Ռուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեց Նիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալու ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել Բաբայան Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am Մանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ «5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներին Նազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահ Զոհված կապիտանի շիրիմին 5-ամյա փոքրիկը անչափ հուզիչ նամակ էր թողել


Արտաշես Գեղամյան. Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում Հայաստանում

Վերլուծություն

ԱՆՈՏԱՑԻԱ. Համոզված եմ, որ Փաշինյանի կողմից հրաժարականի պահանջը չընդունելու դեպքում կարելի է անել միանշանակ եզրակացություն. Ն.Փաշինյանի տիկնիկավարները Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից որդեգրել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ հրահրելու ուղեգիծ։ Պատերազմ, որից, կասկածից վեր է, կօգտվեր Թուրքիան, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի վերջերս արած հայտարարությունը «Մեծ Թուրանի» գաղափարի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մասին։ Նիկոլը քաղաքացիական պատերազմ է հրահրում Հայաստանում։

2021թ. փետրվարի 23-ին ՝ «Հայրենիքի պաշտպանի օրը», երբ դաշնակցային և եղբայրական Ռուսաստանը, իսկ նրա հետ միասին նաև Ռուսաստանի Դաշնության բոլոր իսկական բարեկամները նշում էին մարտական փառքի լուսավոր տոնը, այդ իրադարձությանն անտարբեր չէր կարող մնալ նաև Հայաստանի վարչապետ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների դրածո Նիկոլ Փաշինյանը, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում։ Այս սուբյեկտը այսպես կոչված «Առաջին լրատվական ալիք, 1in.am»-ին (որը ֆինանսավորվում է օվկիանոսի այն կողմից) տված հարցազրույցում, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի խոսքերն այն մասին, թե «Իսկանդեր» հրթիռային համալիրները պետք էր գործի դնել արդեն Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը կենդանի ուժի հսկայական քանակություն էր կուտակել Հորադիզում և այլ տեղամասերում», ստորաբար սվսվացել էր. «Կարծում եմ՝ նա պետք է ունենա շատ հարցերի պատասխանները և չտա հարցեր, որոնց պատասխանները նա գիտի։ Իսկ գուցե նա պատասխանի՞, թե ինչու «Իսկանդեր» հրթիռները չպայթեցին կամ պայթեցին ընդամենը 10%-ով»։ Բազմափորձ հարցազրուցավար Նվեր Մնացականյանը չկարողացավ թաքցնել զարմանքը՝ լսելով ակնհայտորեն որքան սուտ, նույնքան էլ ցինիկ նման պատասխան և նորից հարցրեց Փաշինյանին. «Մի՞թե այդպես լինում է»։ Եվ հետևեց Նիկոլ-դավաճանի պատասխանը. «Չգիտեմ... Գուցե 80-ականների զենք էր»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Հայաստանը 2016թ. Սերժ Սարգսյանի նախագահության օրոք առաջինն արտասահմանյան երկրներից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։ Դրանք ցուցադրվել են նույն թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված զորահանդեսում։ Այս զինատեսակը եղել և մնում է հայերի երեք սերունդների հպարտության առարկան՝ սկսած Հայրենական մեծ պատերազմի վետերաններից, ինչպես նաև նրանց զավակների ու թոռների համար։ Հայաստանը այդ սպառազինությունը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակում զենքի մատակարարումների մասին համաձայնագրերի հիման վրա։ Ինչպես հավաստիացնում են ռազմական գործի խորագիտակ մասնագետները, դրանք հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համալիրների, ինչպես նաև մինչև 500 կմ հեռավորությամբ թիրախների ոչնչացման ամենաարդիական համալիրներն են։ Նշենք, որ Երևանի տրամադրության տակ է «Իսկանդեր» համալիրի արտահանական տարբերակը՝ 280 կմ խոցման հեռավորությամբ։

Երբ գրվում են այս տողերը, ինձ համակում է սեփական մեղքի զգացողությունը Նիկոլ-դավաճանի հերթական՝ իր էությամբ անպատկառ հակառուսական պահվածքի համար։ Մեղք այն բանի համար, որ դեռևս 2017թ. հոկտեմբերի 7-ին ես չկարողացա մինչև վերջ ընկալելի բացատրել այդ ռուսատյացին՝ այն ժամանակ դեռ ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորին, նրա ցանկացած հակառուսական ելույթի (ինչը տեղի ունեցավ այդ օրը ՀՀ ԱԺ նիստում) անթույլատրելիությունը, անխուսափելի և խիստ պատժելիությունը։ Մտաբերում եմ, թե ինչպես էին ընդդիմադիր խմբակցության գործընկերները «դատապարտում» ինձ սույն վերին աստիճանի էժանագին ու արտասահմանից վարձատրվող սորոսական լափակերի հանդեպ իմ հույզերի ոչ խորհրդարանական արտահայտչաձևի համար։ Նիկոլ-դավաճանի երկրպագուները ՀՀ ԱԺ-ում կառավարող Հանրապետական խմբակցության գործընկերներին առաջարկում էին «զսպաշապիկ» հագցնել ինձ՝ Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանիս, որը 2012-2017թթ. ղեկավարել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ այնուհետև՝ 2017-2018թթ., եղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը։ Էլ չեմ հիշատակում ընդդիմադիր գործընկերների խրատական ելույթների մասին։ Հիշում եմ նաև, թե ինչպես էր ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ դեռևս ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, թղթապանակը թևի տակ, քրտնակոլոլ, մտնում ՀՀ ԱԺ էթիկայի պատգամավորական հանձնաժողովի անդամների աշխատասենյակներ՝ պաղատելով պատասխանատվության կանչել պատգամավոր Ա.Գեղամյանին... Էթիկայի հանձնաժողովը չքննարկեց այս միջադեպը հենց նիկոլականների խնդրանքով՝ այն պարզ պատճառով, որ այդ գործողության նախաձեռնողները, չնայած իրենց նեղմտությանը, հասկացել էին, որ բաց քննարկման ընթացքում՝ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկաներին հասկանալի կդառնար, որ արտասահմանից շռայլորեն վարձատրվող մասմեդիաների տարիներ շարունակ հերոսականացրած անվախ Նիկոլ Փաշինյանի կերպարը ընդամենը փուչիկ է, որը մատչելի բացատրական աշխատանքի դեպքում պարզապես կպայթեր։ Փաշինյանի առասպելը էթիկայի հանձնաժողովի քննարկման պարագայում, կրկնում եմ, պարզապես կցրվեր, և նրան էլ ավելի կսոսնձվեր էժանագին մոլի պրովոկատորի կերպարը։

Խոսելով «Իսկանդերների» իբր անարդյունավետության մասին՝ չեմ կարող չհիշատակել լեգենդար «Իսկանդերների» ստեղծողի՝ ռուս ականավոր գիտնական, գիտությունների դոկտոր, կոնստրուկտորի 37-ամյա ստաժ ունեցող Վլադիմիր Կովալյովի խոսքերը. «Հայտարարելով մեր համալիրների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը պետք է պատասխան տա ասածի համար։ Այսքան լուրջ մեղադրանքներ ներկայացնել զենքին և միաժամանակ խոստովանել, որ չի տիրապետում հարցի էությանը՝ անարժան պահվածք է վարչապետի համար։ Նրա խոսքերը 80-ականների զենքի մասին՝ տգետ դիլետանտի նշան են... Վարչապետը կարիք ունի անհապաղ վերացնել իր անգրագիտությունը, հարկավոր է լիկբեզ։ Նա, ըստ երևույթին, կամ երկուսներ է ստացել դպրոցում, կամ ականջի ծայրով լսել է, որ արտահանական «Իսկանդերի» մարտական լիցքի հզորությունը 10%-ով փոքր է, քան ռուսականինը։ Մոսկվան Երևանից երբեք չի թաքցրել դա։ Բայց Փաշինյանն ամեն բան խառնել է և դուրս տվել, որ, իբր, հայկական հրթիռի մարտական լիցքը պայթում է ընդամենը 10%-ով։ Այսինքն՝ նա ամեն բան խառնել է։ Նման անհեթեթություն անգամ հանրահայտ հայկական անեկդոտներում չի լինում»,- «Комсомольская правда»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Կովալյովը։ Նորից ու նորից ներողություն խնդրելով ականավոր գիտնականից, ինչպես նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից առաջինը Հայաստանի բանակին է տվել «Իսկանդերներ», որն այն մարտական հերթապահության է կանգնեցրել, համարձակվում եմ առարկել անվանի գիտնականին, դիցուք. համոզված եմ, որ Նիկոլ-դավաճանը ամերիկյան դոլարներով աշխատող ինտերնետ-հեռուստատեսությունում բառ առ բառ կրկնել է այն ամենը, ինչը նրան հանձնարարվել է Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից։ Դրա համար բավական է վերլուծել Արևմուտքի հատուկ ծառայությունների տարատեսակ ազդեցության գործակալների հրապարակումները և հարցազրույցները, որոնք վերջին օրերին տառացիորեն հեղեղել են արտասահմանից ֆինանսավորվող ինտերնետ-պարբերականները և ինտերնետ-հեռուստատեսությունը։ Նրանց հրապարակումների և հեռուստահաղորդումների լեյթմոտիվը հստակ աշխարհաքաղաքական ուղղվածություն ունի և հանգում է հետևյալին. Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության չարդարացվածությունը, որն «իր անվտանգությունն ամբողջությամբ վարձակալության էր տվել Ռուսաստանին», որ ռուսաստանյան էլեկտրոնային պայքարի համակարգերը (ԷՊՀ) «հուսալի» չէին, որոնք ի վիճակի չեղան դիմակայելու թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերին, որոնցով զինված էր ադրբեջանական բանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Եվ այնուհետև շարունակվում է այդ ոգով։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված արևմտյան հատուկ ծառայությունների այդ հլու կամակատարների նման ակտիվությունը։ Եվ ահա, հարգելի ընթերցող, վերջին ամսվա ընթացքում ռազմական գործի «մեծ գիտակը», նույն ինքը՝ համատեղության կարգով Նիկոլ-դավաճանի տիկինը մեկնել է Մոսկվա, և սորոսական ողջ քարոզչական նեխվածքը տարածում էր բլեֆն այն մասին, թե, իբր, Նիկոլ-դավաճանը մտադրվել է նախաթոռ մայրաքաղաքում բնակարան ձեռք բերել և իր հրաժարականից հետո տեղափոխվել Ռուսաստան։ Մինչդեռ, այս պարզունակ էժանագին հնարքը նպատակ ուներ մոլորության մեջ գցել պարզամիտներին՝ նրանց ենթագիտակցության մեջ Նիկոլի մասին այն անհեթեթ միտքը մտցնելով, թե Ռուսաստանը նրա համար երկրորդ տուն է։ Ընդ որում՝ այս քարոզչական պատրանքը հիմնականում տարածում էին հենց սորոսյան «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից սնվող մասմեդիաները։ Իսկ ահա այդ նույն մարտնչող կնոջ (Փաշինյանի տիկնոջ)՝ դրան հաջորդած ճամփորդությունը ԱՄՆ (Լոս Անջելես) հատուկ աննկատ մնաց այդ նույն սորոսական ԶԼՄ-ների կողմից, էլ չեմ ասում սորոսական լրատվամիջոցների համառ լռության մասին ԱՄՆ-ում և Կանադայում Փաշինյանի ընտանիքի բնակարան ձեռք բերելու՝ ՀՀ չեզոք (իհարկե՝ պայմանական չեզոք) ԶԼՄ-ների կողմից ավելի ու ավելի հաճախ արծարծվող տեղեկատվության վերաբերյալ։ Եվ ահա, հարգելի ընթերցող, Հայաստանից փախչելու անխուսափելի փորձից առաջ Փաշինյանը պետք է հանդես գար նման հակառուսական հայտարարությամբ հենց Հայրենիքի պաշտպանի օրը։ Նա չի կորցնում ԱՄՆ-ում գործող «վկաների պաշտպանության ծրագրում» հայտնվելու հույսը։ Իհարկե, այդ ծրագիրը նախատեսված է այն վկաների համար, ովքեր բացահայտում են մաֆիայի խոշոր հանցագործությունները, բայց ցանկացած կանոն իր բացառությունն ունի։ Այո, Նիկոլ-դավաճանը մինչև վերջ չի կատարել անգլոսաքսերի հատուկ ծառայությունների տված հանձնարարությունը, չի կարողացել լրիվ հանձնել Արցախը ՆԱՏՕ անդամ Թուրքիային։ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի զգոնության, վեհանձնության և քաղաքական կամքի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության գոտի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների զորակազմի մուտքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը փրկվեց ցեղասպանությունից։

Ճիշտ այն պահին, երբ գրվում են այս տողերը, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը և հայկական բանակի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ, որով պահանջեցին Փաշինյանի ու նրա կառավարության անհապաղ հրաժարականը։ «ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը իր վճռական բողոքն է արտահայտում Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին (խոսքը գեներալ-լեյտենանտ, Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի մասին է, որն այդ կոչմանն արժանացել է 2020թ. – Ա.Գ.) պաշտոնից ազատելու առնչությամբ՝ անհեռատես և չհիմնավորված պատճառներով, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է: ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ Զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Համոզված եմ, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի գնահատականները լիովին համահունչ են ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության զգացմունքների և ցանկությունների հետ, որը կարողացավ զերծ պահել իրեն Հայաստանում գունավոր հեղափոխությունների ստրատեգների կողմից առնվազն վերջին երկու տասնամյակում լայնորեն կիրառվող՝ զանգվածներին բթացնելու մանրակրկիտ մտածված տեխնոլոգիայի ազդեցությունից։

Այս առնչությամբ կցանկանայի նշել, որ Փաշինյանը ՀՀ նախագահի հաստատմանն է ուղարկել համապատասխան հրամաններ զբաղեցրած պաշտոններից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին, ինչպես նաև ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանին հեռացնելու մասին։ Ավելին, Նիկոլ-դավաճանը, ուղիղ եթերով հանդես գալով այսպես կոչված live-ով, հայտարարություն արեց, որում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարության պահանջը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Մինչդեռ, ընթերցողների համար հիշեցման կարգով մեջբերում կատարեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 16-ի հայտարարությունից։ «Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։ Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք Մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։ Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։ Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի: Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ: Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք: Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։ Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև: Արցախը ծանր վիրավոր է: Ունենք ալեկոծված հասարակություն: Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով: Արցախից Հայաստան տեղափոխվածների մեծ հոսքի արդյունքում առկա է մարդասիրական աղետ: Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը: Ի վերջո, խոցված է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկյունում։ Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին: Մենք չենք կարող անտեսել այս իրականությունը և շարունակել ապրել սովորական կյանքով։ Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ: Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք է մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական և համախմբված: Այս օրերին մեզանից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա: Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին: Դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր առիթով հիշելով, որ ձեր դիմաց ձեր քույրն է կամ եղբայրը: Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը: Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժը օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը: Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող ողջ հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իմ վերոնշյալ դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից: Հուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն պահի պատասխանատվությունը և արժանապատվորեն կիրականացնեն պատմական առաքելության իրենց մասը։ Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թե՛ մեր բարեկամները և թե՛ մեր թշնամիները: Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզորացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակության պառակտման վտանգ պարունակող որևէ խոսքի և քայլի: Միայն միասնականությամբ մենք կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը, և թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից: Աստված պահապան բոլորիս»։ Դե ինչ, հարգելի ընթերցող, ստիպված եմ փաստել, որ ՀՀ նախագահի կոչին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբը, ինչը Հայաստանի ռազմական ղեկավարությանը բնորոշում է բացառապես դրական կողմով։

Երբ գրվում էին այս տողերը, տարածվեց նաև տեղեկատվություն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Ն.Փաշինյանի հրամանները ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի և նրա առաջին տեղակալի՝ զբաղեցրած պաշտոններից հեռացնելու մասին ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչապետի հրամանների սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն տալու առաջարկով։ Դե ինչ, ուշադիր կհետևենք իրավիճակին։ Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակը՝ կցանկանայի խնդրանքով դիմել Ռուսաստանին։ Տերերի կողմից Նիկոլ-դավաճանի բերանում դրված՝ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների իբր անարդյունավետության մասին սկզբից ևեթ սադրիչ հայտարարությունները բնավ պատահական չէին։ Դրանք պետք է դիտարկել Թուրքիայից Ուկրաինայի՝ զանգվածաբար «Բայրաքթարներ» գնելու, Դոնբասում արհեստականորեն թեժացվող լարվածության (ինչը հղի է պատերազմի վերաճման վտանգով), ՀՀ-ում Արևմուտքից ֆինանսավորվող ԶԼՄ-ների հակառուսական հիստերիայի, և առհասարակ Եվրամիության առանձին անդամ երկրների կողմից ծավալվող հակառուսական հիստերիայի հետ սերտ շաղկապման մեջ։ Անկասկած, այս բոլոր գործողությունները մեկ շղթայի օղակներն են։ Էլ չեմ ասում Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի մասին՝ նվիրված Եվրոպայի և ԱՄՆ հարաբերություններին, որում նա, մասնավորապես, ասաց. «Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծը և ՆԱՏՕ դաշինքը, որովհետև Կրեմլի համար անհամեմատ ավելի հեշտ է վախեցնել առանձին երկրների, քան բանակցություններ վարել միավորված տրանսատլանտյան ընկերակցության հետ։ Ռուսական իշխանությունները ցանկանում են, որպեսզի մյուսները մտածեն, թե մեր համակարգը նույնքան կամ նույնիսկ ավելի շատ է կոռումպացված»։

Վերլուծելով Փաշինյանի խոսքերը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների անարդյունավետության մասին՝ մտաբերում եմ ռուս հայտնի բանաստեղծ, առակագիր Իվան Անդրեևիչ Կռիլովի «Կապիկը և ակնոցները» առակը։ Չեմ կարող զսպել գայթակղությունս և չներկայացնել այդ իմաստուն առակի վերջին տողերը, որոնք ըստ էության տալիս են առակի բարոյախրատական իմաստը. «К несчастью, то ж бывает у людей: Как ни полезна вещь, — цены не зная ей, Невежда про нее свой толк все к худу клонит; А ежели невежда познатней, Так он ее еще и гонит» (Ցավոք, նույնն է և մարդկանց մոտ. Որքան էլ իրն օգտակար՝ եթե գինը չգիտի, Տգետն այն կվատաբանի ավելի, Իսկ եթե տգետն այդ անվանի է ավելի՝ Այն իրենից էլ ավելի հեռու կվանի)։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Հայաստանի համար օրհասական այս ժամերին չեմ կարող ընթերցողների հետ չկիսել խոհերս «Ազգային Միաբանություն» կուսակցության գրասենյակում Լոռիս-Մելիքովի անվան հայ-ռուսական ռազմահայրենասիրական կազակական միության (միավորում է հայկական ծագում ունեցող կազակների փառահեղ հետնորդ 8536 անդամի) ղեկավարության հետ հանդիպման մասին։ Ներկայում այդ միավորումը գլխավորում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զորքերի (ուժերի) Միավորված խմբավորման նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գուրգենի Գրիգորյանը։ Եվ ահա, ՀՀ մարզերի կազակական միավորումների տասներկու ղեկավարներ, որոնցից շատերն անցել են փառահեղ մարտական ճանապարհ Ղարաբաղյան առաջին (1992-1996թթ.) պատերազմի տարիներին և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, հպարտությամբ պատմում էին զարմանալիորեն հիշարժան պատմություններ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ներկայացուցիչների հետ զինվորական եղբայրության մասին։ Հանդիսության ժամանակ բարեկամաբար, հային հատուկ հիացմունքով և սրտալից էին հնչում կենացներն ի պատիվ Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանի, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Վարչության չորս սահմանապահ ջոկատների, ինչպես նաև ռուսական «Էրեբունի» ավիաբազայի օդաչուների և ծառայողների, որի կործանիչները Հայաստանի երկնքում շուրջօրյա ծառայություն են իրականացնում։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ հանդիպմանը ներկա Հայաստանի կազակ ատամանները եռակի «հուռաներով» ողջունեցին «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար (բարձր վարպետությամբ հայտնի աս օդաչու, որին 2019թ. մայիսի 3-ին Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հրամանագրով շնորհվեց «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մարտական օդաչու» կոչում), ՌԴ ռազմատիեզերական ուժերի գնդապետ Ալեքսանդր Գեորգիևիչ Պետրովին։ Տողերիս հեղինակին այդ հիշարժան օրը հաջողվեց հեռախոսով կապվել նրա հետ։ Մեր համեստ հանդիսությանը ներկա յուրաքանչյուր ոք ցանկանում էր իր սրտի ողջ ջերմությունը փոխանցել, ավելին՝ ողջունել Ալեքսանդր Գեորգիևիչին հայկական ծագում ունեցող կազակների հազարավոր հետնորդների, ինչպես նաև «Ազգային Միաբանություն» կուսակցության մի քանի հազար անդամների անունից։ Դե ինչ, թող մեր անկեղծ երախտագիտության խոսքերն ընկալվեն մեր ռուս զինակից եղբայրների կողմից որպես մեծագույն ափսոսանք Նիկոլ Փաշինյանի, կրկնում եմ՝ Արևմուտքի հատուկ ծառայությունների դրածոյի բացարձակ անադեկվատության համար, որին ՀՀ-ում իշխանության բերեցին 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման արդյունքում։ Այն նույն Նիկոլ-պրովոկատորի, որը դեռևս տասներկու տարի առաջ ձեռքերը թաթախեց ինը սպանված քաղաքացիների և մեկ զինվորականի արյան մեջ 2008թ. մարտի 1-ին, իր իսկ անմիջական ակտիվ մասնակցությամբ սադրված անկարգությունների ժամանակ։

Հարգելի ընթերցող, համոզված եմ, որ Փաշինյանի կողմից հրաժարականի պահանջը չընդունելու դեպքում կարելի է անել միանշանակ եզրակացություն. Ն.Փաշինյանի տիկնիկավարները Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից որդեգրել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ հրահրելու ուղեգիծ։ Պատերազմ, որից, կասկածից վեր է, կօգտվեր Թուրքիան, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի վերջերս արած հայտարարությունը «Մեծ Թուրանի» գաղափարի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մասին։ Նիկոլը քաղաքացիական պատերազմ է հրահրում Հայաստանում։ Որոշ մեջբերումներ կատարենք Ս.Վ. Լավրովի 2021թ. փետրվարի 19-ի հարցազրույցից՝ տրված РБК ТВ-ին։ Ինչպես հետևում է հարցազրույցից ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Թուրքիան հետապնդում է «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ, նա նաև չի մտածում այն մասին, որ երկրները, որոնք եղել են ԽՍՀՄ մաս, կարող էին սատարել այդ գաղափարին։ «Դա հասարակության մի մասի կարծիքն է։ Հանձն չեմ առնի տոկոսային հարաբերությամբ ասել, թե ով ինչպես կարձագանքի։ Չեմ կարծում, որ բոլոր նրանք, ովքեր Ձեզ ասել են դա, գիտեն, թե ինչ է «Մեծ Թուրանը»։ Թյուրքալեզու հարաբերությունների թեման բավական խորն է թափանցել Թուրքիայի և համապատասխան երկրների (ներառյալ Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ) միջև համագործակցության հենքի մեջ։ Կա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, որին մենք մասնակցում ենք որպես դիտորդներ։ Մեր մի քանի հանրապետություններ շահագրգռված են այդ շփումների հարցում։ Այնտեղ նրանք կոնկրետ նախագծեր են առաջ մղում։ Կա ԹՅՈւՐՔՍՈՅ-ը՝ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը։ Գոյություն ունի նաև այնպիսի կառույց, ինչպես Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը։ Դրանք բոլորը գործում են արդեն բավական վաղուց։ Դրանք իրենց պլաններն ունեն, իրականացվում են միջոցառումներ։ Դա հիմնականում տեղի է ունենում մշակութային, լեզվական, կրթական ավանդույթի միջոցով։ Իսկ եթե խոսենք «Մեծ Թուրանի» մասին՝ որպես վերազգային կազմավորման պատմական իմաստով, չեմ կարծում, թե Թուրքիան նման նպատակ է հետապնդում։ Չեմ կարծում, թե իրականում ԽՍՀՄ մաս եղած և անկախ պետություններ դարձած երկրները կարող են ինչ-որ ձևով սատարել այդ գաղափարին։ Ընդհակառակը, նրանց արտաքին քաղաքականության ողջ պաթոսը և նրանց գործունեության պրակտիկան հանգում են այն բանին, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային պետությունները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, նա շահեր ունի։ Դրանք նրա ցեղակիցներն են, որոնք խոսում են նույն լեզվով»։

Ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանի բազմափորձ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր նման խաղաղասեր հայտարարությամբ չեղարկել է անգլոսաքսերի անթաքույց փորձերը՝ նեոօսմանյան նորահայտ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրանքի միջոցով ստեղծել անկայունության գոտի ռուսական սահմանների ողջ պարագծով, հատկապես Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում, Սև ծովում, Հայաստանում։ Ավաղ և ցավոք, աշխարհաքաղաքականության ոլորտի անգամ բավական պրոֆեսիոնալ մասնագետները փոքր-ինչ թերահավատորեն ընկալեցին սուլթան Էրդողանի գործողություններին Ս.Վ. Լավրովի տված այսքան խաղաղ գնահատականները, այն սուլթանի, որը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, քանիցս աչքի է ընկել իր ծայրահեղ ապակառուցողականությամբ Ռուսաստանի Դաշնության առանձին տարածաշրջաններում։

Հոդվածն ավարտելով՝ կցանկանայի հավատալ, որ Փաշինյանի նեցուկը հանդիսացող ագրեսիվ փոքրամասնությունը, ինչպես նաև սորոսյան թափթփուկները՝ տոտալիտար կրոնական աղանդների և ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների հետ միասին, կգիտակցեն Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը և իրենց անհատական պատասխանատվությունը դրա հետագա սրացման համար։ Եվ Աստված մի արասցե, որ արյուն հեղվի Երևանի փողոցներում, այդ հանցագործության առաջին պատասխանատուները հայ ժողովրդի առջև կլինեն Փաշինյանն ու իր հանցակիցները։

Հ.Գ. - Ինչպես և պետք էր սպասել, Փաշինյանի սրտցավ հովանավորները Թուրքիայից չափից ավելի օպերատիվորեն անհանգստացան իրենց գործընկերոջ՝ Նիկոլ-դավաճանի ճակատագրի համար։ Այսպես, «հայ ժողովրդի մեծ բարեկամը», նա, ով արտաքին գործերի նախարար է աշխատում Էրդողանի մոտ, ով Բաքվի զորահանդեսի ժամանակ ոգեկոչում էր հայ ժողովրդի դահիճ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության (1915-1923թթ.) կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային, Մևլութ Չավուշօղլուն, հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում են որպես հեղաշրջման փորձ։ Այս «մեծ մարդասերը», որն իր սուլթան Էրդողանի հետ միասին խանդաղատում էր, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազի ժամանակ հեղված հայկական արյունից սատանա Էնվեր փաշայի հոգին կփառավորվի, հնարավոր է համարել խրատ կարդալ հայ հայրենասերներին՝ գեներալներին ու սպաներին։ «Աշխարհում որտեղ էլ որ հեղաշրջում տեղի ունենա, մենք կդատապարտենք այն։ Ոչ միայն կառավարության տապալումը բանակի օգնությամբ, այլև կոչը նրա կողմից»,- ասել է այս նորահայտ մեծ հավատաքննիչը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Դե ինչ, հարգելի ընթերցող, եթե ամերիկացիները «քցեն» Նիկոլ Վովայի Փաշինյանին, ինչպես «քցեցին» սիրիական քրդերին՝ նրանց նետելով թուրքերի երախը, ապա մի բանում կարելի է վստահ լինել. Նիկոլ Փաշինյանը միշտ ցանկալի հյուր կլինի վերջինների համար։ Սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակների ճորտերի հանդեպ Թուրքիայի սրտցավության մի յուրատեսակ կենդանի ձեռնարկ։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

 

Ռուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցՆիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալուԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասինԼելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել ԲաբայանԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել ԲաբայանՓաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.amՄանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ«5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներինՆազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահԶոհված կապիտանի շիրիմին 5-ամյա փոքրիկը անչափ հուզիչ նամակ էր թողելԵրգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս»Հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել եւ չի ավարտվի. «Հիշում ենք եւ Պահանջում» Ինչ իրավիճակ է ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծումՌուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսինՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․ Շոյգու«Արմենիա» ավիաընկերությունը այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեցՆախագահը չի ստորագրի ընտրական օրենսգրքում փոփոխություններին առնչվող օրենքը և չի դիմելու ՍԴԱյսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԿրակոցներ՝ Երևանում. մինչև ատամները զինված քաղաքացին վնասազերծվել է (Shamshyan.com)Արշակ Կարապետյանին ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարանՇնորհավորում եմ հինգերորդ հաղթական բրիգադ անվամբ ստեղծված հասարակական միավորումը, ընտրված նախագահ Նազիկ ԱմիրյանինՀայազգի թենիսիստուհին կանանց թենիսի Կահիրեի միջազգային մրցաշարի հերոսուհիՊատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի պաշտոնական բացման արարողության լուսանկարները. ՖոտոռեպորտաժՀայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ․ Sputnik ԱրմենիաԿրակոցներ Երևանում. ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք.shamshyan.com«Հնարավոր էր և անհրաժեշտ էր»․ Ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Արցախում և հնարավո՞ր էր արդյոք խուսափել դրանից․ Էդվարդ ՆալբանդյանՀետ նահանջ չկա, հրամանատա՛ր. Newsmedia.am-ը շարունակում է ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո անդրադառնալ մեր հերոսներինՊենտագոնում խոստացել են շարունակել Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունները«Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկերը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասինՍիմոն Մարտիրոսյանի փաստաբանը նոր, ուշագրավ մանրամասներ է հայտնում Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապվածԼուսանկարներ՝ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցիցՈրոտանի շրջանում որոնողական աշխատանքներն ապարդյուն են ավարտվել. Արցախի ԱԻՊԾ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է. Այս պահին Ռինդ համայնքում էՖրանսիայում 8 մարդ մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետոՕրվա խաղերի անոնսԲայդեն. Ուրանի հարստացման հարցով Իրանի գործողություններն օգուտ չեն բերում բանակցություններինNASA-ն 2,9 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել SpaceX-ի հետՀովհաննես Փափազյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում տպավորիչ ելույթով մեկնարկեցՊատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն. razm.infoԹշնամին գնալով մոտենում է,Կապան համայնքից հեռացողներ ունենք. Հանդիպում ՍԻՄ նախագահի հետ ԿապանումԸմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կներկայացնեն 12 ըմբիշներՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԻՄ եւ ԱՀ «Արդարություն» կուսակցությունների միջեւ հուշագրի ստորագրումը Ուշագրավ քննարկումԾանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվելՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 870 նոր դեպք, 33 մարդ մահացել էԿասկադն այսօր«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Արցախում հանդիպեց տեղահանված շուշեցիների հետԱյն, որ  Ալիեւի մանկության երազանքն է Արցախն առանց հայերի տեսնել՝ գիտենք բոլորս,  բայց հիմա արդեն Հայաստանն է ուզում տեսնել առանց հայերի, ինչը մտահոգիչ է. ԶՈւ ԳՇ նախկին պետՀայկ Մ. Մարտիրոսյանը լավագույնն է նաև շախմատի Բելգրադի միջազգային կայծակնային մրցաշարում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ