Մոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներ
Միջազգային
Մոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներ եւ փոթորկային քամի՝ մինչեւ 20 մ/վ: Հիմնական հարվածը սպասվում է արդեն այսօր` մթնոլորտային ճնշման կտրուկ անկման հետ մեկտեղ, հաղորդում է «Московский комсомолец»-ը:
«Կիրակի օրը կսկսի զգացվել ջերմ մթնոլորտային ճակատի ազդեցությունը, որը կապված է հյուսիսատլանտյան ծագման հզոր ցիկլոնի ներթափանցման հետ»,- ասել է կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
Միաժամանակ ձյան տեղումները կուժեղանան օրվա ցերեկային ժամերին եւ կկրեն «տեղատարափ» ու «ինտենսիվ» բնույթ:
«Իմ գնահատականներով՝ կլինեն մինչեւ 8-10 միլիմետր տեղումներ, ինչը մարտ ամսվա ամբողջ նորմայի մեկ քառորդն է»,- նշել է մասնագետը:
Տեսանելիությունը կարող է ընկնել մինչեւ մեկ կիլոմետրի, բացառված չեն ավիահաղորդակցության եւ երթեւեկության հետ կապված խնդիրները: Իրավիճակը կսրի փոթորկային քամին, որը պոռթկումներով կարող է հասնել 15-20 մ/վրկ-ի: Հնարավոր է նաեւ, որ ձյունը կպչի լարերին: