Լավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները» Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. Թաթոյան Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ) «Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ Շարմազանով Լևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈ Հայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներ Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին


ՆԱՎԱԲԵԿՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ 1000+1 «ՆԱՎԱՊԵՏԵՐԸ»

Վերլուծություն

Ընտրություններին մասնակցելու եւ ընտրվելու ախորժակ ունեն այնքան շատերը, որ եթե ԱԺ դահլիճը լիներ անգամ 10 հազար տեղանոց, էլի դժվար թե տեղավորեր բոլորին: Այն, որ «ծանրքաշային» քաղաքական ուժերը շատ մանդատներ եւ իշխանություն ձեռք բերելու համար պայքարում են, բնական է: Սակայն ի՞նչ են կորցրել «գազը թողած» լիմոնադի նմանվող ուժերն ու գործիչները, եւ առավելեւս` նորաստեղծ կուսակցությունները, որոնց անուններն անգամ քաղաքագետներն ու լրագրողները չեն կարողանում միանգամից հիշել... Ախր, բոլոր թեկնածուները միասին վերցված, կհերիքեին հզոր հանրահավաքների, նրանց համատեղ միասնական վճռական գործողությունները հաստատ կբավարարեին կապիտուլյանտին եւ նրա խունտային արագ քշելու համար:

 

«ՓՐԿԻՉՆԵՐԸ» ԵՎ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԸ

Ընդ որում, ամեն մի թեկնածուի եւ նորատունկ կուսակցության առաջնորդի ընտրարշավային ծախսերն այնքան շատ են լինելու, որ 5 տարվա մեջ դրանք չեն փոխհատուցվելու պատգամավորական պարգեւավճարներով եւ այլ բարիքներով: Ռուսները լավ եզրույթ ունեն` «պոնտեր», այսինքն` ցուցադրել ավելի բարձր կարգավիճակ, քան ունես իրականում: Օրինակ, շատ հայեր վերցնում են վարկեր, որոնք հետո չեն կարողանալու պահել, որպեսզի գնեն թանկարժեք ավտոմեքենա ու շարժեն շրջապատի նախանձը: Նույն երեւույթն է  եւ այն, որ մարդը ծակ շալվարով է շրջում, բայց ձեռքում ի ցույց բոլորի պահում է ամենավերջին մոդելի, ամենաթանկ «Այֆոնը», որը սակայն օգտագործում է սովորական կոճակային հեռախոսի չափ, այլ ոչ թե որպես գրպանում տեղավորվող հզոր համակարգիչ: Եվ ակամա ուզում ես հարցնել` ինչի՞դ է պետք պատգամավորի մանդատը մի երկրում, որը նավաբեկյալ նավ է հիշեցնում, 1000+1 «նավապետերից» ի՞նչ օգուտ խորտակվող պետականությանը: Ձեզ «փրկի՞չ» եք երեւակայում` բայց չէ՞ որ ճշմարիտ քրիստոնյայի համար կա միայն մեկ, այն էլ երկնային փրկիչ, իսկ կրոնից հեռու մարդկանց համար ընդհանրապես վանող երեւույթ են բոլոր փրկիչները...

Առավել հավանական է պատեհապաշտությունը, «բան փախցնելու» մղումը` հիմա, այս պահին զբաղվել «ծանրքաշայինների» ընտրազանգվածը փոշիացնելով (սակայն, օրինակ, Նիկոլի ժեխազանգվածը փոշիացնել անհնարին է), իսկ հետո «ծախվել» կա՛մ նախկիններին (չխանգարելու համար փայ փախցնելու), կա՛մ վարձատրվել խունտայի կողմից` իրական ընդդիմությանը խանգարելու աստվածատհաճ զբաղմունքի համար: Այդ քաղաքական չարչիության «տոնահանդեսն» իրականում հետեւանք է ամուր ընտրախավ, «խորքային պետություն» չունենալու: Ռազմիկ երկրորդ եւ երրորդ նախագահները չհասցրեցին ավարտուն տեսքի հասցնել քաղաքական ինստիտուտները, հասցրին միայն ստեղծել ոչ այնքան ընդարձակ միջին խավ: Եվ այդ միջին խավը 2018-ին հանկարծ երեւակայեց, որ կարող է ինքն ընտրել իշխանություն, եւ հանուն այդ միրաժի միացավ ժեխին եւ գնաց հողատու ստախոս եւ պոպուլիստ Նիկոլի հետեւից: Որն, ի դեպ, հենց այդ միջին խավին կուլակաթափելու եւ ժեխին հրճվանք պատճառելու հակում ունի:

 

«ԾԱՆՐՔԱՇԱՅԻՆՆԵՐԸ» ԵՎ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԿԱՄԱԿԱՏԱՐ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իրավացիորեն նկատում է. «Արդյո՞ք մենք ունենք establishment, եթե այո, ապա ինչպե՞ս էր հնարավոր 2018 թվականի հակապետական հեղաշրջումը: Ճշտենք, որ խոսքը ոչ թե հակաիշխանական ընդվզման մասին է, ինչին այն ժամանակ շատերս էինք հավատում, այլ, ինչպես ցույց տվեց ժամանակը, հակապետական հեղաշրջման: Եթե Իշթեբլիշմենթտը (establishment) անգլերենից թարգմանենք հայերին, կնշանակի «հաստատություն», սակայն այդ բառն ավելի լայն իմաստ ունի: Դրա տակ հասկանում են այն մարդկանց, որոնք հանդիսանում են հասարակական-քաղաքական համակարգի հենասյուները: Դրանք քաղաքական ու պետական գործիչներն են, պետական ծառայողների, բանակի, հատուկ ծառայությունների վերնախավը, հանրային կարծիքի վրա ազդողները, մշակույթի գործիչները եւ այլն: Կարճ ասած, այն մարդիկ, որոնք գործող համակարգի հիմքն են: Ունենալ Իստեթլիշմենտ, նշանակում է ունենալ պետություն եւ պետականության պահապաններ: ...Մենք պետք է ձեւավորենք մեր Իսթեբլիշմենտը, որի համար նախ պետք է ունենալ հասարակական-քաղաքական համակարգ, որը ընկալելի լինի հանրության համար, հետեւապես, ընկալելի կլինեն նաեւ այդ համակարգի հենասյուները` ազգային Իսթեբլիշմենթը»:

Պանթուրքիզմը սպասարկող նիկոլասորոսական խունտան հետեւողականորեն թաղում է establishment-ի բոլոր սաղմերը եւ ձգտում ամեն գնով վերարտադրվել: Իսկ մյուս խաղացողների մեջ առանձնացնենք, բացի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից, նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերին, որոնք «ծանրքաշային» են: Անգամ «հոգեհայրիկ» ԼՏՊ-ն է դեմ Նիկոլին, իսկ Ռոբերտ Քոչարյանը բավականին վաղուց է փաստացի ընտրապայքար վարում:  Նրա մերձավոր եւ վստահելի զինակից Արմեն Գեւորգյանն արձանագրում է. «Հունիսի 20-ին կանցկացվեն դեռեւս չնշանակված ընտրությունները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այլեւս նշանակություն չունի, թե ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները: Բոլորը պատրաստ են մարտի գնալ: Մտահոգված եմ նրանով, որ գործընթացի շատ մասնակիցներ կմոռանան խոսել Նիկոլի կառավարման աղետալի արդյունքների, 44-օրյա պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին: Չեն խոսելու նոր ծրագրերի մասին, չեն քննարկելու նոր գաղափարներ, այլ կենտրոնանալու են անձերի վարկաբեկման, անցյալը սեւացնելու եւ ապագան մեզանից հեռացնելու վրա: Ակնհայտ է, որ կայունությունն ու քաղաքական ճգնաժամի լուծումը երկրում, ինչպես նաեւ վստահությունը որպես դաշնակցի կգան միայն Նիկոլի իշխանությունից հեռանալուն պես»: Իսկ Սերժ Սարգսյանի թիմը` ՀՀԿ-ն, մտավ ընտրապայքարի մեջ հետեւյալ բանաձեւով. «Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների եւ ջանքերի գործադրման կարեւորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին: Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ  համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում»,- այսինքն հաշվի է առնվում, որ ընտրություններ կարող են եւ չլինել: Հին շախմատիստ երրորդ նախագահը թերեւս մի բան գիտի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Լավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. ԹաթոյանՀայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասինՄոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով (տեսանյութ)«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ կապիտուլյանտի հայտարարությունների մասինԼատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Էդուարդ ՇարմազանովԼևոն Արոնյանը մայիսի 8-ին Երևանում հանդես կգա դասախոսությամբ Զգում եմ զույգ եղբայրս կենդանի է. Երկկողմանի ծնողազուրկ Ստեփանը հավատով սպասում է անհետ կորած եղբորը. ՎԻԴԵՈՀայկական խայտաբղետ նախընտրական խճանկար. ահաբեկիչներից մինչեւ օլիգարխներԿարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ ԼավրովինLIVE. Սերգեյ Լավրովի եւ Արա Այվազյանի մամուլի ասուլիսըՕդանավակայանում թալանում են մարդկանցՆիկոլ, Հայաստանում կա մեկ կապիտուլյանտ, և այդ մեկ կապիտուլյանտը դու՛ ես.Նաիրա ԿարապետյանԶինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեցԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներինԴու հասկանո՞ւմ ես, որ դրսի համար պոլի շոր ես դարձել, իսկ կարողա՞ սրա մեղավորն էլ են Սերժն ու Ռոբերտը. Նարեկ ՍամսոնյանԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՍերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում (Photo)Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից (լուսանկար)Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվելՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXՆավթի գները նվազել ենԻնչպե՞ս է հայ վարպետը, խաբելով ադրբեջանցուն, վերականգնել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթըԱյսօր տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստըԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին«Հրապարակ»․ ՀԱԿ-ը կամուկացի մեջ է՝ մասնակցի՞, թե՝ ոչ«Հրապարակ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել«Հրապարակ»․ Նախընտրական շրջանում կարճաժամկետ աշխատատեղեր՝ քվեների դիմացՎրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը«Փաստ»․ Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա քվեներ բերելու «պլան» է դրվել«Հրապարակ»․ Իշխանությունը խոշորացույցի տակ է վերցրել ոչ յուրայիններինԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումTert.am. Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ ԿոլերովՀՀԿ -ն ու «Հայրենիք»-ը ընտրություններին կմասակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով․ ովքեր են ցուցակի տասնյակումՍուտը եւ էժան հեղինակությունը դարձել է իշխող ուժի հավատամքը Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքովԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Քյարամն էլ ընկավ դաշտում վիրավոր, Հոգու մեջ պահած լույսեր համասփյուռ. Newsmedia.amԱյսօր հոգեհանգստի արարողությունն էրՄայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԱյս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար. Գևորգ Գևորգյան«Արտ մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր արցախյան պատերազմի քաջ զինվորներինԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊԱՐԶ ԱԿՆԱՐԿԵՑ` ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ՍԴՌուսաստանը կամաց-կամաց վերականգնում է ԽՍՀՄ սահմանները. Հայկ ԱյվազյանԸնտրությունները լինելու են պայքար` խրամատի երկու կողմերում գտնվող ուժերի միջեւ. ՄինասյանԲԱՄԲԱՍԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ