Արտաշես Գեղամյան. Հայաստանը նոր պատերազմի շեմին է Ընթերցողը պետք է տարբերի գովազդը իրական ու մնայուն արժեքից. Հայկ Համբարձումյան Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնող Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Արմեն Աշոտյան ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը «ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» Օդանավակայանում խառնաշփոթ է` ուղեւորների մի մասը հույսը կտրած դեռ սպասում է, մի մասը ուզում է տոմսերը հետ վերադարձնել. «Էյր Արաբիայի» պերճանքն ու թշվառությունը. ԼՐԱՑՎԱԾ Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Հայաստանը դրված է զոհասեղանին, մեծ պատերազմներ են սպասվում. Հայտնի էքստարասենսի կանխատեսումը


ԶՄԱՆԴԱՏ ՄԵՐ ՅԱՆԱՊԱԶՈՐ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Վերլուծություն

Ծովակալ Կոլչակին ժամանակին վերագրվում էր այսպիսի խոսք. «Ձեռք մի՛ տվեք արտիստներին, պոռնիկներին եւ կառապաններին. նրանք ծառայում են ցանկացած իշխանության»: Բայց որեւէ տեղ չկա տեղեկատվություն, թե ծովակալ  Կոլչակը ասած լինի, թե ի՞նչ անել այն իշխանության հետ, որը բաղկացած է արտիստներից, պոռնիկներից եւ կառապաններից: Իսկ ներկայիս կապիտուլյանտական խունտան բաղկացած է նշյալ կատեգորիաներից ավելի վատթար կադրերից, որոնցից 71-ը օգոստոսի 2-ին մանդատները ձեռքին մուտք են գործելու ԱԺ դահլիճ:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

36 ընդդիմադիր պատգամավորները նույնպես գալու են խորհրդարան: «Հայաստան» դաշինքը վերցրել է իր 29 մանդատները, հայտարարել, որ կապիտուլյանտների հետ որեւէ համագործակցությունը բացառվում է: «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել է, որ վերցնելու է իր 7 մանդատները, իսկ կապիտուլյանտների հետ համագործակցությունը բացառելու մասին հայտարարել էր դեռ ընտրարշավի մեկնարկին: «Հայաստան» դաշինքը միշտ էլ առնվազն չեզոք էր արտահայտվում արտահերթ ընտրությունների մասին եւ հավակնում հաղթանակի, «Պատիվ ունեմ» դաշինքը առնվազն ի դեմս ՀՀԿ-ի միշ դեմ էր արտահայտվում կապիտուլյանտի հետ ընտրությունների գնալուն, ինչ վերաբերում է հաղթելուն, ապա ինչպես ասում է Արմեն Աշոտյանը` «ամեն անդունդը չէ, որ հնարավոր է հաղթահարել մեկ թռիչքով: Բայց բոլոր դեպքերում փաստ է, որ իշխանափոխության փոխարեն տեղի է ունեցել ընդդիմափոխություն: Եվ եթե 7-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմությունը կապիտուլյանտի համար շատ «կոմֆորտային» էր եւ հակված գործարքների, ապա այս ընդդիմությունից խունտան վախենում է անգամ ֆիզիկական առումով...

Առաջին ինտրիգը լինելու է, թե ով պետք է դառնա ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը: Այդտեղ խունտան հուսեր է փայփայում կոնֆլիկտ ստեղծելու երկու ընդդիմադիր դաշինքների միջեւ, սակայն դա այն հարց չէ, որով դա հնարավոր է: Միակ բանը, որը կարող է անել ՔՊ-ն` անհարկի ձգձգել բուն ընտրությունը, պոզուպոչ կպցնելով թեկնածուներին, սակայն փաստ է, որ բոլոր 36-ի մեջ չկա մեկը, որ անընդունելի չլինի կապիտուլյանտի համար: Իսկ անգամ կուլիսային բանակցությունները երկու անհաշտ ճամբարների միջեւ պրոբլեմատիկ են: Բոլոր երեք խմբակցությունները մտադիր են առաջնահերթ մտնել սեփական նախաձեռնություններով: ՔՊ-ն ուզում է ստեղծել 44-օրը պատերազմում սեփական դավաճանությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ձգտելով դա անել ձեռնտու ձեւով եւ առաջ ընկնել ընդդիմությունից, սակայն դրա մասին` փոքր ինչ ուշ: «Հայաստան» դաշինքի հրատապ նախաձեռնությունը լինելու է պատգամավորական ծախսերը 200 հազար դրամով բարձրացնելու օրենքի չեղարկումը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը, ըստ Արթուր Վանեցյանի. «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները եւ մարտահրավերները` անվտանգայինից մինչեւ սոցիալական, մշակութայինից մինչեւ տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ լրացուցիչ հիմնավորումներով»:

Պարզ է, որ երկու նախաձեռնությանն էլ ՔՊ-ն կատաղորեն դեմ է քվեարկելու, եւ երկու դեպքում էլ ընկնելու է ինքնավարկաբեկման հորձանուտի մեջ: Սակայն խունտային դժվար կլինի հոդաբաշխ բացատրություն գտնել, թե ինչու է դեմ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը: Ինչ վերաբերում է 200 հազար հավելավճարներից հրաժարվելուն, ապա ՔՊ-ի մերժումից հետո ոչինչ չի խանգարի բոլոր 36 պատգամավորներով այդ 200 հազարական դրամները կուտակել պայմանական «փողոցային պայքարի հիմնադրամում», եւ մի քանի ամսում այդտեղ կկուտակվի սորոսական միջին գրանտին հավասար պատկառելի գումար...

Ի դեպ, Արմեն Աշոտյանը հստակ ձեւակերպել է «Պատիվ ունեմ» դաշինքի անելիքն ԱԺ-ում: Առաջինը` ասելիքը ԱԺ ամբիոնից հասցնել նաեւ այն բնակավայրեր, ուր հասանելի է միայն Հ1-ը, եւ երկրորդը` պառլամենտական դիվանագիտությունը: Հատկապես երկրորդ էապես կարող է խանգարել կապիտուլյանտների ծրագրերը:

ԻՆՉՈՒ Է ՀՈՂԱՏՈՒՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հիշո՞ւմ եք հողատուի զավեշտալի խոսքը 44-օրյա պատերազմի հենց սկզբում. «Եկեք պայմանավորվենք` ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Այսինքն` Նիկոլի համար շատ կարեւոր է կյանքի կոչել օռուէլական բանաձեւերը. «պարտությունը հաղթանակ է», «կապիտուլյացիան հաջողություն է» եւ, ամենակարեւորը` «սուտը դա ճշմարտություն է»: Այսինքն` չնայած ամեն ինչին, չնայած «չագուջություններին» եւ 54% քվեին, նա ունի լեգիտիմացման, դավաճանի խարանից ձերբազատվելու գերխնդիր: Այդ պատճառով է, որ նա ուզում է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գրպանային անձեռնսեղմելի արտախորհրդարանական «խառախուռան», ուր «գլխավոր ընդդիմադիր» են նշանակված հակասանիտարական Բաբաջը եւ եղբոր հիշատակը փաստացի ուրացած Արամ Զ.-ն` այսինքն հինգերորդ շարասյուները: Ի դեպ, կապիտուլյանտի թաքուն բաղձանքներն արտացոլված են նաեւ սորոսական Lragir.am-ի` «Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն կհարցաքննվե՞ն Երեւանում» զավեշտալի խմբագրականում, որը նվիրված է հենց ԱԺ ապագա քննիչ հանձնաժողովին: Անշուշտ, հարց է ծագում` իսկ ինչո՞ւ չեք ուզում «հարցաքննել» Ալիեւին ու Էչդողանին, սակայն հետեւենք նիկոլական պրոքսի-քարոզիչների մտքի թռիչքին. «Վեր կանգնելով ներքին բանավեճի մասնակիցների անմակարդակ բանավեճերից, հարցը կարելի դնել հետեւյալ կերպ` հնարավո՞ր է մոսկովյան սցենարով ու քվոտաներով կազմավորված նոր խորհրդարանում սպասել Հայաստանի դեմ 2020-ի աշնանային արշավի քաղաքական լիարժեք գնահատական ու դրա հիման վրա հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, թե՞ ամեն ինչ հանգելու է ներքին ռազբորկաներն ու Ռուսաստանի արդարացումն «ինստիտուցիոնալ մակարդակում փակելուն»: Հանձնաժողովը հարցաքննության կհրավիրի՞ Պուտինին, Լավրովին, Շոյգուին, ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հայտարարել են 2020-ի աշնանային արշավը Թուրքիայի հետ համատեղ պլանավորելու եւ իրագործելու, հայկական պարտությունը եւ կապիտուլյացիոն բնույթի պայմանագրերը հեղինակելու եւ պարտադրելու մասին: Այս համատեքստում քննելի է հետեւյալ հարցը` Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ էր այդ ծրագրերից, մասնակի՞ց է դրանց, թե ոչ: Եթե տեղյակ էր` եղե՞լ են ինչ որ պայմանավորվածություններ, որոնք հնարավոր է խախտվել են»: Այսինքն` այդտեղ առկա է անթաքույց ձգտումը` ամեն ինչի մեղավոր հանել Մոսկվային, իսկ կապիտուլյանտին օժտել մեծ տերությունների անմեղ զոհի հրեշտակային թեւերով: Բայց ո՞ւմ պիտի գնահատեն, պիտի որոշեն, որ դա ռուսների եւ «նախկինների» դավադրության հետեւա՞նք: Հողատու կապիտուլյանտի ստեղծված որեւէ կառույց  կարող է միայն կատաղորեն, անկյուն քշված առնետի պես կռվել հանուն սեփական պիղծ թրքահպատակ իշխանության պահպանման:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԲՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ «ՓՈԶՄԻՇ» ԵՂԱՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանը նոր պատերազմի շեմին էԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞ՎԵՐՋԻՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ 5 ՏԱՐԻ ԱՆՑԸնթերցողը պետք է տարբերի գովազդը իրական ու մնայուն արժեքից. Հայկ Համբարձումյան Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնողՄեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Արմեն ԱշոտյանՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը«ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» Օդանավակայանում խառնաշփոթ է` ուղեւորների մի մասը հույսը կտրած դեռ սպասում է, մի մասը ուզում է տոմսերը հետ վերադարձնել. «Էյր Արաբիայի» պերճանքն ու թշվառությունը. ԼՐԱՑՎԱԾՍպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԻրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենանՀայաստանը դրված է զոհասեղանին, մեծ պատերազմներ են սպասվում. Հայտնի էքստարասենսի կանխատեսումըԱրարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները հալչում ենՊատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԻնչի՞ց է վախենում Լուլուն Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվելՄարդը գալիս հասնում է իր երկիր եւ կանգնում է նույն խնդրի առաջ. տեղի ունեցավ հայի թասիբը պահողի դատական նիստըԱյսպես շարունակելը ոչ միայն տհաճ եւ ծանր, այլեւ խիստ վտանգավոր է. Պարույր ՀայրիկյանԱշխարհի եզդիների դեմ տեղի է ունենում հերթական դիտավորությունը. ՀաջոյանԱննա Հակոբյանն անկախության օրը ելույթ կունենա՞Ուղեւորներին 7:15-ից տեղափոխել թռիչքային գոտի ու ասել` սպասեք մինչեւ 16:15-ը. «Էյր Արաբիայի» պերճանքն ու թշվառությունըՍոնա Շահգելդյանին առաջարկել են Անկախության տոնին երգել«Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է պարգեւավճարներն ստանալուց. այն կուղղվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծմանը«Փաստաթուղթը պատրաստ է, միջանցքով բանով». Արթուր ԴանիելյանՖիլիպ Կիրկորովը ժամանել է Երեւան (տեսանյութ)Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին կարող է ազդել տնտեսության վրա. փոխվարչապետԵվրագավաթներ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)Նիկոլի արկածները Դուշանբեում․ Սա դիտավորյալ է խայտառակում մեզ (Video).Գագիկ ՀամբարյանՎլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետԲաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆԼոնդոնի Բարձր դատարանի վճռով՝ արքայազն Ֆիլիպի կտակը 90 տարի գաղտնի կմնաՀայաստանի գործող իշխանություններին չի հաջողվում կարգավորել գնաճը. բենզինը թանկացել է 47.5%-ով, շաքարավազը՝ 36.2%-ով.Գագիկ ՀամբարյանԵղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի. Գեղամ ՆազարյանԱնկախության 30-ամյակի միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգության նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները․ ՈստիկանությունՊատճառը անձնական էր. հրաժարականի դիմումս հետ եմ վերցրել. Արարատի մարզպետԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 27-ՏԱՐԵԿԱՆՀովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-ՏերյանԱրցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ուղիղՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացիՓաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցերՀայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ«Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվելՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ«Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին«Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը«Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել ենէդ ոնց ա լինում, որ էսքան աղքատ բանակ ունեցող երկրում` միլիոնատեր գեներալների պակաս չունենք, էդ սովածները, որտեղի՞ց դարձան միլոնատեր Փաշինյա՛ն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ