Ադրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերում Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. Լավրով Լավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունի Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում է Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ) Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան «Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին Այլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. Նիկողոսյան


ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԵՌ ԿՓՈՐՁԻ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Միջազգային

Նիկոլն ու իր թիմն այս օրերին նորից ոգեւորված տեսք են ստացել: Դա կապված է ֆրանսիական Սենատի հայտնի որոշման հետ, որով, ի դեպ, ընդամենը խորհուրդ է տրվում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի ինքնորոշումը: Ընդ որում, այդ խորհուրդը կառավարության կողմից պարտադիր կատարման ենթակա չէ, մինչդեռ Սենատը կարող էր նաեւ նման պարտադրող բանաձեւ ընդունել:

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ «ՁԻՈՎ ՔԱՅԼԸ»

«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը կարեւորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ...»,- ոգեւորված գրում է ՀՀ ԱԳՆ-ն: Նույն մտքին են նաեւ մեր ԱԳՆ-ի արցախյան սորոսածին գործընկերները: Նման հրճվանքի մեջ է նաեւ Նիկոլը. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է՝ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»: Սակայն հայաստանյան հասարակությունն ¥պողոսազգիներին նկատի չունենք¤ արդեն սովորել է ուշադրություն չդարձնել Նիկոլի անհամ քաղաքական մեկնաբանություններին եւ յուրովի է մեկնաբանում Սենատի այդ քայլը՝ նաեւ պատասխանելով Նիկոլին: Օրինակ այսպես. «Հա, էսա ֆրանսիական նավերը թափով կբարձրանան Արցախի լեռները... Բայց իրենց այնտեղ արդեն թուրքերն են դիմավորելու, որովհետեւ մարդա մեկն առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը, Քաշաթաղը, Աղդամը», «Էլի սկսա՞ր մարդկանց էշի տեղ դնել: Սենատի ճանաչելը դեռ նախագահը պտի հաստատի...», «Էլի մուտիլովկա ես անում: Սենատը ընդամենը կոչ ա արել, այ հողատու, Արցախ ես թողե՞լ, որ ճանաչեն...»:

Իսկ ահա հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս գնահատականն է տվել. «Պատմականը Ձեր դավաճանությունն էր: Իսկ այդ որոշումն ավելի փոքր արժեք ունի, քան թշնամուն հանձնվող որեւէ թումբ: Հերի՛ք է մարդկանց թմրեցնեք «արծրունական իրականությաբ»»:

Ի դեպ, մոտավորապես նույն տիպի արձագանք եկավ Բաքվից, որտեղ այդ բանաձեւն ընդամենը «սովորական թղթի կտոր» են համարում: Բայց, թերեւս, ինչպես որ մեր չինովնիկության ծայրահեղ ոգեւորությունն է անտեղի, այնպես էլ Սենատի փաստաթղթի նկատմամբ ծայրահեղ հոռետեսական վերաբերմունքը: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ նախ հասկանալ է պետք՝ ինչո՞ւ նման բանաձեւ ընդունվեց հենց այս պահին, ընդ որում, երբ Ֆրանսիան մի ձեռքով՝ Սենատի միջոցով խոսում է Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, իսկ մյուս ձեռքով՝ ի դեմս ԱԳՆ-ի, կասկածի տակ է առնում ճանաչման նպատակահարմարությունը: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ Ֆրանսիայի նման երկիմաստ քաղաքականությունն անիմաստ չէ, եւ Սենատի այդ բանաձեւին գնահատական տալու կամ նրա հնարավոր հետեւանքները հաշվարկելու համար նախ հասկանալ է պետք՝ այս ի՞նչ նոր խաղ է փորձում սկսել Փարիզը: Հասկանալու համար նախ փորձենք մի պահ դուրս գալ այն հարթությունից, թե կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի համար ինչ տեղի ունեցավ Արցախում, ով ինչ կորցրեց եւ ստացավ, եւ իրավիճակին մոտենանք աշխարհաքաղաքական իմաստով: Այդ տեսանկյունից շատ էական չէ, թե որտեղ կանգ առավ պատերազմը՝ մի քանի բնակավայր այս թե այն կողմ: Այստեղ առաջնայինը այս պատկերն է՝ պատերազմը կանգ առավ, որի արդյունքում տվյալ հատվածում երկարաժամկետ կտրվածքով հայտնվեց ռուսական բանակը՝ դրանից բխող մի շարք տեսաների եւ քիչ տեսանելի հետեւանքներով հանդերձ: Ուստիեւ ֆիքսենք թիվ 1 եզրահանգումը՝ Ռուսաստանին աշխարհաքաղաքական տեսանկյունից ձեռնտու էր նման զինադադարը:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ն

Հաջորդը, իսկ ո՞ւմ ձեռնտու չէր: Հաջորդ համանախագահ երկիրն ԱՄՆ-ն է, որի վերջնական դիրքորոշմանը դեռ սպասել է պետք՝ այդ երկրում կատարվող իրադարձությունների եւ ապագա պաշտոնական աշխարհաքաղաքականության անորոշությունների պատճառով: Սակայն որոշ պատկերացումներ կարելի է կազմել: Իհարկե, մինչ Սպիտակ տնից հեռանալը դեմոկրատները լուրջ հակասություններ ունեին աշխարհաքաղաքական ինքնիշխանության ձգտող Էրդողանի հետ, որը պարզ արտահայտվեց նաեւ Թուրքիայում 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ: Այս առումով որոշակի վերլուծական շրջանակներ այն կարծիքն ունեն, որ այդ թշնամանքը կշարունակվի նաեւ Բայդենի նախագահության փուլում: Բայց մյուս կողմից էլ Վաշինգտոնում կարող են այլ կերպ մտածել. Էրդողանին հեռացնելու փորձերը կտանեն ՌԴ-ի ուղղությամբ նրա ակտիվ տեղաշարժին: Մինչդեռ այսպես Էրդողանը բոլոր հնարավոր ուղղություններում Մոսկվայի հետ մտնում է հակամարտության մեջ: Սիրիայում դա եղավ, ապա՝ Արցախում, կան նախադրյալներ, որ նման բախման կգնա նաեւ Ուկրաինայիում: Այսինքն, եթե ապագա դեմոկրատական Սպիտակ տունը գա այն եզրակացության, որ կարող է Էրդողանին պահել, որպես ՌԴ-ին տարբեր ուղղություններով հարվածող գործիք, հաստատ կպահի: Բայց մյուս կողմից էլ նույն Սիրիայի օրինակը Վաշինգտոնին նաեւ ցույց տվեց, որ բավականին ռեալ է նաեւ այն, որ որոշակի բախումներից հետո Անկարան եւ Մոսկվան կարողանում են լեզու գտնել, ընդ որում՝ սեփական շահը պահպանելով եւ ԱՄՆ-ին շրջանցելով: Իսկ եթե նույն մոդելը գործի նաեւ Ացախում, որը, ի դեպ, այս պահին գործում է, այսինքն՝ Մոսկվան եւ Անկարան շարունակեն գործել ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում, այդ դեպքում, թերեւս, Էրդողանին հեռացնելը Բայդենի կառավարության համար կդառնա առաջնային խնդիր: Սակայն նման իրավիճակում Էրդողանին այլ տարբերակ չի մնա, քան Պուտինի վրա հույսը դնելը: Արդյունքում, Արցախում ռուսական զորքի ներկայությունը, իհարկե, վերալիբերալացող Վաշինգտոնին ձեռնտու չի կարող լինել: Հասկանալի է նաեւ, որ ռուսական զորքերի տեղակայումից հետո ռեվանշի փորձեր կլինեն՝ ռուսներին այդ հատվածից դուրս մղելու համար: Նաեւ, որ այստեղ շատ բան կախված է, թե ինչ կարգի հարաբերություններ կկարողանան ստեղծել Էրդողանի հետ, որը, չմոռանանք, արդեն հանդգնում է բաց ճակատով պատերազմի մեջ մտնել այնպիսի ուլտրալիբերալ առաջնորդների հետ, ինչպիսին է, օրինակ, Մակրոնը:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՆ

Հասկանալի է նաեւ, որ երրորդ համանախագահ երկրին՝ Ֆրանսիային եւս ձեռնտու չէ Արցախում ռուսական զորքերի ի հայտ գալը: Եվ ահա Փարիզը, որն այս պահին, ինչպես ԱՄՆ-ն, կաշկանդված չէ իշխանափոխության խնդրով, դեռ հազիվ էր ստորագրվել եռակողմ համաձայնագիրը, որ արդեն իսկ սկսեց նշաններ ցույց տալ, որ իրեն խաղից դուրս չի համարում: Վերադառնալով Սենատի բանաձեւին` նկատենք, որ միամտություն կլիներ ենթադրել, որ այն կայացվել է հանուն Արցախի եւ արցախցիների «սիրուն աչքերի»: Քանի որ հակառակ դեպքում Փարիզը նախ թող հոդաբաշխ բացատրություն տա, թե ինչու այդպես էլ որեւէ գործնական քայլ չկատարեց պատերազմի ժամանակ: Օրինակ, ինչու հանդես չեկավ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների առաջարկով, երբ հենց Մակրոնն էր խոսում ահաբեկիչներին Ղարաբաղ բերելու մասին: Կամ ինչու նման բանաձեւ չընդունեց այն ժամանակ ու փոխարենը վերջին երկու շաբաթներին հանգիստ սպասում էր, թե երբ է ընկնելու Ստեփանակերտը: Ու հանկարծ կտրուկ ակտիվացավ, երբ տեղեկացավ, որ երբ սեփական համանախագահն անգործության էր մատնված, ինչ-որ համաձայնագիր է ընդունվել: Սենատի նման բանաձեւն ու դրա դեմ ֆրանսիական կառավարության հանդես գալը միայն մեկ տպավորություն է առաջացնում՝ ներկա իրավիճակը Փարիզը համարում է իր համար անընդունելի: Բայց կոնկրետ ի՞նչը: Որ պատերազմը կանգնե՞լ է. բայց դա նաեւ Ֆրանսիայի պահանջն էր, սրա դեմ չի կարող բողոքել: Միաժամանակ, հազիվ թե պաշտոնական Փարիզի համար էական լինի այն փաստը, թե պատերազմը կանգնելուց հետո, օրինակ, Շուշին ում վերահսկողության տակ է մնացել, կամ որքան է լինելու Լաչինի միջանցքի լայնությունը: Վերջապես, եթե Փարիզին իրոք հետաքրքրում է Արցախի ապագա կարգավիճակի հարցը, ապա բանակցային գործընթացը, ինչպես ներկայացվել է, այդ համաձայնագրով ոչ թե չի դադարել, այլ նաեւ նոր էջից է վերսկսվելու, եւ, որպես համանախագահ, հենց բանակցային սեղանի շուրջ էլ թող հասնի Արցախի անկախությանը: Այսինքն, այս բոլոր հարցերն այլ մեխանիզմներով են լուծումներ պահանջում, որին Սենատի բանաձեւը չի կարող որեւէ բանով օգնել: Արդյունքում, կա միայն մեկ գործոն, որը կարող էր Փարիզին տանել նման կտրուկ քայլերի: Դա արցախյան հատվածում ռուս խաղաղարարների տեղակայման փաստն է, եւ ենթադրելով, որ նման քայլերով Մակրոնը պարզապես մտածում է զորքերի տեղակայման հետողորմյայի մասին, հազիվ թե սխալվենք: Ամեն դեպքում, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ներկայացնելով պաշտոնական Փարիզի կարծիքն այդ բանաձեւի նկատմամբ, բավականին հետաքրքիր ակնարկներ հնչեցրեց: Նախ, որ՝ «Բազմաթիվ հարցեր կան, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է»: Այն դեպքում, երբ հասկանալի չէ, թե ինչ է անելու ՄԽ-ն, երբ վերջինիս 30-ամյա գործունեության արդյունքում էր, որ ունեցանք այս վիճակը: Մինչդեռ, եթե ՄԽ-ն մնա օրակարգում, Փարիզը եւս կմնա խաղի մեջ: Հակառակ դեպքում, ֆրանսիացի պետնախարարն ակնարկում է այլ մեխանիզմի մասին՝ «Լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով... բայց այնտեղ կան տարաձայնություններ»: Իհարկե, կան, այդ թվում՝ խաղաղապահների պատկանելիության հարցով: Այսինքն, եթե հարցը մտնի ԱԽ, ապա առաջին հերթին հենց ՌԴ-ն է հայտնվում տարօրինակ վիճակում, քանի որ պետք է մասնավորապես կարգավիճակի եւ խաղաղապահների մասին խոսի, երբ արդեն իսկ եռակողմ փաստաթուղթ է ստորագրել ու խաղաղապահներ գործուղել:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Կարճ ասած, որ Արեւմուտքը դեռ կփորձի ռուս խաղաղապահներին դուրս մղելու քայլեր ձեռնարկել, դա կարծես հաստատ է: Որ այդ ուղղությամբ ամենատարբեր քայլերը, այդ թվում՝ պրովոկացիաներ կարող են իրականացվել, դա էլ է ենթադրելի: Վերջապես, Մոսկվան նաեւ հնարավոր պրովոկացիաների դեպքում պատասխան քայլերի սակավ հնարավորություններ ունի, հաշվի առնելով, որ մշտապես կանգնած է լինելու Ադրբեջանը կամ Հայաստանը կորցնելու երկընտրանքի առաջ: Չնայած գլխավոր խնդիրը՝ խաղաղապահների տեղակայելու հարցը Մոսկվան, այնուամենայնիվ, լուծել է: Մնացածն էլ ժամանակը ցույց կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…Ինչ է հայտնի Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավի հետ կապված միջադեպի մասինՑավոք, ես տեսել եմ, թե ինչպես էին Արցախում ոմանք շողոքորթում «արարատներին». ԱբրահամյանՀայաստանում հունվարի 19-22-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույցՅուրաքանչուր աշակերտ կարող է անվճար հիմունքներով հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ«Պատմությունը ցույց տվեց, որ այս ու նմանատիպ թաղումները իմ ու ընկերներիս թաղումները չէին։ Այլ, ավաղ՝ Արցախի եւ Հայաստանի...». Արմեն ԱշոտյանԿարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանելԱդրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններինՁմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոնԻմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ ՀարությունյանՍա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. ԿոստանյանԳնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա ՀակոբյանինFacebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներՀայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆերեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. ՀովսեփյանԱրնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղինՎահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴԻնտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. Mediaport
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода