Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան.ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը 82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է.ՔԿ Կառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը «Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ Միայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ Լեյլոյան Աստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերել Կցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Պարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴ Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր է


ԱՆԿԱՐԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԱՎԵԼՈՐԴ ՊԱՏԱՌ ՊՈԿԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Միջազգային

Անցած շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Լուկաշենկո հանդիպման արդյունքում, ինչպես որ սպասվում էր, պաշտոնապես հայտարարվեց, որ ՌԴ-Բելառուս Միութենական պետության ստեղծման ուղղությամբ առկա բոլոր՝ 28 ճանապարհային քարտեզները վերջնականապես համաձայնեցված են: Նախատեսված է, որ երկու նախագահները դրանք կստորագրեն այս հոկտեմբեր-նոյեմբերին կայանալիք Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդում:

 

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Այսպիսով, արդեն 1-2 ամսից ՌԴ-Բելառուս Միութենական պետությունը կդառնա կայացած փաստ: Իսկ դա վերջնականապես տալիս է մեկ էական հարցի պատասխան՝ ՌԴ-ն կգնա՞ Միութենական պետություն ստեղծելու ճանապարհով: Ընդ որում, այդ հարցի պատասխանն էական է աշխարհի մասշտաբով, հաշվի առնելով, որ եթե ՌԴ-ն գնում է այդ ուղղությամբ, ապա միանշանակ է, որ այն միայն ՌԴ-Բելառուսի շրջանակներով չի սահմանափակվելու: Նաեւ հասկանալի է, որ առաջին հերթին ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների, ապա նաեւ ԱՊՀ մյուս երկրների առաջ է դրվում ՌԴ այդ որոշումից բխող հաջորդ հարցադրումը՝ կցանկանա՞ն ներգրավվել այդ նոր միության կազմ: Բնական է, որ առաջին հերթին այդ հարցի առաջ կանգնելու է Հայաստանը՝ որպես ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Ըստ այդմ, անգամ մեխանիկորեն է նույն հարցադրման առաջ հայտնվելու Ադրբեջանը, եւ այդ դեպքում՝ նաեւ Վրաստանը: Իսկ դա հուշում է, որ նաեւ Թուրքիան մտածելու լուրջ առիթ ունի՝ ի՞նչ է այդ դեպքում լինելու Հարավային Կովկասում իր բոլոր ձեռքբերումների հետ եւ, առաջին հերթին՝ Ադրբեջանում եւ Վրաստանում: Եվ այն, որ այս փուլում Թուրքիան փորձում է Մոսկվային «ատամ ցույց տալ», դա իր տրամաբանությունն ունի: Համենայնդեպս, «ատամ ցույց տալու» տպավորություն թողեց ինչպես օրերս թուրք զինվորականների մասնակցությամբ Լաչինի տարածաշրջանում անցկացված զորավարժությունները, այնպես էլ դրան հաջորդած՝ Անկարայի որոշ կոշտ հայտարարությունները: Այդ թվում, արտգործնախարար Չավուշօղլուն շարունակում է թեժ պահել Ղրիմի թեման՝ ասելով, թե Թուրքիան երբեք չի ճանաչել Ղրիմի «անօրինական բռնակցումը եւ մտադիր չէ հետագայում ճանաչել այն»: Արդարացումը նույնն է, որ Անկարան «մինչեւ վերջ կպաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները»:

Թե իրականում Անկարան ում իրավունքները, ավելի ճիշտ՝ շահերն է պաշտպանում, խոսակցության այլ թեմա է: Միայն ֆիքսենք, որ ներկայումս Անկարայի շահ ասվածն առաջին հերթին կենտրոնացած է Ադրբեջանում, որտեղ, չնայած 44-օրյա պատերազմին, էլի նույն խնդիրն է՝ Արցախը: Իսկ ահա Արցախում Մոսկվան ցույց տվեց, որ ոչ մի դեպքում դիրքերը զիջել չի պատրաստվում: Այսպես, Արցախում իր ծառայությունն ավարտելով, ՌԴ խաղաղապահ զորքերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, առանց դես ու դեն ընկնելու, հայտարարեց. «Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապաների առաքելության երկարաձգման վերաբերյալ»: Այն, որ այլ ծառայության անցնող Մուրադովի խնդիրը չէ խաղաղապահների՝ հետագայում մնալ-չմնալուց խոսելը, պարզ է: Ավելին, բոլորիցս էլ լավ դա հասկանում է ինքը՝ Մուրադովը: Ընդ որում, ինչպես ցույց տվեց արցախյան այս ամիսների փորձը, Մուրադովը ոչ միայն զինվորական, այլ նաեւ լավ դիվանագիտական հատկանիշներ ունի եւ ոչ մի դեպքում հենց այնպես նման հայտարարություն չէր անի, այն էլ՝ Լաչինում անցկացվող թուրք-ազերիական զորավարժությունների ֆոնին: Եթե միայն դրանով նա վերադասի հանձնարարությունը չէր կատարում: Ասենք, որ այդկերպ Մուրադովը Մոսկվայի կարծիքը հայտնեց, հուշում է նաեւ այն, որ ռուսական քաղաքագիտական շրջանակներում անմիջապես այդ «փոխանցումն ընդունեցին»: Այսպես, Մուրադովի հայտարարության հիման վրա ԱՊՀ երկրների ինստիտուտի  փոխտնօրեն  Վլադիմիր Եվսեեւն իր հերթին հետեւյալ նույնքան պարզ մեսիջը հղեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրում 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դուրս բերել խաղաղապահներին»:

Ընդ որում, հեղինակավոր փորձագետը նաեւ կանխատեսում է, որ Ադրբեջանը, ավելի կոնկրետ՝ Անկարան՝ «Անշուշտ, կփորձի ինչ-որ կերպ դուրս մղել ռուս խաղաղապահներին, բայց չեմ կարծում, թե նա կհաջողի»: Եվ իրոք, այսօր արդեն, կրկնենք, տեսանելի է, որ թուրք-ազերիական տանդեմն ակտիվ աշխատանքներ տանում է՝ օր առաջ ռուսական զորքերին դուրս մղելու կապակցությամբ: Բայց նաեւ տեսանելի են ՌԴ-ի ոչ միայն հայտարարությունները, այլ նաեւ պրակտիկ քայլերը, որ չի էլ պատրաստվում դրան գնալ: Այսպես, Մուրադովին փոխարինելու եկած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, ըստ մի շարք աղբյուրների, այսպես ասած՝ իսկական մարտական գեներալ է: Ավելին, ունի կոնֆլիկտային գոտիներում, ինչպիսիք են Աբխազիան եւ Ղրիմը, ծառայության մեծ փորձ: Եվ երբ նման զինվորականի գործուղում են Արցախ, դա արդեն շատ բան է ասում: Ու միաժամանակ, հազիվ թե պատահական լիներ, որ զուգահեռաբար փոխվեց նաեւ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը: Այսպես, որեւէ բանով աչքի չընկած եւ պատերազմական մի շարք «տարօրինակ» դրվագների հետ կապվող Միքայել Արզումանյանի փոխարեն նշանակվել է  գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, որը ոչ միայն ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիայի եւ ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի շրջանավարտ է, այլ նաեւ, ըստ որոշ աղբյուրների, վայելում էր Մուրադովի վստահությունը, եւ ենթադրելի է, որ հենց դա էլ նման նշանակման հիմք է դարձել: Եթե այդպես է, այսինքն՝ ՊԲ նորանշանակ հրամանատարը Մոսկվայում վստահություն վայելող անձ է, ապա դա եւս կարելի է ընկալել, որ այդպիսով ՌԴ-ն ցույց է տալիս, որ գնում է Արցախի ռազմական դիրքերի ամրապնդման ճանապարհով:

 

ԹՈՒՐՔ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է

Իսկ ահա մյուս կողմից՝ Ադրբեջանի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վալիեւն իր առաջին օտարերկրյա այցը կատարելով Թուրքիա, պարզ ցույց տվեց, որ առնվազն ադրբեջանական բանակի՝ թուրք զինվորականության կողմից վերահսկողության մասին խոսակցությունները մերկապարանոց չեն: Իհարկե, ադրբեջանական բարձր զինվորականությունը միշտ էլ առաջին այցը կատարել է Թուրքիա ու երբ հիմա եւս շարունակում է նույնը, դա ցույց է տալիս, որ վերահսկողության մասով բան չի փոխվել: Այսինքն, կա նաեւ այն հարցը, թե անգամ ցանկանալու դեպքում Ալիեւը կկարողանա՞ Ադրբեջանն այլ ուղղությամբ տանել, թե՞ կբախվի բանակային բունտին: Ամեն դեպքում, այս պահին փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է գնալ իրավիճակի սրման ուղղությամբ: Այսպես, Լաչինում թուրք-ազերիական զորավարժանքներին հաջորդեցին նոր վարժանքներ, այս անգամ արդեն նաեւ Պակիստանի ներգրավմամբ: Նաեւ, բանը հասել է նաեւ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժանքներին, ու սա այն դեպքում, երբ կան այս գոտում ոչ կասպյան պետությունների զորքերի ներկայությունն արգելող պայմանավորվածություններ: Վերջապես, իրավիճակի սրման փաստերից մեկն էլ Կապանի ճանապարհին պահակակետի տեղակայումն է: Ընդ որում, այդ կերպ Բաքուն ցույց տվեց, որ վերահսկողության տակ է առնում հատկապես Իրանից Հայաստան գնացող բեռները, ինչը առավել քան ծանր մտավախություններ է առաջացնում: Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական բեռների համար փակվեց նաեւ Վրաստանի երկինքը, եւ միակ ուղին մնաց Իրանը: Եվ հիմա, եթե Իրանից եկող բեռները եւս վերահսկելի են դառնում, ապա դա ակնհայտ սպառնալիք է, որ նոր պատերազմի պարագայում կարող է մատակարարումներից կտրվել ոչ միայն հայաստանյան բանակը, այլ նաեւ այստեղ գտնվող ռուսական ուժերը: Ավելի ճիշտ, այս ճնշումն առաջին հերթին, թերեւս, հասցեագրված է հենց ռուսական ուժերին, հաշվի առնելով, որ հայաստանյան բանակ ասվածն առանց այդ էլ նոր պատերազմի դեպքում հազիվ թե նվազագույն մարտունակություն ունենա: Սակայն եթե ոչ Թուրքիայում, ապա գոնե Բաքվում պետք է որ գիտակցեն, որ սրանք թույլ քայլեր են: Այսինքն, եթե վիճակը հասնի ամենածայրահեղ տարբերակին՝ ռուսական բանակի ներքաշմամբ պատերազմին, ապա Մոսկվան իր զորքերին մատակարարումների ճանապարհ հաստատ կգտնի, պետք եղավ՝ ուղիղ Բաքվով: Ու մյուս կողմից, եթե բանը հասել է թուրք-ազերիների կողմից իրանական բեռնատարները ստուգելուն եւ իրանցի վարորդներից փող պահանջելուն, ապա նման իրավիճակը նաեւ Թեհրանին անտարբեր չի թողնի: Չնայած, Անկարայում եւս այս իրողությունները չեն կարող անտեսել, քանի որ «ատամ ցույց տալու» այս բոլոր գործողությունների վերջնարդյունքը նույն հարցն է՝ ցանկանո՞ւմ է Թուրքիան գնալ ՌԴ-ի հետ ուղիղ բախման: Տրամաբանորեն՝ ոչ, բայց ո՞վ իմանա, թե ինչ է մտածում Էրդողանը: Հաշվի առնելով, որ եթե հանկարծ Ալիեւին թողեց գնալ Միութենական պետության ճանապարհով, կորցնելու է Հարավային Կովկասում վերջին 30 տարվա բոլոր ձեռքբերումները: Բայց նաեւ չմոռանանք, որ Էրդողանը պրագմատիկ առաջնորդի համարում ունի, եւ եթե պատերազմը նրա ատամի բանը չէ, դրան հազիվ թե գնա: Ուստիեւ ավելի հավանական է, որ այս խաղը ընդամենը եզրափակիչ փուլում Մոսկվայի մի պատառ ավել պոկելու իմաստ ունի:

ԱՄԵՆ ԻՆՉ  ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ Է

Այն բանից հետո, թե որ ուղղությամբ կընթանա ռուս-թուրքական այս դիմակայությունը, իհարկե, կախված է նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչ է լինելու Նիկոլի քարոզած հայ-թուրքական գործընթացի հետ: Ու կարծես թե այս հարցում եւս տարօրինակ դրվագների պակաս չկան: Այսպես, թեեւ տասնյակ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ Վրաստան կատարած այցը Նիկոլը կեզրափակի Բաթումի մեկնելով, սակայն այդպես էլ որեւէ լուր չեղավ այս այցի իմաստի մասին: Պաշտոնական տեղեկատվությունը սա է. «Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները...»: Վրաստանի վարչապետի՝ Ղարիբաշվիլու հետ Նիկոլը հանդիպել էր դրա նախօրեին, եւ տարօրինակ չէ՞, որ եւս մեկ՝ ոչ ֆորմալ հանդիպում են անցկացնում՝ այս անգամ Բաթումի հասնելով: Ընդ որում, դրանից առաջ կար նաեւ այն հարցը, թե այդ ի՞նչ է կորցրել Նիկոլը Բաթումիում, ո՞րն է նման այցի նպատակը: Ավելի ճիշտ, մեկ տրամաբանական բացատրություն կար. հաշվի առնելով, որ Վրաստան մեկնելու շեմին Նիկոլը հերթական անգամ խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, ենթադրելի էր, որ թուրքական սահմանների մատույցներին՝ Բաթումի հասնելով, նա հնարավորություն ուներ թուրք պաշտոնյաների հետ «աչքից հեռու» շփումներ ունենալ: Եվ ահա, քանի որ Բաթումիի դրվագը գործնականում չլուսաբանվեց, նման հանդիպման անցկացման մասին կասկածները, բնականաբար, մնում են: Առավել եւս, որ վերադառնալով, Նիկոլի այդ «տարօրինակ» քայլերը չվերջացան: Այսպես, Երեւան ժամանելուն պես Նիկոլն անցկացրեց Անվտանգության խորհրդի նիստ: Եվ ահա, այս նիստի մասին միակ պաշտոնական տեղեկատվությունը հետեւյալն է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ»: Թե ինչ է քննարկվել, ակնարկ անգամ չկա: Իհարկե, կարելի է ենթադրել, որ վրացական այցի նախօրեին խոսելով թուրքական թեմայով, Վրաստանում էլ անցնելով տարածաշրջանում կոմունիկացիաների վերագործարկման թեմային, վերջապես՝ Բաթումիի այդ «տարօրինակությունից» հետո Անվտանգության խորհրդի նիստում պետք է հենց այդ հարցերը քննարկվեին: Այսինքն, որ թվարկված գործընթացներն ունեցել են որոշակի զարգացումներ, որոնք պետք է քննարկվեր ԱԽ մակարդակով: Բայց փաստը, որ անգամ պաշտոնական ոչինչ չասող լրատվությունը չներկայացրեց անգամ նիստի թեման, գալիս է հուշելու, որ եղել են այնպիսի զարգացումներ, որոնց մասին անգամ ակնարկը կարող է պայթյունավտանգ լինել: Իհարկե, երբ այս ամենից հետո Կապանի ճանապարհին ազերիական պահակակետ է հայտնվում, կարելի է ենթադրել, որ թուրքական ուղղությամբ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվում, որի արդյունքում էլ թուրք-ազերիական տանդեմն ավելացնում է «ճնշումային դոզան»: Բայց կարելի է հակառակը եւս ենթադրել՝ պայմանավորվածություններ կան, պարզապես դրանք կարող են Հայաստանում լուրջ դիմադրության բախվել, եւ այդ «ճանապարհային ճնշումներով» փորձում են ներհայաստանյան հարթակում սարսափազդու պատկերներ ուրվագծել, դրանով կոտրել ներքին ամեն մի դիմադրություն, այսինքն՝ Նիկոլի ձեռքերն ազատել: Կարճ ասած, այն փորձված սխեման, որը տեսնելու առիթներ ունեցել ենք: Ու հաշվի առնելով այս վերջին հանգամանքը, ավելի հավանական է թվում, որ գործում է երկրորդ տարբերակը, եւ մոտ ժամանակներս ՌԴ Պետդումայի՝ օրերս կայանալիք ընտրություններից շատ չանցած, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական թեմաները կբերվեն իրականացման փուլ:  

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան.ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է.ՔԿԿառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը«Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆՄիայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ ԼեյլոյանԱստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերելԿցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՊարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴԿրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր էՌեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է ՍոչիՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ ՓաշինյանԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախումՆիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ ՓաշինյանըՍեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.VideoՊատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Հայաստանյան «անհասանելի աստղերը»«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն ԱշոտյանԷրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ ՊապիկյանինՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըԻրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանՊետությունը մեզ գումար տալի՞ս է, որ հիմա չպատվաստվելու համար պահանջում է. քաղաքացիները դժգոհ ենԱդրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ ԲայրամովՀորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել. Արտակ ԶաքարյանԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՌուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերություններըCOVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկոյի վիճակը կայուն էՈ՞ւմ հետ է մեկնել Կահիրե Աշոտ Փաշինյանը Նորանշանակ նախարարը «վհուկների որս» է սկսե՞լՈր տուժողը երկիր հայրենին չդառնա․ պրեմիերա Վանաձորի թատրոնումՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործԱրմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԷկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ,լինելու կոորդինատորը մթերող կազմակերպությունների եվ գյուղացիների միջեվՀայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինՊատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում. Նոր մանրամասներ հայ-իրանական սահմանային իրավիճակի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ