Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս Հաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացի ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան


ՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ

Միջազգային

ԱԺ-ում վարչապետ չընտրվելու կապակցությամբ ելույթում Նիկոլը հերթական անգամ փայլեց իր ռազմական «գիտելիքներով»: Նպատակը սա էր. պողոսաց դասին մանիպուլյացիայի հերթական դոզան տալ, թե 44-օրյա պատերազմին իր որդուն էլ է ուղարկել:

 

ՀԱՄԱՐՅԱ «ՌԵՄԲՈ»

Բայց, իհարկե, Նիկոլը՝ Նիկոլ չէր լինի, եթե խոսեր ռազմական գործողություններից, զենք-զինամթերքից ու կիսապայթած «Իսկանդերի» հրթիռի օրինակով հերթական զավեշտը դուրս չտար: Այսպես, նկարագրելով իր որդու «հերոսական պայքարը» չգիտես որ թեժ կետում, Նիկոլը հասավ այս «հանճարեղությանը». «Մեկը կարա՞ բացատրի՝ նորմալ ա՞, որ ասում են՝ 5000 զոհ տարավ, կոտորեց... Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի, մարմիններով իրար կպած մարդ է եղել, զոհվել է... Նույն խրամաբջջի մեջ ականանետի պայթյունից էդ տղան զոհվել ա, իմ որդին՝ չէ...»: Լավ, Նիկոլի շրջապատում գոնե մի խելամիտ զինվորական չկա՞, որ նրան բացատրի՝ եթե խրամաբջջում ականանետի արկ ¥ոչ թե ականանետ¤ է պայթում, եւ այդ պահին այնտեղ կա երկու մարդ, ապա յուրաքանչյուրին բաժին է հասնում ամենաքիչը մի քանի հարյուր բեկոր: Այսինքն, եթե, 0.01 տոկոս հավանականություն կա, որ նրանցից մեկը ողջ մնա, մեկ է՝ բացառվում է, որ չվիրավորվի, առավել եւս՝ կոնտուզիա չստանա: Ուրեմն, ո՞ւմ է պետք նման պարզունակ սուտը...

Իսկ ահա ԱԺ վերջին հարցուպատասխանից հասկանալի դարձավ, որ Աշոտիկից «Ռեմբո» սարքելով՝ սեփական «ռազմական հանճարով» «փայլելը» Նիկոլի մոտ ոչ միայն պողոսաց դասին հերթական անգամ «յուղելու» սովորական պրոցեդուրային գործողություն է, այլ ինչ-որ հաշվարկներ է հետապնդում: Այսպես, ավելի մասշտաբային տեսք տալով իր ռազմական «դատողություններին»՝ Նիկոլը հասավ այն մտքին, թե վերջին պատերազմը շատ պարզ պատճառ ուներ՝ «Հակառակորդը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, որ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի: Ինքը հասկանում է, որ եթե դու այդ գիծը անցար, քո ներուժն աճելու է: Ինքը հասկանում է, որ ճիշտ ժամանակն է խփելու, որ դու չհասցնես, մնաս 80-ականների զենքի մակարդակին: Սա էլ է պատերազմի հրահրում...»: Կարճ ասած, հենց Ալիեւը տեսավ, որ Նիկոլը սկսել է բանակին ելակով կերակրել եւ առանց սպառազինության ՍՈՒ-30-ներ է գնում, սարսափահար անցավ հարձակման՝ հասկանալով, որ շուտով ուշ է լինելու: Համենայնդեպս, Նիկոլը վստահ է, որ ելակ ու ՍՈՒ-30 գնելով, ինքն է Ալիեւին դրդել հարձակման: Իսկ մինչ այդ «մեր բանակը շարունակում էր փլուզվել, քանդվել», ու Ալիեւը հանգիստ Բաքվում նստած՝ չայ էր խմում: Նիկոլյան այս հերթական «հանճարեղությանը» տրամաբանական արձագանք ներկայացնելն անգամ անիմաստ է. մեկ է, նրա ամեն մի նման ցնդաբանություն պողոսաց դասի համար եղել է ու կլինի վերին ճշմարտություն, իսկ ամեն մի ողջամիտ մարդու համար վաղուց է ձանձրալի հերթական նման ճառը լսել: Բայց մինչ կփորձենք հասկանալ, թե Նիկոլը, այնուամենայնիվ, ինչու հերթական անգամ որոշեց «փայլել իր ռազմական հանճարով», մեկ դրվագ, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել: Այսպես, նույն նիստին ներկա ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն էլ որոշեց խոսել բանակի ներկա զարգացումներից, թե՝ ՀՀ Զինված ուժերը մասշտաբային բազմակողմ արդիականացում կանցնեն, կիրականացվի ժամանակակից զենքի եւ տեխնիկայի գնման ծրագիրը, ու մինչեւ իսկ մեր ցանկացած քանակով սպաներ կգործուղվեն ռուսական բուհերում վերապատրաստվելու: Կարճ ասած, չնայած ելակի ու ՍՈՒ-երի պատճառով մեկ անգամ արդեն պատերազմ եղավ, մեկ է, Նիկոլը համառորեն նույնն է շարունակում, եւ նրա տրամաբանությամբ, պետք է սպասենք Ալիեւի հերթական հարձակմանը:

 

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ՀԻՄԱ ԷԼ ՄՈՍԿՎԱ՞Ն Է ՍՐԲԱՎԱՅՐ

Այսպիսով, ինչո՞ւ Նիկոլը հերթական անգամ ի ցույց դրեց տարրական ռազմական գիտելիքների բացակայությունը: Թերեւս, ընդգծելու համար հիշատակված միտքը՝ «1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»: Իսկ դրա տողատակերում դժվար չէ տեսնել, թե նա ինչ է ուզում ակնարկել. մինչ իր իշխանության գալը Ռուսաստանը Հայաստանին 1980-ականների զենքեր էր տալիս, իր իշխանության գալուն պես՝ 2000-ականների: Կարճ ասած, Նիկոլը փորձում է համոզել, թե նա Մոսկվայի կողմից ավելի ընդունված է, քան մինչ այդ եղած Հայաստանի երեք ղեկավարները՝ միասին վերցրած: Հասկանալի է, 1980-ականների զենքի մասին հին պոպուլիզմը դեռ էն գլխից որեւէ քննադատության չի դիմանում. եւս մեկ անգամ համոզվելու համար բավական է հիշեցնել «Իսկանդերի» առկայության փաստը, որը Նիկոլն այդպես էլ չկարողացավ կիրառել: Ավելին, Նիկոլը բոլորից էլ լավ է հասկանում, որ Մոսկվայում ոչ միայն ՀՀ նախկին ղեկավարներից որեւէ մեկից առավել չի ընդունվում, այլ ճիշտ հակառակը: Բայց թող պարադոքսալ չթվա, այնուամենայնիվ, մեկ բանում Նիկոլը ճիշտ է, այն, ինչ ասաց նաեւ Վաղարշակ Հարությունյանը. Հայաստանի բանակի արդիականացման ծրագրեր իրոք կան, թեեւ պետք է հաշվի առնել, որ այդ ծրագրերը ռուսական ծագում ունեն: Ընդ որում, թեեւ այս փաստի վրա հենվելով, Նիկոլը փորձում է այն թեզն առաջ տանել, որ պատճառը ՀՀ մյուս ղեկավարների համեմատ իրեն Մոսկվայում ավելի լավ ընդունելն է, սակայն այստեղ էլ իրական պատկերը միանգամայն այլ է: Պարզապես Նիկոլը ուզած-չուզած գնում է մի ճանապարհով, այն է՝ Հայաստանի անվտանգությունն ու բանակը լիակատար ռուսական վերահսկողության տակ դնելու ուղղությամբ, այն դեպքում, երբ մինչ այս եղած ՀՀ ղեկավարները նախընտրում էին հորիզոնական հարաբերությունների տարբերակը: Համենայնդեպս, ինչպես որդու քաջագործությունները գովերգելով ԱԺ նիստում, այնպես էլ նախօրեին հարցուպատասխանին Նիկոլը նաեւ բացահայտ էր ի ցույց դնում, որ իրոք ռուսների հետ երբեմնի հորիզոնական հարաբերությունների քաղաքականությունից վերջնականապես է անցել ուղղահայացի, այն է՝ ուղղակի ենթակայության: «ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով, բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է համատեղ մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն. գոյություն ունի պայմանագիր... Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել...»,- հիշեցրեց Նիկոլը: Մինչդեռ երբ մի պետության «բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացվում է» մեկ այլ, բազմապատիկ անգամ հզոր պետության ուղղակի մասնակցությամբ, դա ոչ այլ ինչ է, քան ամենաուղղակի ենթակայության փաստ: Ու վարչապետ չընտրվելու նիստում եւս մեկ անգամ հնչեցնելով այդ փաստը, Նիկոլը նորից նույն մեսիջը հղեց դեպի Մոսկվա. տեսնո՞ւմ եք, ամեն ինչ անում եմ, թողեք մնամ վարչապետ: Դրա գործնական արտահայտումներից մեկն էլ դարձավ Լավրովի այցի շրջանակներում ամերիկյան բիոլաբորատորիաների տխրահռչակ թեմային վերջապես ընթացք տալը: Կարճ ասած, ընտրությունների շեմին Նիկոլը փորձում է Մոսկվային հերթական անգամ ցույց տալ, որ ոտքով-գլխով իրենն է եւ պատրաստ է այնպիսի քայլերի, որոնց Հայաստանի որեւէ այլ ղեկավար չի գնա: Եվ այն, որ դա նյարդայնացրեց անգամ իր արեւմտամետ հայացքները երբեք չթաքցրած եւ Թուրքիայի հետ «նորմալ» հարաբերությունների տեսլականի ճարտարապետ ԼՏՊ-ին, թերեւս պատահական չէ: Իսկ, ընդհանուր առմամբ, թերեւս Արեւմուտքը հստակ պատկերացնում է, որ սա նշանակում է ոչ միայն Նիկոլի վերաենթարկեցումը ուլտրալիբերալիզմից՝ Մոսկվային, այլ նաեւ, որ այսպիսով իր համար վերջնականապես է փակվում «հեղափոխական ձեռքբերումների» էջը Հայաստանում: Եվ այն, որ այս իրավիճակում խոսակցություններ եղան, թե Լոնդոնից եկած Արմենն ու Նիկոլի գլխին սորոսական վերակացուի համարում ունեցող Ավինյանը մտմտում են պալատական հեղաշրջման մասին, թերեւս ակնարկում է այն մասին, որ արեւմտյան համապատասխան շրջանակներում մտածում են հակաքայլերի մասին:

ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ` ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Նկատենք, որ Հայաստանում ռուսական դիրքերի գերամրապնդման դեմն առնելուն ուղղված, բացի ներհայաստանյան նոր հեղաշրջման սցենարից, Արեւմուտքը կարծես թե մտածում է նաեւ Ալիեւին առաջ մղելու մասին: Համենայնդեպս այն, որ հենց այս պահին Վաշինգտոնը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու ճանապարհը բացել, դա էլ պատահական չի կարող լինել: Ճիշտ է, փորձում են համոզել, թե պատրաստ են Ադրբեջանին զենք տալ՝ պայմանով, որ Հայաստանի դեմ չօգտագործվի, սակայն կա մեկ պարզ հարց՝ իսկ եթե ոչ Հայաստանի դեմ, ուրիշ ո՞ւմ դեմ է Բաքուն պատրաստվում զենք գործադրել: Գումարած սրան, Ադրբեջանում շարունակում են աղմկել՝ կապված Արցախում ռուսական ուժերի ներկայության հետ, եւ դրա հերթական ալիքի առիթ դարձավ Ստեփանակերտում մայիսի 9-ին ռազմական շքերթի անցկացման մասին լուրը: Հասկանալի է, Ալիեւը փորձում է ցույց տալ, թե դա ընդդիմության ձեռքի գործն է, որ ինքը բոլորովին այլ կերպ է վերաբերվում ռուսների ներկայությանը: Բայց այն, որ աղմկում է հատկապես Թուրքիայից ֆինանսավորվող ընդդիմությունը, արդեն իսկ հուշում է, թե իրականում արմատները որտեղ են: Չնայած, մինչ այս էլ Ալիեւն ակնհայտորեն Մոսկվային բավականին նյարդայնացրեց, երբ սկսեց առաջ տանել պանթյուրքիստական թեքումով «Զանգեզուրի միջանցքի» տեսլականը, որի մասին, թերեւս դեռ պահպանվող պատերազմական էյֆորիայի պատճառով, նա նույնիսկ բացահայտ էր խոսում: Եվ այն, որ հենց այդ խոսակցությունների արդյունքում էր, որ Սյունիքում տեղակայվեցին 102-րդ ռազմական բազայի Նիկոլի հիշատակած հենակետերը, եկավ հուշելու, որ Մոսկվան իրոք թուրք-ազերիական նման անակնկալների վտանգ տեսնում է: Թերեւս նաեւ հաշվի առնելով, որ երբ Հայաստանում ամերիկյան դեսպանն ինչ-որ «անհասկանալի» շրջագայություններ է իրականացնում Սյունիքում, իսկ մյուս կողմից էլ Վաշինգտոնը որոշում է Ալիեւին զենք տալ, ապա ամեն մի զարգացում էլ դառնում է հավանական: Եվ ահա, այս ֆոնին մեկ ուշագրավ դրվագ եւս նկատվեց. օրերս ՌԴ նախագահը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ քննարկեց արցախյան թեման, եւ օրակարգ վերադարձավ Մինսկի խմբի ակտիվացնելու թեման: Իսկ ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այս այցի համատեքստում նախօրեին ԱԺ-ում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարեց, թե այցի նպատակներից մեկն էլ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումների ակտիվացումն է: Ավելին, ըստ Այվազյանի՝ «Ուժեղ միջնորդական առաքելության հույս կա», եւ որ ՄԽ-ն կղեկավարի բանակցային գործընթացը, այլ ոչ թե դրան միայն կողքից կդիտի: Ինչ ասել է՝ «ուժեղ միջնորդական առաքելություն». տրամաբանորեն կարող է ուժեղ լինել այն առաքելությունը, որն ի զորու է կողմերին ոչ թե պարզապես լուծումներ առաջարկել, այլ նաեւ՝ պարտադրել: Ու ստացվում է հետեւյալը. Ալիեւը թեեւ խոսում է, թե հակամարտությունն ավարտված է, եւ ոչ մի միջնորդի կարիք էլ չկա, բայց ահա պարզվում է, որ այդ միջնորդությունը կարող է ոչ միայն առաջարկվել կողմերին, այլ՝ պարտադրվել: Ընդ որում՝ այն, որ Ալիեւն այս ամենին զուգահեռ որոշեց ՄԽ-ի առաջարկով ազատ արձակել մի քանի ռազմագերու, գալիս է հուշելու, որ այդ մեսիջը տեղ հասել է: Թե այս գործընթացն ինչ հունով կշարժվի, դեռ կտեսնենք: Այս պահին կարծես թե փաստը սա է՝ Ալիեւը որոշեց խաղալ պանթյուրքիզմի ուղղությամբ (հասկանալի է, որ առանց Էրդողանի), իսկ ահա Մոսկվան նրան բացատրում է, թե ով է տարածաշրջանում դրության տերը, եւ պետք եղավ, Բաքուն միանգամայն այլ ուղղվածության գործընթացի կբախվի: Ընդ որում, ինչպես ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք, այստեղ գլոբալ խնդիրն անգամ մեր փոքր տարածաշրջանային տեղական նշանակության բախումները չեն: Մեր տարածաշրջանը, հիշեցնենք, առանցքային դեր ունի երկու մեգածրագրերի՝ «Մետաքսի ուղու» եւ «Հյուսիս-Հարավի» համար, իսկ պանթյուրքիստական միջանցքի գաղափարը հենց այս նախագծերի առանցքային ուժերի, ապա նոր միայն Հայաստանի դեմ ուղղված քայլ է: Եվ դա այն դեպքում, երբ այս օրերին քսանամյա ներկայությունից հետո զորքերն Աֆղանստանից հանելով, ԱՄՆ-ն անգամ ցույց է տալիս, որ այդ ծրագրերին դիմակայելու հեռանկար չի տեսնում կամ միգուցե՝ չի ցանկանում: Չնայած՝ նաեւ հաշվի առնենք, որ միաժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի առաջարկով այս հունիսի կեսերին տեղի կունենա Պուտին-Բայդեն հանդիպում: Իհարկե, անշնորհակալ գործ կլիներ ասել, թե ինչ արդյունավետություն այն կունենա: Սակայն միայն այն, որ նման հանդիպումը կայանալու է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ գլոբալ ուժերը մտածում են գոնե առկա գլոբալ դիրքերը ֆիքսելու, որոշակի «կարմիր գծեր» տեղակայելու շուրջ պայմանավորվելու մասին: Իսկ ահա սրան զուգահեռ վերջին ժամանակներս ռուսական հեղինակավոր աղբյուրներն ակտիվորեն խոսում են, որ իրենց պատկերացմամբ, այդ »կարմիր գծերը» պետք է անցնեն ռուսական երբեմնի վերահսկողության գոտու սահմաններով: Ավելին, քիչ չեն նաեւ ակնարկները, թե մինչեւ իսկ ԽՍՀՄ-ի փլուզումն են համարում ոչ օրինական, այսինքն, պետք է վերականգնել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով ֆիքսված ազդեցության գոտիները: Իսկ թե մասնավորապես Հարավային Կովկասում որտեղ էին այդ գլոբալ սահմանները, բոլորս ենք հիշում: Եվ այս առումով է, որ ներկա իրավիճակում պանթյուրքիստական գծեր կառուցելու ծրագրերը Ադրբեջանի համար կարող է միանգամայն այլ իրողություններ առաջ բերել: Չնայած, ինչպես Էրդողանը, այնպես էլ՝ Ալիեւը, թերեւս արդեն սկսում են հարմարվել այդ սպասելի հեռանկարներին. Նիկոլի՝ Կազանից դեպի Կարս թռիչքը վկա: Իսկ մյուս կողմից էլ ցավալի է, որ Հայաստանն այս միանգամայն սպասելի գործընթացների մեջ կարող էր ներգրավվել սեփական դեմքով ¥հասկանալի է, ոչ որպես առանցքային խաղացող¤, բայց նիկոլիզմի պատճառով հիմա ներգրավվում է ամենավերջին կամակատարի տեսքով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ է ներկայացրելՉինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂԵվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնսՀաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացիԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցումԱմեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ