Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ը Ռուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեց Օրվա հանդիպումները Նիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալու ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել Բաբայան Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am Մանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ «5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներին


ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ԾԱՂԿԻ ԲԻԶՆԵՍԸ ԳՈՐԾԵԼ Է ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

Հասարակություն

Եվ այսպես, մտել ենք համատարած թանկացումների փուլ: Մի շարք խիստ կարեւոր, մարդկանց համար կենսական ապրանքները թանկացել են տասնյակ տոկոսներով: Ու սա այն դեպքում, երբ աշխարհով մեկ եթե ոչ թանկացում է, այլ՝ գնանկում կամ գրեթե զրոյական մակարդակ:

Ճիշտ է, որոշ երկրներում թանկացումներ կան, սակայն գրեթե համարժեք է բնակչության ստացած փոխհատուցումն աշխատավարձ-թոշակի տեսքով (տե՛ս աղյուսակը): Սակայն այն, որ ԵՄ մակարդակով ունենք զրոյական գնաճ, նշանակում է, որ համաշխարհային ապրանքային շուկաներում, որտեղից իրականացնում ենք մեր հիմնական ներկրումները, թանկացումներ չկան: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ Հայաստանում թանկացումներն արհեստական են: Ինչեւէ, «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով համատարած գնաճին, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող » ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ հետեւյալ գնահատականը հնչեցրեց.

- Այսօր՝ այս տարվա հունվարի դրությամբ ունենք 5.5 տոկոսանոց գնաճ: Ամենակարեւոր՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը գերազանցում է 40 տոկոսը: Այդ թվում՝ շաքարավազի, ձեթի շուկայում եւ այլն: Կաթնամթերքի թանկացումը մոտ 7-8 տոկոս է, ունենք թանկացում ալյուրի, հրուշակեղենի եւ առհասարակ՝ հացամթերքի շուկայում: Այսինքն, ամենօրյա օգտագործման ապրանքներից չի թանակցել միայն տավարի միսը: Դա էլ պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեծ ծավալի ներմուծում ունեցանք Արցախից, որը դեռեւս իրացվում է շուկայում: Մնացած բոլոր տեղերում ունենք գնաճ: Հիմա այս պարագայում առնվազն տարօրինակ է դառնում կառավարության «կառավարելի գնաճ» ասածը: Ինչո՞ւ, որովհետեւ եկամուտները չեն աճել, ավելին` նվազել են, դրան զուգահեռ տեսնում ենք, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ ունենք առավելագույն շեմը գերազանցող գնաճ: Մենք սահմանում ենք գնաճի կառավարելիության ստորին շեմ՝ 2.5 տոկոս եւ 4-տոկոս՝ վերին շեմը, բայց այսօր այս երկու շեմը գերազանցված է:

 

ՁԵԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՅԻՆՔ 2-3 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ

- Պարոն Պիպոյան, տնտեսվարողները գնաճը պայմանավորում են դոլարի փոխարժեքի աճով:

- Եթե լսենք տնտեսվարողներին, ուրեմն պետք է չապրենք: Բայց մենք չէ՞ որ ունենք պետություն, որը սահմանում է խաղի կանոններ եւ հետեւում է այդ կանոններին: Ու տնտեսվարողները առաջնորդվում են պետության կողմից սահմանված խաղի կանոններով: Եվ շատ կարեւոր է, որ պետությունը իր սահմանած գործիքակազմով ասի՝ այո կամ ոչ բիզնեսին: Բերեմ շատ տիպիկ օրինակ: Ձեթի շուկայում, այո, կա շատ մեծ՝ 20-23 տոկոսանոց գնաճ ռուսական շուկայում: Իսկ մեր շուկայում այն թանկացել է 40 տոկոսով: Միայն ձեռքբերման գի՞նն է մեր երկրում փոխվել. ո՛չ: Փոխվել է տրանսպորտի գինը, բայց կա համադրելիությունը, որը պետությունը պետք է չափի եւ իր կանոնները թելադրի:

- Այս դեպքում, հաշվի առնելով վերը նշվածը, որքա՞ն գնաճ պետք է ունենայինք ձեթի շուկայում:

- Իրականում ձեթի շուկայում պետք է ունենայինք 2-3 տոկոս գնաճ, բայց ունեցել ենք արդեն ասացի, թե որքան գնաճ:

- Ինչո՞վ է պայմանավորված ձվի թանկացումը, պարո՛ն Պիպոյան: Ի վերջո, դա մեզ մոտ է հիմնականում արտադրվում, կապ չունի փոխարժեքի հետ:

- Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Թվում է, թե ձուն մենք ենք արտադրում, բայց մենք պետք է հասկանանք, թե այս ձվի արտադրության մեջ որքանն է մերը, որքանը` ոչ: Օրինակ, կերը ներմուծվում է արտերկրից: Երկրորդը. ստիպված ենք հիշել, որ գազն ու էներգիան սպառողների համար չեն թանկանա, բայց տնտեսվարողների համար կթանկանան: Այստեղ պետությունը կա՛մ պետք է գործուն քայլեր ձեռնարկի, կա՛մ փորձի շուկան ազատականացնել: Երկու դեպքում էլ վտանգավոր է: Այս շուկան կառավարելու համար անհրաժեշտ է իդեալական ճշգրտություն, ինչը մեր պետության դեպքում գրեթե անհնար է: Որովհետեւ այս խնդիրներն ի մի բերելը պահանջում են խիստ մասնագիտական մոտեցում: Նորից եմ ասում՝ գնաճը զսպելը պետության խնդիրն է, ոչ թե սրա-նրա: Քաղաքացուն պետք է գնաճի պատճառները այնքան հետաքրքիր չլինեն, ինչքան որ նրան հետաքրքիր չի, թե ինչպես արհեստավորը կվերանորոգի հեռուստացույցը կամ սառնարանը:

ԲԻԶՆԵՍՄԵՆԸ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ Է, ՈՐ ՇԱՏ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ, ԸՍՏ ԱՅԴՄ՝ ԿԱ ՊԱՀԱՆՋԱՐԿ

- Պարոն Պիպոյան, ծաղկի գների անմարդկային բարձրացումները ինչո՞վ են պայմանավորված:

- Սա այն հարցն է, որին հեչ չէի ուզի անդրադառնալ: Մեկնաբանեմ, թե ինչու: Որովհետեւ կա բարոյականություն, որից չի կարելի դուրս գալ:

- Բայց մեր ծաղկավաճառները դուրս եկան:

- Այո, ցավոք, դուրս եկան: Ողբերգության վրա բիզնես չեն կառուցում: Մինչդեռ բիզնեսմենն այսօր ուրախանում է, որ շատ մարդ է մահացել, ըստ այդմ՝ կա պահանջարկ. պատկերացնո՞ւմ եք, ինչքան ցած ենք ընկել: Եթե կա առաջարկ, ուրեմն կա պահանջարկ: Բայց կան դեպքեր, երբ այդ տրամաբանությունից պետք է դուրս գալ, որովհետեւ բիզնես տրամաբանության մեջ մնալն անբարոյականություն է: Մենք, ցավոք, ունեցել ենք այդ անբարոյականությունը:

- Պետությունն ինչքանո՞վ կարող էր միջամտել այդ անբարոյականությանը:

- Գործիքակազմով չէր կարող, բայց այլ հարց կա` արդյոք պետությունն ուզո՞ւմ էր միջամտել դրան: Որովհետեւ, եթե պետությունը իսկապես ուզում է միջամտի, փոխում է գործիքակազմը, բայց նման բան չեղավ: Պետությունը չփոխեց գործիքակազմը եւ մնաց հետեւյալ տրամաբանության մեջ՝ իմ գործիքակազմով չեմ կարող միջամտել: Ըստ այդմ էլ, պետության թողտվության արդյունքում ծաղկի բիզնեսը գործել է անբարոյական:

- Լավ, որքա՞ն է այսպես շարունակվելու:

- Գիտեք, դժվար է ասել, բայց փաստ է, որ թե՛ դրսի, թե՛ ներսի բիզնեսները ՀՀ-ում զարգացման տեսլական չունեն:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ըՌուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցՕրվա հանդիպումներըՆիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալուԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասինԼելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել ԲաբայանԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել ԲաբայանՓաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.amՄանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ«5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներինՆազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահԶոհված կապիտանի շիրիմին 5-ամյա փոքրիկը անչափ հուզիչ նամակ էր թողելԵրգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս»Հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել եւ չի ավարտվի. «Հիշում ենք եւ Պահանջում» Ինչ իրավիճակ է ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծումՌուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսինՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․ Շոյգու«Արմենիա» ավիաընկերությունը այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեցՆախագահը չի ստորագրի ընտրական օրենսգրքում փոփոխություններին առնչվող օրենքը և չի դիմելու ՍԴԱյսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԿրակոցներ՝ Երևանում. մինչև ատամները զինված քաղաքացին վնասազերծվել է (Shamshyan.com)Արշակ Կարապետյանին ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարանՇնորհավորում եմ հինգերորդ հաղթական բրիգադ անվամբ ստեղծված հասարակական միավորումը, ընտրված նախագահ Նազիկ ԱմիրյանինՀայազգի թենիսիստուհին կանանց թենիսի Կահիրեի միջազգային մրցաշարի հերոսուհիՊատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի պաշտոնական բացման արարողության լուսանկարները. ՖոտոռեպորտաժՀայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ․ Sputnik ԱրմենիաԿրակոցներ Երևանում. ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք.shamshyan.com«Հնարավոր էր և անհրաժեշտ էր»․ Ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Արցախում և հնարավո՞ր էր արդյոք խուսափել դրանից․ Էդվարդ ՆալբանդյանՀետ նահանջ չկա, հրամանատա՛ր. Newsmedia.am-ը շարունակում է ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո անդրադառնալ մեր հերոսներինՊենտագոնում խոստացել են շարունակել Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունները«Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկերը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասինՍիմոն Մարտիրոսյանի փաստաբանը նոր, ուշագրավ մանրամասներ է հայտնում Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապվածԼուսանկարներ՝ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցիցՈրոտանի շրջանում որոնողական աշխատանքներն ապարդյուն են ավարտվել. Արցախի ԱԻՊԾ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է. Այս պահին Ռինդ համայնքում էՖրանսիայում 8 մարդ մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետոՕրվա խաղերի անոնսԲայդեն. Ուրանի հարստացման հարցով Իրանի գործողություններն օգուտ չեն բերում բանակցություններինNASA-ն 2,9 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել SpaceX-ի հետՀովհաննես Փափազյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում տպավորիչ ելույթով մեկնարկեցՊատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն. razm.infoԹշնամին գնալով մոտենում է,Կապան համայնքից հեռացողներ ունենք. Հանդիպում ՍԻՄ նախագահի հետ ԿապանումԸմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կներկայացնեն 12 ըմբիշներՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԻՄ եւ ԱՀ «Արդարություն» կուսակցությունների միջեւ հուշագրի ստորագրումը Ուշագրավ քննարկումԾանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվելՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 870 նոր դեպք, 33 մարդ մահացել էԿասկադն այսօր«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Արցախում հանդիպեց տեղահանված շուշեցիների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ