ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ակնհայտ է մունաթը. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

09.07.2018 16:07 Միջոցառումներ
Վերջին տարիներին ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ակնհայտ է մունաթը. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. «Իրողություններ եւ արդի մարտահրավերներ» համաժողով - «ուղեղային գրոհի»-ի ժամանակ զեկույցներից հետո մտքերի փոխանակման ժամանակ, ՍԻՄ կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին, նախ նկատեց.

- Իսկապես շատ կարեւոր կոնֆերանս է մտքերի փոխանակման առումով,  բոլոր զեկույցները շատ արժեքավոր էին, որի համար շնորհակալություն եմ ուզում հայտնել ե՛ւ զեկուցողներին ե՛ւ նախաձեռնողներին: Իհարկե, մեր երկրի համար կարեւորվեց ե՛ւ արտահանման աճը դեպի ՌԴ, ե՛ւ դրա աճի հնարավորությունները` հատկապես պատրաստի արտադրանքի առումով: Խոսվեց դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի հնարավորությունների, ՌԴ-ից տրանսֆերտների հսկայական հոսքի մասին, որը անհրաժեշտ է մեր երկրի ֆինանսական բալանսը պահպանելու համար, ռուսական վարկերի, էժան էներգակիրների եւ, իհարկե, անվտանգության խնդրի մասին, որը դրված է մեր անվտանգության հիմքում եւ պայմանագրային առումով ֆիքսված է:

Ապա պարոն Բաբուխանյանը անդրադարձավ կոմնֆերանսի ընթացքում հնչած Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի զեկույցին ընդգծելով.

Շատ արժեքավոր  ուսումնասիրություն է, որը կատարված է բարձր մակարդակով: Մառժամանակ, այստեղ կվիճարկեի պարոն Մանուկյանի այն վստահությունը, որ պրոռուսական դիրքորոշումը  դեռ երկար ժամանակ կպահպանվի մեր հասարակության մեջ: Կասկածս` երկու պատճառով: Նախ, ինչպես ասվեց ,  հետեւողական աշխատանք է կատարվում, որպեսզի հայ ազգի ընկալումը թե՛ աշխարհի առումով թե՛ սեփական ինքնագիտակցության առումով փոփոխվի: Հետեւապես, կփոփոխվի նաեւ այն ընկալումը, թե ով է քո բարեկամը կամ դու ինչ ես ուզում այս աշխարհում: Ի դեպ վերջերս պրոռուսական կամ պրոամերիկյան տերմիները սկսեցին սխալ ընկալվել, ու կեղծ հայրենասիրական նկրտումներից ելնելով ոմանք հպարտ հայտարարում են, թե մենք պրոհայկական ենք: Խոսքը երբեք չի գնում օտարամոլության մասին, խոսքը գնում է պրոռուսական քաղաքականության, պրոռուսական գործողությունների մասին, իսկ դրանք  հակառակ հասկացողություններ են: Երբ հայի կողմից ասվում պրոայկական` դա ծիծաղելի է, որովհետեւ հայը չի կարող լինել հայամետ: Բնականամար, հայ գործիչը եթե օտարամոլ չէ` պետք է լինի պարզապես հայ: Ցավոք սրտի պարոն Նահապետյանի ներկայացրած հանցագործությունների ցանկը, որոնք կատարվում են հայ ինքնության դեմ` կատարվում են հայ գործիչների կողմից: Սակայն, երբ նրանց ասում ենք դու օտարամոլ ես, ասում են` չէ մենք հայամետ ենք: «Հայամետ» լինելով կատարում է այնպիսի գործողություններ, որոնք մեզ զրկում ինքնությունից:

Ասեմ, որ սպասումները Ռուսաստանից մեզանում շատ էգոիստական են, միակողմանի: ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ակնհայտ է «մունաթը»` ա՛յ սա է չարիք մեզ համար: Համահայկան «մունաթը», որ մենք վերջին տարիներին ունենք Ռուսաստանի նկատմամբ` արտացոլվում է մամուլում, հասարական, քաղաքական գործիչների ելույթներում եւ անհասկացվածության մթնոլորտ ստեղծում մեր գործընկեր Ռուսաստանում: Չպետք ստրատեգիական հարաբերությունները հասկանալ «մարդու ու կնկա» հարաբերությունների կենցաղային մակարդակով: Այստեղ մենք ունենք խնդիր: Եվ այն ինչ-որ ասած պարոն Մարջանյանը իր շատ կարեւոր ուսումնասիրության մեջ (ՌԴ-ում ՀՀ-ի հանդեպ հաշվենկատ մոտեցման աճի մասին- խմբ.) իհարկե ՌԴ-ում տեղի ունի: Եվ այնտեղ պրագմատիկները շատ անգամ այդ հայկական կողմի «մուննաթը» դիտարկում են այնպես, որ Հայաստանում չկա ադեկվատ վերաբերմունք հասարակական մտքի առումով, ուրեմն ըստ նրանց, պետք է անհանգստանալ եւ գտնել տարածաշջանում պահեստային լուծումներ:

Ինչ վերաբերում է մեր երկու ազգապահպան սյուներին` եկեղեցու եւ ավանդական ընտանիքի հարցին (որի մասին խոսեց Հայկ Նահապետյանը իր զեկույցում,- խմբ), մենք տեսնում ենք, որ այո վտնագը մեծ է եւ այդ վտանգը առաջին հերթին ներդրված է ՀՀ-Եվրոմիություն համաձայնագրում: Համաձայնագրում ֆիքսված է, որ մենք պետք է ընկալենք այլ օտար արժեքներ: Կամ վերցրեք ՀՀ վարչապետի շնորհավորանքը ԱՄՆ-ի տոնի կապակցությամբ: Այնտեղ գրված է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է նույն քաղաքակրթական հարթակում ԱՄՆ-ի հետ. արդյո՞ք այդպես է: Եթե այդպես է, ապա Հայ Առաքելական եկեղեցու եւ հայ ավանդական ընտանիքի ապագան իսկապես վտանգված է: Երբ այստեղ ամենաբարձր ղեկավարության մակարդակով ընդունվում է ոմն երգչի իր, կներեք, «ամուսնու» հետ` սա խոսում է, որ էլ ավելի վտանգված են մեր հայապահպան երկու հիմնասյունները:

Այս «եւ-եւ» մեր տունը քանդեց: Երբ ասում էինք «եւ-եւ»` հասկանում էինք, որ մի հատ «եւ»-ը` Ռուսաստանը, ավելի մեծ է, իսկ մյուսը` փոքր : Հիմա այդ «եւ-»-երը դարձան առնվազն հավասար: Սակայն մտավախություն կա, որ հետագայում հակառակ վիճակ կստեղծվի: Այդ առումով պարոն Մարջանյանը շատ լավ բան ասաց` մենք տեսնում ենք Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական դաշտում խնդիր` պրագմատիզմի ավելացում: Իսկ պրագմատիզմը ասում է հետեւյալը. Թուրքիաի եւ Ադրբեջանի տնտեսական հզորության աճի պայմաններում, ռազմական հզորությունների աճի պայմաններում, ՀՀ-ի կողմից կատարված որոշ քայլեր ՌԴ-ում ընկալվում է, որպես անվստահելի գործընկերոջ գործողություններ: Եվ մենք ձեռք ենք բերում անվստահելի գործընկերոջ ընկալում ՌԴ-ում: Իհարկե, ուրախ եմ, որ ՀՀ-ում նոր իշխանության եկած մարդիկ 540 աստիճամնով փոխեցին իրենց նախկին վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ, սակայն արդյոք ՌԴ-ի փորձագիտական շրջանակները լուրջ են վերաբերում եւ հավատում դրան: Այս առումով պետք է իմ շատ սիրելի բարեկամ պարոն Բոստանջյանի հետ չհամաձայնեմ` ըստ որի այս հեղաշրջումը, որը տեղի ունեցավ` հայ-ռուսական հարաբերությունների առումով կարող է դրական վերաբերմունք ունենալ: Կարծում եմ այն փաստը, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ բառի բուն իմաստով հայհոյում էին Ռուսաստանին եւ նրա առաջնորդին` չեմ կարծում, որ դա մեր հասարակության հանդեպ ՌԴ-ում ավելացրեց վստահությունը:

Շատ շնորհակալ եմ նաեւ պրոֆեսոր Սաֆարյանին, ով ներկայացրեց ռուսերեն լեզվի կարեւորությունը: Ցավոք սրտի մեզ մոտ մեքենաների պետական համարանիշներից սկսած մինչեւ պետական հիմնարկների բլանկերի վրա գրառումները` արվում են անգլերենով: Բայց երբ մենք մի անգամ փորձեցինք  Ազգային ժողովում հայ-ռուսական պատգամավորական ակումբում զրույց ունենալ ռուսերեն լեզվով` ինչը ըստ իս բնական է, նույն մարդիկ, ովքեր այսօր գտնվում են իշխանության ամենաբարձր ատյաններում,  քիչ էր մնում ինձ մեղադրեին ազգային դավաճանության մեջ: Կարծում եմ դա նույնպես չի ավելացնում վստահությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր եկել են այսօր իշխանության: Եւ  մենք այսուհետ  ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք որպես հասարակություն, որպեսզ ազգ` ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը «քցող» ազզ չի, եւ հայ ժողովրդի հետ կարելի է կազմել այնպիսի երկարատեւ քաղաքական ծրագրեր, որոնք հիմնված կլինեն վստահության վրա:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА