Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ «ԳՈՒՆԱԳԵՂ» ՊՂԾՈՂՆԵՐԸ

Վերլուծություն

Այն Հայաստանում, որը մենք կորցրեցինք 2018-ի իշխանազավթման արդյունքում, սեպտեմբերի 21-ը ընդունված էր նշել  ռազմական շքերթով: ՀՀ քաղաքացին վստահությամբ եւ հպարտությամբ դիտում էր մեր բանակի հզորությունը, ու չնայած առկա անարդարություններին եւ այլ խնդիրներին, այնուամենայնիվ, իր եւ իր զավակների  ապագան կարող էր կապել կենսունակության բավարար ռեսուրս եւ ճշգրիտ ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարող Հայաստանի Հանրապետության հետ: Այսօր ռազմական շքերթը գործնականում հնարավոր չէ` հա՛մ քաղաքացի Փաշինյանի «կիրթ ընկերներ» Ալիեւն ու Էրդողանը թույլ չեն տալիս, հա՛մ էլ միտումնավոր, «խոսացված» պարտության արդյունքում մեր զինտեխնիկայի մեծ մասը դարձավ թուրքի բաժին:

 

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ՎԱՐԿԱԲԵԿԵԼ «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ԻՍԿ

Եվ ահա կապիտուլյանտի շուրթերից հնչեց հրեշավոր գաղափար` «գունագեղ տոնակատությամբ» հարգել 5000 զոհերի հիշատակը: Այսինքն` Անկախության տոնին կազմակերպել գավառամիտ ցուցադրական ճոխությամբ «կառնավալ»: Ոչ քիչ թվով վրդովված հայեր «գունագեղ» բառն ընկալեցին անգամ որպես գեյ-շքերթի պես մի բան: Լրատվադաշտում հայտնվեց նաեւ այդ «գունագեղի» բյուջեի թիվը` մեկ միլիարդ դրամ... Ավելի անհեթեթ եւ պիղծ բան պատկերացնելը դժվար է` ռազմի դաշտում զոհվածների հիշատակը նշում են Եռաբլուրում, այլ ոչ թե Հանրապետության հրապարակում «տժժալով»: Եվ շատերն իրենց հարց են տալիս` ի՞նչ նպատակով է այս ամենը: Ի դեպ, Անկարայից եւ Բաքվից «դրական ազդակներ» տեսնող Նիկոլը կոմունիկացիաների բացման մասին խոսելիս հիշատակեց «Արեւմտյան Ադրբեջանը» Նախիջեւանի հետ կապակցելու մասին, իսկ «Արեւմտյան Ադրբեջան» մեր թշնամին ասում է Արցախին: Դրա առնչությամբ ազատամարտիկ, Մի քանի պատերազմների մասնակից, օդադեսանտային զորքերի վետերան Վահե Միկիչյանը նկատում է. «Ադրբեջանի արեւմտյան շրջաննե՞ր»: «Դե ինչ, ձեր ընտրյալը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ դուք սեպտեմբերի 21-ին կհագնեք ձեր գունագեղ (կամուֆլյաժ) չուչիկները, կկախեք այս պատերազմում ստացած պլպլան ժեշտի կտորները եւ դուրս կգաք Էրիվանի իսլամական հանրապետության փողոցները: Հա, չմոռանաք սրճարաններում պատմել, թե ինչպես հերոսաբար փախաք Վարանդայից, Ջրականից, Հադրութից, Կարմիր Շուկայից Մարտունիով ոտքով հասաք Ստեփանակերտ, 1000 մետրից թորք տեսնելով ինչպես Կովսականից 45 կմ նահանջեցիք ու «փրկեցիք» 200 կյանք»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մատնանշում է. «Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը: Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում: Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի», «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները: Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ», «մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում եւ խաղաղասիրություն», «դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները: Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է: Տեսարաններ, տեսարաններ… Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»: Դաժան է հնչում, բայց սա է իրականությունը»: Այսինքն` Անկախության օրով «կառնավալով» զոհերի հիշատակը «գունագեղելը» եւ Աղվան Հովսեփյանի կալանավորումը կոչված են ստեղծել կեղծ օրակարգեր, որոնցով քողարկելու է ազգային շահը ոչնչացնելով Անկարային եւ Բաքվին մեծ նվերներ մատուցելու ծրագիրը, նորանոր ամոթալի թղթեր ստորագրելը: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի համոզմամբ. «Հասարակության ուշադրությունը շեղող մանեվրները շատ վարպետորեն են կազմակերպում (տեխնոլոգները նույնն են, այնպես ինչպես 44 օր էշի տեղ դրեցին հայությանը` սփյուռքից փողերը քամեցին, իսկ մեզնից` տարածքները): Գունագեղ տոներով, նոր ձերբակալություններով, մի քանի նոր սկանդալներով, նիկոլի դուրս տված նորագույն հիմարություններով տարված հասարակությունը` մի օր կարթնանա, ու կտեսնի, որ իր սիրելի նիկոլը ստորագրել է նաեւ Հայաստանի կիսակապիտուլյացիան: Խաղաղության օրակարգի պողպատե մանդատն ու բանտիկով մուրճը այս անգամ իջնելու է հայ ժողովրդի գլխին: Շատ կարճ ժամանակ հետո, մեկ էլ կտեսնեք թուրքը, առանց մեզ հարցնելու, առանց մեր կամքը, ցանկությունը, իրավունքը հարցնելու` արդեն լայնորեն երթեւեկում է Հայաստանի ճամփեքով: Երկաթուղի է կառուցում, ասֆալտ է փռում, թուրքալեզու տրաֆարետներ է ամրացնում ճանապարհներին, բնակավայրերի անուններ է փոխում, իր հոտերն է արածացնում մեր արոտներում, մարդ է փախցնում եւ փրկագին ուզում, կենդանիներ է գողանում, երեխեք է ահաբեկում եւ այլն»:

Սակայն դա միայն ծխածածկույթ չէ: Իր պիղծ հայտարարությամբ, այն էլ` միանգամից, իրար կապակցեց «անկախություն» եւ «պղծություն» բառերը, հասավ նրան, որ մարդիկ սկսեն անկախությունից զզվել, այդ բառը ստանա լրիվ բացասական բովանդակություն: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Նիկոլը իր տերերից հրաման է ստացել վարկաբեկել անկախության կատեգորիան հանրային նողկանքի աստիճանի: Էրդողանից կամ այն մյուս տիրոջից: «Կիրթ» Ալիեւն էլ սիրում է կրկնել, որ հայերը պետություն ունենալ չեն կարող, եւ «չագուջավորների» անդուլ ջանքերով այդ միտքը դարձնում են հայերիս կարծրատիպ: Որ հազարամյակների քաղաքական պատմություն ունեցող հայերը չեն կարող անկախ պետություն ունենալ, որ նրանց համար ավելի լավ է ապրել ինչ-որ մեկի տիրապետության տակ, որ Հայաստանի ու հայության արժեքը զրո է:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Սակայն եթե մեր երկիրը զրո լիներ, երկու գերտերություն` ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, չէին պայքարի հայերիս մտքին ու հույզերին տիրանալու, լրատվական դաշտում գերիշխող դիրք գրավելու համար: Նրանք մղում են կատաղի տեղեկատվական-հոգեբանական պատերազմ: Անվտանգության խորհրդի նախկին մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանն ամփոփ համադրել է այդ գերտերությունների մեդիառեսուրսի հզորությունը ՀՀ տարածքում: Ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի YouTube-ի էջը բացվել է 2009 թվականի նոյեմբերին: Այն ամենաշատ հետեւորդներ ունեցող հայալեզու լրատվական ալիքն է YouTube-ում:

  • Ընդհանուր դիտումների քանակը` 869.000.000+ (մեկ միլիարդից այնքան էլ հեռու չէ)
  • Հետեւորդների քանակը` 682.000+
  • Տեսանյութերի քանակը` 57.000+

Եվ «Ազատություն ռադիոկայանի համաշխարհային, «գլխամասային» YouTube-ի էջն ունի ընդամենը 66.000.000 ընդհանուր դիտում, այսինքն 13 անգամ ավելի քիչ, քան հայալեզու «Ազատություն» ռադիոկայանինը: Ի հակադրություն այդ ամերիկյան քարոզչական լրատվամիջոցի, ռուսական  «Sputnik Armenia»-ի YouTube-ի ալիքն ունի ընդամենը.

  • Ընդհանուր 8.470.000+ դիտում
  • Ընդամենը 15.000 հետեւորդ
  • Ներբեռնված 3200 տեսանյութ

Sputnik Armenia-ի YouTube ալիքը բացվել է 2015 թվականին` 6 տարի ավելի ուշ, քան «Ազատությանը» Եթե հաշվի առնենք, որ բացի «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստանում գործում են նաեւ բազում ՀԿ-ներ, նախաձեռնություններ ու գրանտային ԶԼՄ-ներ (մի կողմ դնենք սորոսականները, հաշվի առնենք միայն «մաքուր» ամերիկյան հիմնադրամներից սնվողները) ապա վստահորեն կարելի է ասել, որ ՌԴ-ն տապալել է տեղեկատվական էքսպանսիան Հայաստանում: Թեկուզ վերցնենք հակահիգիենիկ Արման Բաբաջանյանի մաքուր ամերիկյան 1in.am լրատվական հարթակը, որ  հիմնվել է 2014 թ. սկզբում: Այն ունի երկու անգամ ավելի շատ հետեւորդներ ու դիտումներ, քան Հանրային հեռուստաընկերության լուրերի պաշտոնական YouTube-յան ալիքը: 1in.am ունի. 304.000.000+ դիտում, 241.000+ հետեւորդ ու 54.000+ տեսանյութ, իսկ Հանրայինի YouTube  ալիքն ունի գրեթե կրկնակի պակաս` 158.000.000+ դիտում եւ 214.000 + հետեւորդ: Իսկ 2018-ի հեղաշրջումից հետո այն նույնպես լծված է նույն սայլին, ինչ «բաբաջնոցը»: Փաստորեն ԱՄՆ-ն ունի անվիճելի գերակշռություն լրատվական դաշտում, իսկ ՌԴ-ն` ռազմական ներկայություն ՀՀ տարածքում, որն ինքնին ազդում է քաղաքացիների ընկալումների վրա: Թե ինչով կավարտվի ԱՄՆ մեդիառեսուրսի եւ ՌԴ զինուժի հակամարտությունը ՀՀ քաղաքացիների ուղեղներում եւ հոգիներում` ստույգ ասել չենք կարող: Սակայն չմոռանանք, որ մեր հայրենակիցներից շատերի «երազանքի քաղաքն» է Լոս Անջելեսը, այլ ոչ թե Մոսկվան: Բայց հարցերի հարցը հետեւյալն է` իսկ արդյո՞ք մենք շահում ենք «անարժեք» ՀՀ-ի համար հսկաների հակամարտությունից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ