«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


ՆՐԱՆՑ ՀԱՋՈՐԴ ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ Է, ԱՅԼԵՎ` ԱՄԲՈՂՋ ԱՐՑԱԽԸ, ԵՐԵՎԱՆԸ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Հասարակություն

Նախօրեին թշնամու կողմից օկուպացված բերդաքաղաք Շուշիում Էրդողանի եւ Ալիեւի միջեւ ստորագրվեց հերթական թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որը վերջիններս անվանեցին «Շուշիի հռչակագիր»: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիեւն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն եւ սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այդ փաստաթուղթը, Աղդամում այդ ի՞նչ թուրքական զորախմբի մասին էր խոսում Էրդողանը եւ, ի վերջո, ինչպե՞ս են տեսնում արցախյան իշխանություններն Արցախի հարցի ճակատագիրը: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

 

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ

- Պարոն Բաբայան, նախ՝ ի՞նչ էր նշանակում Էրդողանի այցը օկուպացված Շուշի:

- Էրդողանի այցելությունը իսկապես շատ խորհրդանշական է: Սրանով նրանք նախանշում են իրենց հետագա աշխարհաքաղաքական անելիքները: Այս առումով իրենք իսկապես ամենաազնիվ թշնամիներն են, քանի որ երբեք չեն թաքցնում իրենց ստոր նպատակները:

- Էրդողանը Շուշիում հայտարարեց, որ Աղդամում արդեն իսկ տեղակայված են թուրքական զորախմբեր: Նման զորախմբերի տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրում որեւէ կետ չկա: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ զորախմբի մասին էր խոսում վերջինս:

- Ես տեղյակ չեմ: Չի բացառվում, որ այդ մոնիտորինգային կենտրոնում տեղակայված անձանց մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ, որ Ադրբեջանում կան թուրքական զորքեր, դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Նրանք մինչեւ արցախյան երրորդ պատերազմն էին գնացել Ադրբեջան եւ այնտեղից այլեւս դուրս չեն եկել: Մենք բազմիցս այդ մասին բարձրաձայնել ենք:

 

ԵԹԵ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԱՐՑԱԽԻՑ, ԱՊԱ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

- Էրդողանի եւ Ալիեւի միջեւ ստորագրվեց հերթական թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որը նրանք անվանեցին «Շուշիի հռչակագիր»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Դա նույն համատեղ ճանապարհային քարտեզի իրավական մասն է, որով իրենք նախանշում են իրենց հետագա անելիքներն ու ծրագրերը: Այդ փաստաթուղթը, իհարկե, դեռ մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի: Փաստ է, որ մենք երբեւէ չպետք է իրականությունից կտրվենք:

- Ալիեւը Շուշիից Էրդողանին ցույց է տվել հեռվում երեւացող Ստեփանակերտը` ասելով, որ այնտեղ նույնպես հյուրանոց կկառուցեն: Սրա՞ն ինչպես կարձագանքեք:

- Պարզ է, որ Շուշին նրանց համար դարձել է հենակետ, մի վայր, որտեղից նրանք փորձելու են էքսպանսիան շարունակել: Նրանք մեզ շարունակում են համարել ամենակարեւոր թշնամին, սա փաստ է: Իսկ ի՞նչ են ուզում մեզանից, այս հարցին կարո՞ղ են պատասխանել, եթե ոչ, ապա պետք է հետեւել նրանց հայտարարություններին, ուսումնասիրել նրանց քայլերը, ամեն ինչ այնտեղ գրված է: Էրդողանի այցը Շուշի մարտահրավեր է մեզ, քաղաքակիրթ աշխարհին եւ մարտահրավեր է մի շարք երկրների, որոնք այս տարածաշրջանում ունեն մի շարք կենսական շահեր, որոնք նույնպես Թուրքիայի կողմից թիրախավորվելու են: Նրանց հաջորդ նպատակը ոչ միայն Ստեփանակերտն է, այլեւ` ամբողջ Արցախը, Երեւանը. նրանք միայն Ստեփանակերտով չեն բավարարվելու: Եվ մնացածը մեզանից է կախված, մեր բարոյահոգեբանական կեցվածքից, հայրենասիրությունից, ամեն ինչից:

- Պարո՛ն Բաբայան, թշնամու ձեռքում են այլեւս Աղդամի ականապատված տարածքների քարտեզները: Սա ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել:

- Դա ժամանակը ցույց կտա: Քանի դեռ ռուսական զորքը այստեղ է, նրանք դժվար թե ինչ-ինչ արկածախնդրության դիմեն: Բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, Ադրբեջանից ամեն ինչ էլ սպասելի է, եւ դա մենք երբեք չպետք է մոռանանք:

- Ռոբերտ Քոչարյանը ասուլիսներից մեկի ընթացքում, անդրադառնալով ռուս խաղաղապահներին, ասաց, որ մենք պետք է խաղաղապահներին անժամկետ մանդատ տանք: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:

- Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները պետք է մնան այստեղ այնքան, քանի դեռ կարգավորված չէ արցախա-ադրբեջանական հակամարտությունը: Իսկ այս հակամարտությունը դժվար թե չորս-հինգ տարում կարգավորվի` սա պարզից էլ պարզ է:

- Ի դեպ, ինչպե՞ս եք տեսնում արցախյան հարցի ճակատագիրը:

- Արցախի ճակատագիրը կախված է մեզանից: Եթե մենք Արցախը համարենք որպես արժեք, ցավենք Արցախի համար, ապա միանշանակ Արցախի ճակատագիրը լինելու է հուսալի: Եթե գերակշռի այն մոտեցումը, որ Արցախից պետք է ձերբազատվել, արցախցի-հայաստանցի անենք, ապա կործանվելու է նաեւ Հայաստանը: Ինչ ընտրություն անենք Արցախի ապագայի վերաբերյալ, ճիշտ այդպիսի ճակատագիր է ունենալու հայոց պետականությունը: Եթե հրաժարվում ենք Արցախից, ապա անխուսափելիորեն կործանվելու է հայոց պետականությունը` դա փաստ է: Հիմա ժողովուրդը պետք է ընտրի, թե ինչ է ուզում: Պարզապես պետք է հիշել, որ  ժամանակը այնպիսի հատկություն ունի, որ այն երբեք հետ տալ չես կարող:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ