Կորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու է
COVID-19
Այսպես կոչված «բրիտանական» SARS-CoV-2 կորոնավիրուսի շտամը պարզվել է ավելի մահացու է, քան հիվանդության սկզբնական տարբերակը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը հրապարակել է Reuters գործակալությունը։
«Այսօր մեզ տեղեկացրել են այն տվյալների մասին, որոնք ցույց են տալիս, որ նոր տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Լոնդոնում եւ Հարավարեւելյան Անգլիայում, կարող է ավելի բարձր մահացության պատճառ դառնա», — հայտարարել Է Ջոնսոնը մամուլի համար կայացած ճեպազրույցի ժամանակ:
Լրագրողների հետ նույն հանդիպման ժամանակ բրիտանական կառավարության ղեկավարը հաստատել է, որ երկրում կիրառվող պատվաստանյութերն արդյունավետ են մնում ինչպես հների, այնպես էլ հիվանդության նոր տարբերակների դեմ:
Հունվարի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի շտամը հայտնաբերվել է արդեն 60 երկրներում եւ շրջաններում: Միևնույն ժամանակ, ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան հայտնաբերվել է ևս երեք երկրներում, և դրանց ընդհանուր թիվը հասել է 23-ի: ։