Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտին Հայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվել Նիկոլը Հայաստանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է. Գեւորգ Պետրոսյան Մենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մանկավարժ «Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի


«Զզվանքով եմ նայում կառավարության եվ Ազգային ժողովի շենքին»

Տեսանյութեր

Երկրում տիրող  իրավիճակի մասին "Իրավունք TV"-ի տաղավարում զրուցեցինք Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

– Ավետիք Իսահակյանը 1925թ. գրել է. "Հիսուսին խաչի վրայից հանեցին, խաչը տվեցին հային": Այդ խաչը մինչ օրս մենք տանում ենք: Նորից վտանգված է մեր երկիրը, մեր Սյունիքը, Գեղարքունիքի մարզը: Շատ հեշտ ու հանգիստ այսօր կարող է թուրքը, ադրբեջանցին մտնել մեր տարածք, եւ մենք անպաշտպան ենք: Ըստ Ձեզ, ո՞րն  է այս հարցի լուծումը:
– Նախ ասեմ, որ ես այն կարծիքին չեմ, թե մի ծանր խաչ է դրված հայության վրա: Ես մեկ տարի առաջ Ղարաբաղում էի, եւ Արցախի գյուղերով երբ անցանք, տեսանք, թե ինչքան շեն ու  ծաղկուն է: Տեղի է ունեցել այն, ինչ բոլորիս հայտնի է: Մեկ քաղաքական ուժի դավաճանության հետեւանքով այս պատուհասը եղավ մեր իրականության մեջ: Սա հայության ճակատագիրը չի: Ես այն կարծիքին եմ, որ մեր ժողովուրդը ուժեղ, հաստատակամ, զորավոր է: Սակայն իշխանության եկած մարդկանց սխալ քաղաքականության հետեւանքով այս ամենը  տեղի ունեցավ: Հետեւաբար, լուծումը հենց կառավարության մեջ պետք է փնտրենք: Հարց չկա, որ լուծում չունենա: 
– Փաշինյանի համախոհները նախկիններին չեն ուզում տեսնել, իսկ նոր դեմքեր քաղաքական ասպարեզում չունենք: 
– Առաջարկում եմ դուրս գանք ՔՊ-ի պոպուլիստական մտայնությունից: Ինձ համար չկան նախկիններ եւ ներկաներ: Եվ ես, որ գրականության մարդ եմ, արդյո՞ք ինձ համար նախկին է Գրիգոր Նարեկացին, իմ սիրելի Վահագն Դավթյանը, Համո Սահյանը: Երբե՛ք… Այսօր նշված անունները մեր երիտասարդ գրողների համար ուսուցիչներ են, ավելի քան ներկա գրական հանճարներ: Հետեւաբար, եկեք միասին դուրս գանք նիկոլական սահմանումներից եւ տերմիններից: Չկան նախկիններ եւ ներկաներ: Կան գործ անող մարդիկ եւ գործ անելու անընդունակ մարդիկ: Երբ որեւէ մեկը նշանակվում է պաշտոնի, հարյուր օր անցնելուց հետո նա ասուլիս է տալիս, ցույց տալիս այդ ընթացքում իր կատարած աշխատանքները: Հարյուր օրը սահմանված է, որովհետեւ այդ ժամանակահատվածում երեւում է` այս մարդն ունա՞կ է աշխատանքի, թե` ոչ: Նիկոլ Փաշինյանի` կառավարության շենք մտնելուց հետո անցել են հարյուրավոր օրեր, անցել է երեք տարի: Մենք տեսանք, որ ո՛չ ինքը, ո՛չ իր բերած մարդիկ որեւէ աշխատանքի ունակ չեն: Պետք է քաղաքավարի, առանց բռնության հանենք նրանց կառավարության շենքից, որպեսզի  փոխարենը գան գործ անելու ունակ մարդիկ:
– Բայց քաղաքավարի ճանապարհով հնարավո՞ր է դա անել:
– Իհարկե, հնարավոր է: Ես կցանկանայի, որ մեր քաղաքական ուժերը շատ շփվեին մեր մտավորականների հետ: Այդ շփումը, ցավոք սրտի, չկա: Քանի որ մտավորականներն այն մեծ կենսափորձի կրողներն են, որ ժողովուրդն ունի: Իմ մեջ այս պահին խոսում է հայ գրականության դարավոր կենսափորձը: Ես գիտեմ Գրիգոր Զոհրապի տեսակետը, գիտեմ, թե այսօր Հովհաննես Թումանյանն ինչ կասեր եւ ինչ կաներ: Մտավորականության եւ քաղաքական գործիչների, կուսակցությունների միջեւ կոնտակտը չկա: Եթե լինի, այդ փորձառությունը մեջտեղ կգա, եւ շատ հեշտությամբ այս մարդկանց կասենք ցտեսություն: Նրանք որեւէ գործ անելու ունակ չեն, դուք ուզում եք, որ այս մարդիկ սահմա՞ն պահեն, պատերազմի ժամանակ զո՞րք ղեկավարեն: Տարիներ, տասնամյակներ շարունակ հարգանքով նայել եմ Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի շենքերին: Այսօր զզվանքով եմ նայում: Եկեք սրանց թեւից բռնենք ու վռնդենք մեր տնից: Ազգային ժողովը, կառավարությունը, Հայաստանի իշխանությունը  մեր տունն են: Ո՞ւմ է պատկանում իշխանությունը` ժողովրդին: Իսկ մենք իշխանությունը տվել ենք օտարերկրյա գործակալական ցանցին: Ինչո՞ւ եք ամեն օր բողոքում,  հարգելի՛ ընդդիմադիրներ: Մենք իշխանությունը տվել ենք օտարերկրյա գործակալական ցանցին, նրանք էլ անում են այն, ինչ պետք է անեին: Մեր Գրողների միությունը այդքան պայքարել է ընթերցասիրություն տարածեու համար: Փաստորեն գիրք կարդացող մարդիկ ԱԺ-ում չկա՞ն: Եթե գիրք կարդացող լինեին, պատգամավորները Նիկոլին իշխանության չէին տա, որովհետեւ իր գրքում նա մանրամասն գրել է, թե ինչ է անելու Հայաստանի հետ: Ես այդ գիրքը երբ կարդացի, հասկացա, որ իշխանության ղեկին նստած է օտարերկրյա գործակալական ցանցի ղեկավարը: Լրագրողներն էլ թող եթերը չլցնեն հուսահատության աղաղակներով: Ճիշտ չէ անընդհատ միայն վատ լուրեր տարածել: Պետք է խնդիրը ներկայացնելիս անմիջապես ցույց տալ լուծումը: 
– "Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ" շարժման մասին ի՞նչ կասեք:
– Վերջերս մասնակցեցի "Ղրիմյան օրերը Հայաստանում" միջոցառմանը: Ղրիմի պատվիրակությունը եկել էր Հայաստան: Ես ինքս էլ այդ օրը ելույթ ունեցա: Պետք է ասել, որ աննման տպավորություններ են: Շատ կարեւոր է, որ մենք Ռուսաստանի հետ այս շփումները, հարաբերությունները ավելի սերտացնենք, որովհետեւ սիրով եկել  էին մշակույթի մարդիկ: Եվ մենք բոլորս տեսանք, թե այդ մարդիկ իրենց ինչքան լավ են զգում Հայաստանում: Առհասարակ մեր հողը բոլոր մարդկանց մեջ առաջացնում է սիրո ու գուրգուրանքի զգացողություն: Եվ այդ է պատճառը, որ "Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ" շարժումը պետք է խորացնել, շարունակել: Ես անձնապես նվիրված եմ այդ շարժման գաղափարախոսությանը, որովհետեւ մեր դարավոր դաշնակիցն է Ռուսաստանը: Եվ մենք այդ շփումներից շատ օգուտ կարող ենք քաղել: Մենք կարող ենք հաշված ամիսների ընթացքում Ռուսաստանի օգնությամբ Հայոց բանակը դարձնել տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: 
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտինՀայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվելԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՀԱՎՈՐ Է ԵՎ ԱՊՕՐԻՆԻ, ՈՐԸ ԿԱՆԽԱՎ ԷՐ ՄՏԱԾՎԱԾ»«ՄԵԶՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՐՈՀՈՒՄԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՍՏԱՆԱ±ՆՔ, ԹԵ` ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ»Նիկոլը Հայաստանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է. Գեւորգ ՊետրոսյանԲԱՄԲԱՍԱՆՔՄենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ ՄանկավարժԶԱՐՄԱՆՔՔՊ-ԱԿԱՆՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՐԺՎԱԾ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ