ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԱԼԻԲԻ
Ըստ Աննա Հակոբյանի՝ երկրաշարժն ա պատճառը, որ հողատու Նիկոլի ոտի տակից հողը փախնում ա:
ԺԱԺՔԻՑ ՀԵՏՈ
ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժից հետո փողոց դուրս եկած ժողովուրդը տուն չէր գնում, քանի որ սպասում էր Էրատոյի բրիգադին` բարոյական աջակցություն ստանալու համար:
ՀԱՎԿԻԹ ՄԸ ԶԱՐԳԵՑ (ԳՅՈՒՄՐԻՈՒՄ՝ ՆԻԿՈԼԻ ԱՋԱԿՑԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԸ ՁՎՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլի աջակցության հավաքին հավկիթն էր խանգարում, չէ՞:
ԴԱՍԱԿԱՆ
Ըստ Պուտինի` Բայդենը Աստվածաշնչի վրա երդվելուց հետո մինչեւ Թրամփի կանչը իր երդումը երեք անգամ ուրացել է:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` Սասունի վերջին հայտարարությունները պատերազմի վերաբերյալ ցույց են տալիս, որ նա կույր է հա՛մ մտօք, հա՛մ աչօք:
ԱՊԱՇՆՈՐՀՆԵՐԸ
Էս ինչ զուլում իշխանություն ա, 2020-ին ասում էին` հաղթելու ենք, պարտվեցին, տանը մնացեք, որ չհիվանդանաք, հիվանդությունը հասավ պիկին, իսկ 2021-ին ասում են ո՛չ տունն են մնում, ո՛չ էլ դիմակ կրում, հիվանդությունը նվազում ա: