Ռուս օդաչուն ՄիԳ-31-ում ամերկրիկացիներին ցնցել է մերձավոր տիեզերքի սահմանի մոտ մանեւրներով (վիդեո)
ՄիջազգայինԱմերիկացիները ցնցվել են ՌԴ ռազմական հնարավորություններով։ Այս անգամ Դրա պատճառը ՄիԳ-31 կատարելագործված ինքնաթիռն է եւ դրանով ռուս օդաչու-ասի գերմանեւրը։ Տեսնելով նման պատկերը՝ ամերիկացիները խոստովանել են, որ «իրենց ծնոտը քիչ է մնացել ընկնի»։
Այդ մասին է վկայում YouTube-ում հրապարակված հոլովակը, որտեղ պատկերված է ՄիԳ-31-ի թռիչքը, որի տակ պատկերված են օտարերկրյա քաղաքացիների հազարավոր մեկնաբանությունները, որոնց մեծ մասը ամերիկացիներ են: Այդ հաղորդագրություններին ուշադրություն են դարձրել «Բանակային լրաբեր» հեռուստաալիքի հեղինակները։
Հատկանշական է, որ օգտատերերից մեկը նշել է, որ Ռուսաստանը զգալիորեն ավելի քիչ գումար է հատկացնում նման կարգի մշակումների համար, քան ԱՄՆ-ն։ Սակայն դա ՌԴ-ին չի խանգարում՝ ռազմական տեխնիկայի առաջնորդ դառնալ։
Պետք է ասել, որ ՄիԳ-31-ը նոր ինքնաթիռ չէ։ Այն հայտնվել է 1983թ.-ին եւ հավատարմորեն ծառայել են Խորհրդային Միությանը, իսկ հետագայում Ռուսաստանին: Ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել, որ այդ ինքնաթիռները կարելի է արդիականացնել ու վերազինել, քանի որ դրանց բազան անթերի է։ Մինչեւ 2023 թվականը ՄիԳ-31-ի արդիականացումը կավարտվի, որից հետո այն կստանա նորացված անուն՝ ՄիԳ-31ԲՄ:
«Եթե խնայողության եւ արդյունավետության այս ամբողջ մակարդակը տեղափոխվեր ամերիկյան բյուջե, ապա ԱՄՆ-ն արդեն կարող էր Պլուտոնի վրա գաղութներ ունենալ»,- գրել է YouTube-ի օտարերկրյա օգտատերերից մեկը:
Մեկնաբանություններում նաեւ նշել են, որ ռուսական մշակումներում ոչ մի ավելորդություն չկա։ Եթե տանկ, ապա կոպիտ եւ ուժեղ, ինչպես ժայռը եւ այլն:
Հատկանշական է, որ մեկնաբանություններում որոշ ամերիկացիներ դժգոհում էին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների բացակայությունից. «Եթե միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողանային հավերժ դաշնակիցներ լինել...»: Սակայն բացի իրենց քաղաքական վերնախավից, այստեղ ոչ ոք մեղավոր չէ։