o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

06.12.2019 10:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

«ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց թերթը պարզել է, որ հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Իսկ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ:

Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր. Արմեն Աշոտյանը` հայտնի աներձագին

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Դրսից 1 ընկերություն, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА