«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը «Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասին Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Ի՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումից Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.am Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների Փաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ... Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել» Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան


Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

Միջազգային
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ներկայացնում ենք ստորև․
«Ռուսաստանի Դաշնության նախագահ
պարոն Վլադիմիր Պուտինին
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի
Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:
Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:
Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:
Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:
Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:
ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։
Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:
Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:
Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:
Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Խորին հարգանքով՝
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։
«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը«Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասինՀայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. ՇարմազանովԻ՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումիցՎառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.amՀոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսություններիՓաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ...Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել»Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումներըՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում էՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԱդրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ ՀարությունյանԽաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան և հանդիպել հայ ռազմագերիներին. Արցախի նախագահԻնչպես է ԽՍՀՄ տարիներին Կարեն Դեմիրճյանը փրկել Մեղրին«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե ԹովմասյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակըԸնդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների (Տեսանյութ)ՄԵՐ ԵՐԿՈՒՍԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ. ԻՄԸ՝ Ի ՓԱՌՍ, ՔՈՆԸ՝ ՉԳԻՏԵՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՇահենը 44 օր շարունակ աննկուն կռվել է թշնամու դեմ` արհամարհելով կյանքին սպառնացող բոլոր վտանգները. Հերոսներ, որոնք շարունակում են ապրել մեր կողքինՆիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետՊիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ)«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձըՆիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականըՎարչապետի ամառանոցի մոտ ոստիկանները պատ են կազմելԱրսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողներիՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները. Ազատության հրապարակում ծածանվում է եզդի համայնքի դրոշըՍտեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 23-ից աստիճանաբար վերաբացվում են մայրաքաղաքի նախակրթարաններն ու հանրակրթարաններՄեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել ՍտեփանակերտՓաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակԱննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»Ազատության հրապարակում ավելի քան 40 000 մարդ է հավաքվել (Տեսանյութ)Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվելԳագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է«Առանց Նիկոլ Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԳիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայրԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքըԴեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԴոլարի վաճառքի առավելագույն գինը 517 դրամ է. տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերումՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք. Նիկոլ ՓաշինյանՔաղաքացիները մարզերից ոտքով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքինՄեղրիի համայնքը հանդես է եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականըԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններում ՀԲՖ-ի թեկնածուն ռուսաստանցի Ումար Կրեմլյովն էՖուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացնի Ճապոնիայում Հիմա ցանկացած սխալ կարող է կործանարար լինել մեր երկրի համար. Արամ ՍարգսյանՀանրահավաքի ընթացքում բերման ենթարկվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի թեժ գծինՄիքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին՝ վիրավորանքի համարԵրբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի հետ. LIFEՄոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода