«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում և անդրադարձել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան լուրին։
«Այսօր շատ տխուր օր է բոլոր արգենտինացիների և ֆուտբոլի համար։
«Նա հեռանում է մեզնից, բայց չի հեռանում, քանի որ Դիեգոն հավերժ է։
Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Լիոնել Մեսսին։

