Ջորկաեֆ եղբայրները Ֆրանսիայից հումանիտար օգնություն են բերել արցախցիների համար
Սպորտ
Երեւան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարությունը, այն բերել է 35 տոննա բուժպարագաներ ու առաջին անհրաժեշտության իրեր։
Հումանիտար չվերթն ուղեկցել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Հայաստանի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եւ նրա եղբայր`Դենիսը:

