտացիայի մեխանիզմները. Վլադիմիր ՊուտինՀնությունները թանկարժեք են լինում, բայց այս մեկն անգին է, որովհետև ամենուր ԴՈՒ կաս․ Նամակ մատաղ սերնդի օրինակ Ադամ Սահակյանին․ՖոտոՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացիԴեկտեմբերի 4-ին ապագան և անցյալն այլևս իմաստ չեն ունենա, կարևոր կլինի կենտրոնանալ կոնկրետ օրվա վրա․ Բացառիկ մանրամասներ է հայտնում հայտնի աստղավանըՎարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել էԴու ուժեղ ես, դու իսկական Հերոս ես,դու Սասունիս ոգով առսջնորդվող Հերոս ես, ես հավատում եմ քո ուժին տղես․ Հերոսածին մայրիկը գրառում է կատարելԱրցախցու մեջքը ՀՀ-ի դիրքորոշումն է կոտրել, ոչ թե Ալիեւն ու էրդողանը. Արցախի հերոսը Արցախի ապագայի եւ ապրելու բանաձեւի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ