Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանի սցենարով. հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ. Միքայել Մինասյան Զինվորակաները հազվադեպ են խոսում, բայց եթե խոսում են ուրեմն` վտանգը ռեալ է.Արցախի թեմի առաջնորդը առկա զարգացումների մասին Քաղաքացիները ամոթանք տվեցին Փաշինյանի աջակիցներին (տեսանյութ) Մայր Աթոռը անթույլատրելի եւ կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ Արցախի ժողովուրդը բանակի թիկունքին է լինելու. ի՞նչ են որոշել արցախյան քաղաքական ուժերը Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը. ԱԱԾ Մոսկվայում կարող է ուժեղացվել Հայաստանի դեսպանության անվտանգությունը Արցախցիները մերժել են աջակցել Նիկոլին Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. «Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին» ՀՀԿ ԳՄ հայտարարությունը. Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը


Համատեղ բնակության հետեվանքները հայաբնակ վայրերում ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերն էին. Հակոբյան

Ներքաղաքական

Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ստորագրված հայտարարության շուրջ առկա տրամադրությունների եւ ընդհանրապես` Արցախում տիրող ներկա քաղաքական մթնոլորտի մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ՀՀ Ե՛Վ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, Ե՛Վ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՇԱԳՐԵՆՈՒ ԿԱՇՎԻ ՊԵՍ ՓՈՔՐԱՆՈՒՄ ԵՆ»

– Պարոն Հակոբյան, «Արդարություն» կուսակցության մտահոգությունները տեղին էին: Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այն, ինչ ակնկալում էր իրենից Ալիեւը: Իսկ Արցախի կարգավիճակի եւ գերիների վերաբերյալ որեւէ հարց չլուծվեց: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած մոսկովյան բանակցությունները:

– Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի Հանրապետության համար Նիկոլ Փաշինյան դեմքով բանակցողին որեւիցե հաջողություն չի կարող արձանագրվել: Որպես պարտված ղեկավար` նա պետք է օր առաջ հեռանար, թողնելով պաշտոնը եւ հնարավորություն տար Հայաստանի Հանրապետությանը հանդես գալ նոր բանակցող ղեկավարով: Ցավոք, ՀՀ վարչապետը չփայլեց իր հայրենասիրությամբ եւ բարոյական արժեքներով, շարունակում է կառչած մնալ իր աթոռին, որի պատճառով ՀՀ ե՛ւ տարածքները, ե՛ւ միջազգային դերն ու նշանակությունը օր օրի շագրենու կաշվի պես փոքրանում են: Այս պարագայում ակնկալիք ունենալ, որ հունվարի 11-ին որեւէ հայանպաստ համաձայնություն ձեռք կբերվեր կամ ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանար Արցախի կարգավիճակի եւ գերիների վերաբերյալ հարց լուծել, առնվազն միամտություն է: Փոխարենը շատ տրամաբանական էր, որ Փաշինյանը ստորագրեց այն, ինչ իրենից ակնկալում էր Ալիեւը:

– Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում բազմիցս ասել է, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն: Հիմա ի՞նչ փոխվեց, որ նա համարվում է լիազորված` որպես բանակցող:

– Խնդիրն այն է, որ Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ եւ իրականացնում այն որոշումները, որոնք իրեն թելադրվում էր այն կենտրոնով, որի միջոցով բերվեց իշխանության: «Ես Արցախի փոխարեն չեմ կարող բանակցել, պետք է այնպիսի որոշում ընդունել, որը կբավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին», «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Արցախի հարցը կարող է լուծել մեկ մարդ, եւ այդ մարդը ես եմ». այս ամենի արդյունքում մենք ունեցանք պատերազմ, որը ավարտվեց նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայի հայտարարության ստորագրմամբ: 2,5 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց այս ոճրագործությունը:

«ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է»

– Ըստ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, ԼՂ կոնֆլիկտն այլեւս անցյալում է, իսկ հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն ապրել միմյանց կողքին: Որքանո՞վ եք սա հնարավոր համարում:

– Երբ 2020 թ.-ի գարնանը Արցախի «Արդարություն» կուսակցությունն ահազանգում էր, որ նախապատրաստվում է Արցախի հարցի լուծման փաթեթ, որտեղ ներառված է հողերի հանձնում եւ համատեղ բնակություն, արցախյան իշխանությունները քրեական գործ հարուցեցին մեր անդամների նկատմամբ, որի մասին վստահ եմ` տեղյակ էին հայաստանյան իշխանությունները: Համատեղ բնակության հետեւանքները դրանք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ այլ հայաբնակ վայրերում ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերը եւ էթնիկ զտումներն էին, որոնք մենք զգացինք սեփական մաշկի վրա: Այլեւս երբեք դա թույլ չենք տա£

– Հավանաբար, հետեւել եք Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումներին` կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հետաքրքիր է` որքանո՞վ էր Ձեզ համար նորություն, որ նա պատերազմից դեռ շատ առաջ կարող էր տեղյակ լինել հողերի հանձնման ծրագրի մասին, ինչի համար էլ վաճառել էր այդ տարածքներում իր ունեցած բիզնեսները:

– Անկախ այն հանգամանքից, շրջանառվող այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ, Արցախում այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է, եւ նա պետք է կրի իր թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունը: Այդ լուրերի մասին առավել հավաստի տեղեկություններ մենք կունենանք այն մեծ դատավարության ընթացքում, որը դեռեւս սպասվում է Արայիկ Հարությունյանին:

«ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ ԿԱՆԳՆԱԾ Է ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ, ՈՐՈՆՑ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԸ ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ՀԱՐՑ Է»

– Ի՞նչ մթնոլորտ է տիրում Արցախում հիմա: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խոստանում էր` առանց Ֆեյսբուք Արցախ: Որքանո՞վ եք այն իրատեսական համարում, եւ արդյոք օրենսդրական ճանապարհով հնարավոր կլինի հասնել դրան:

– Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խոսել է պետական կառույցների պաշտոնական լրահոսի մասին, քանի որ այն ազգային անվտանգության բաղադրիչ է հանդիսանում: Ներկայիս իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի արցախյան պաշտոնական լրահոսը լինի առավելագույնս կանոնակարգված եւ հասցեական, ու այստեղ խոսքը ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթի մասին է: Բնական է, որ, եթե առաջանան օրենսդրական փոփոխությունների կարիք տվյալ ոլորտը կանոնակարգելու համար, ապա մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ£

– Վիտալի Բալասանյանը նաեւ կոչ էր արել աղանդավորական բոլոր գրասենյակներին` րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ` ասելով, որ դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու: Ի՞նչ գործիքակազմով եք սա պատկերացնում:

– Բալասանյանն իր հայտնի հարցազրույցում անդրադարձել էր ոչ միայն աղանդավորությանը, այլ նաեւ թմրամոլությանը, ալկոհոլամոլությանը եւ բոլոր այն արատավոր երեւույթներին, որը պետք է արմատախիլ անել մեր հասարակությունից: Արցախն այսօր կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնց հաղթահարելը կենաց մահու հարց է, եւ չպետք է թույլ տալ, որպեսզի նման արատավոր երեւույթները մեզ շեղեն կամ խանգարեն: Նման երեւույթների դեմ պետք է պայքարել ե՛ւ գործող օրենսդրությամբ, ե՛ւ բարոյական օրենքներով, իսկ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվի նաեւ օրենսդրական փոփոխություններ:

«ԱՐՑԱԽՈՒՄ Ե՛Վ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ, Ե՛Վ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

– Թվում էր, թե Արցախում գոնե հիմա իրավիճակ է փոխվել, սակայն կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները ցույց տվեցին, որ գործադիրում եղած սորոսականներն ուղղակի այլ պաշտոն ստանձնեցին, քիչ չեն նաեւ նախարարների կազմում արեւմտամետ գործիչները: Հնարավո՞ր է այս կազմով Արցախը հանել ստեղծված ծանր վիճակից:

– Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ ներկայիս օրհասական իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ազգային լայն համախմբում եւ հավակնոտ ծրագրերի իրականացում, բարձր բարոյական արժեքների եւ որակյալ մասնագիտական հմտությունների տեր անձանց միջոցով: Ցավոք, ներկայիս կառավարությունը չի համապատասխանում մեր պատկերացումներին: Այս եւ բազմաթիվ այլ պատճառներով է պայմանավորված Արցախի նախագահի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջը: Արցախում պետք է գործի ազգանվեր եւ հայերեն մտածող իշխանություն:

– Այս դեպքում` հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրություններ Արցախում, երբ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բավական լուրջ հատված ուղղակի Ադրբեջանի տիրապետության տակ է:

– Այո՛, պետք է Արցախի իշխանությունները հրաժարական տան, եւ բնական է, որ դրան պետք է հետեւի արտահերթ ընտրություններ, քանզի խախտվել է ընտրող-ընտրյալ փոխադարձ պարտավորությունները: Արցախում ե՛ւ Ազգային Ժողովը, ե՛ւ նախագահը կորցրել են իրենց բարոյական լեգիտիմությունը« ուստի` արտահերթ ընտրություններն անխուսափելի են£ Այո՛, մենք հասկանում ենք, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելը դյուրին չի լինելու եւ հնարավոր է առաջացնի որոշակի խնդիրներ, սակայն միայն այդ խնդիրները լուծելու եւ արտահերթ ընտրություններ իրականացնելու միջոցով կկարողանանք ունենալ այն իշխանությունը, որն ունակ կլինի դիմակայելու վերը նշված մարտահրավերներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանի սցենարով. հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ. Միքայել Մինասյան Զինվորակաները հազվադեպ են խոսում, բայց եթե խոսում են ուրեմն` վտանգը ռեալ է.Արցախի թեմի առաջնորդը առկա զարգացումների մասինՔաղաքացիները ամոթանք տվեցին Փաշինյանի աջակիցներին (տեսանյութ)Մայր Աթոռը անթույլատրելի եւ կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝Արցախի ժողովուրդը բանակի թիկունքին է լինելու. ի՞նչ են որոշել արցախյան քաղաքական ուժերըԿոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը. ԱԱԾՄոսկվայում կարող է ուժեղացվել Հայաստանի դեսպանության անվտանգությունըԱրցախցիները մերժել են աջակցել ՆիկոլինԿրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. «Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին»ՀՀԿ ԳՄ հայտարարությունը. Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակըԸնդդիմությունը հրավիրում է 15:00-ին բոլորին Ազատության հրապարակԼևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն է տարածելԲոլորս պետք է համախմբվենք բանակի շուրջ. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի.Անդրանիկ Թեւանյան«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.Հանուն նոր Միության» ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԵՐԲ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԻՐԵՆ՝ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ա, ՈՐ ՇԱՐՈՒՄ Ա ԻՐԱՐ ՀԵՏԵՒԻՑՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը«ՉԿԱՆԳՆԵ՛Ք ՉԱՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ-ԼՐՏԵՍԻ ԿՈՂՔԻՆ».ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, խմբեր է հավաքում հրապարակ տանելու համար.MediaportՊԵԿ-ում աշխատակիցներին հրամայել են դուրս չգա՞լ հանրահավաքի«Դավաճան, առանց արյուն ռադ եղիիիի». Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանին.Panorama.amՀորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել. Արցախի նախագահՓաշինյանը որոշում է կայացրել պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ ԳասպարյանինՍարսափելի ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունն ու հայտնվել մայթին ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸԼրագրողների «պաշտպանը» ջանում է դատել ընդդիմադիր լրատմաիջոցներինԿապիտուլյացիայի ստորագրումից առաջ Նիկոլին կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը․ Միքայել ՄինասյանԱբու Դաբիում տեղի ունեցածի համար նշանակել եմ ծառայողական քննություն․ ՓաշինյանՄեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ«Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով հավաքներ են անում . ո՞ւր հասցրեցիք էս երկիրը, այս ինչ բարոյալքության միջավայր ձևավորեցիք.Տիգրան ԱբրահամյանՓաստն այն է, որ այս հոխորտացող գրառումից ուղիղ 7 օր հետո Նիկոլը՝ նույն ալիևի հետ, ստորագրում է կապիտուլյացիոն հայտարարություն. Արտակ ԶաքարյանՀայ ազգն ունի ինքնասիրություն, արժանապատվություն, հայ ազգը հաղթելու է ադրբեջանական գործակալական ցանցին. Նարեկ ՍամսոնյանՈստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին.Ռուբեն ՄելիքյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք. մահացել է 5 մարդՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ են մայրաքաղաքի մի շարք փողոցներՆուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրաԵվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնսՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱՄՆ-ում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելՈսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել․ թանկարժեք մետաղների գներն ըստ NYMEX–իԵրեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Ստրանջա միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլՆավթի գներն աճել ենԲռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կանցկացվի ամռանը «Փաստ». Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին«Հրապարակ». Ընդդիմության դաշտում խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում«168 ժամ»․ «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով. սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով․ Եվսեև«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից«Հրապարակ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները Երևանում «երկուսը մեկում» են անելու«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ խեղճը«Հրապարակ». Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից եւ SMS-ներից«Փաստ»․ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանը նախորդել է իշխանամերձ որոշակի շրջանակի հակառուսական հերթական հիստերիան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ